Ապրիլ 12, 2020 05:18 Asia/Yerevan

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։ Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը։ Շնորհավորում ենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի կապակցությամբ։