Ապրիլ 26, 2020 01:57 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նահլ սուրայի 81-րդ այա

وَاللَّهُ جَعَلَ لَكُمْ مِمَّا خَلَقَ ظِلَالًا وَجَعَلَ لَكُمْ مِنَ الْجِبَالِ أَكْنَانًا وَجَعَلَ لَكُمْ سَرَابِيلَ تَقِيكُمُ الْحَرَّ وَسَرَابِيلَ تَقِيكُمْ بَأْسَكُمْ كَذَلِكَ يُتِمُّ نِعْمَتَهُ عَلَيْكُمْ لَعَلَّكُمْ تُسْلِمُونَ

Աստված իր ստեղծած առարկաներից ձեզ համար հովանիներ է ստեղծել ու լեռներում ապաստարաններ, ձեզ տալիս  է զգեստներ որպեսզի տաքից(և ցրտից) պատսպարվեք:Սաղավարտներ՝որ պաշպանում են ձեզ պատերազմի ժամանակ:Այսպես է Նա իր բարիքները ձեզ շնորհում:Հույս կա, որ հնազանդվեք:

Այս այան անդրադառնում է մեկ այլ բարիքի` ստվերի բարիքին, որի կարիքը մարդիկ ավելի կզգային, եթե այն չլիներ: Այս հատկությունը, որն ունեն բոլոր նյութական իրերը, բացի ապակին և թափանցիկ իրերը, պատճառ են դառնում, որ մարդը հանգստանալու ժամանակ և արևի ճառագայթներից խուսափելու նպատակով, օգտվի ստվերի բարիքից և հանգստանա: Այլ խոսքով, ստվերի դերը մարդու կյանքում ոչ պակաս է, քան լույսինը: Երկրորդ բարիքը փոքր քարանձավներն են լեռներում: Նախորդ այաներում խոսեցինք բնակարանի ու վրանի բարիքի մասին: Այս այան խոսում է  քարանձավի մասին, որտեղ անցյալում ապրում էին բազմաթիվ մարդիկ: Եվ այսօր նույնպես անասնապահները դրանից օգտվում են կենդանիներին պահելու համար:

Երրորդ բարիքը հագուստն է: Սովորոկան հագուստը, որը մարդը  հագնում է ամեն օր և ռազմական հագուստը, որը մարդուն պաշտպանում է  թշնամու զենքից: Սրանք նույնպես աստվածային բարիքներ են, որովհետև դրանց բոլորի նախնական նյութը ստեղծել է Աստված և մարդուն տվել ընդունակություն` դրանք կարելու համար:

Այս այայից սովորում ենք

1. Ամեն ինչն Աստծո բարիք  է համարվում` լույսը, շվաքը, բնակարանը, հագուստը և այլն: Այս մեծ բարիքները տեսնելով, չպետք է մոռանանք նաև փոքր բարիքները:

2. Աստվածային բարիքները հիշելով, մարդը հանձնվում է  Աստծո կամքին:

Նահլ սուրայի 82 և 83-րդ յաներ

فَإِنْ تَوَلَّوْا فَإِنَّمَا عَلَيْكَ الْبَلَاغُ الْمُبِينُ 

يَعْرِفُونَ نِعْمَتَ اللَّهِ ثُمَّ يُنْكِرُونَهَا وَأَكْثَرُهُمُ الْكَافِرُونَ

Եթե քեզանից հեռանան(ինչ փույթ). քո պաշտոնը միայն քարոզելն է:
Նրանք ճանաչելով Աստծո շնորհները, ուրանում են դրանք, մեծ մասամբ անհավատ են:

Այս այաները, դիմելով իսամի մարգարեին, ասում են. Քո պարտականությունն է  իսլամի պատվիրանները փոխանցել մարդկանց: Եթե մարդիկ երես են թեքում քեզանից, մի տխրիր: որովհետև նրանք կարծրամիտ մարդիկ են  և ապերախտ`Աստծո բարիքների նկատմամբ: Եվ նրանք ի վերջո դառնում են անհավատներ: Ղուրանի այլ այաներում ասվում է, որ շատ մարդիկ անհավատ են դառնում  ոչ թե ճշմարտությունը չիմանալու և չճանաչելու, այլ իրենց կարծրամտության պատճառով: Թեև նրանք գիտեն ճշմարտությունը, սակայն ժխտոմ են այն:

Այս այաներից սովորում ենք

1. Աստված մարդուն ազատ է թողել, որպեսզի ընդունի ճշմարտությունը կամ ժխտի այն: Այլ խոսքով, Աստված մարդուն ընտրելու հնարավորություն է տվել: Իհարկե, մարդը   պետք է կրի նաև յուրաքանչյուր ընտրության  հետևանքները:

2. Գիտությունն ու ճանաչողությունը քիչ է: Մարդը պետք է նաև ուժեղացնի իր հավատքը և բարի գործ կատարի:

Նահլ սուրայի 84-րդ այա

وَيَوْمَ نَبْعَثُ مِنْ كُلِّ أُمَّةٍ شَهِيدًا ثُمَّ لَا يُؤْذَنُ لِلَّذِينَ كَفَرُوا وَلَا هُمْ يُسْتَعْتَبُونَ 

 (Հիշիր) այն օրը,երբ յուրաքանչյուր ժողովրդից մի վկա ենք կանչելու: Այն օրն անհավատներին (խոսելու) հնարավորություն չի տրվելու և նրանք ներում չեն ստանալու:

Այս այան անդրադառնում է  հանդերձյալ կյանքին, որտեղ առկա են վկաները: Դա այն տեղն է, որտեղ մարդը ներողություն է  խնդրում: Այստեղ ասվում է, որ աշխարհի ժողովորուդների մի խումբ ընտրվելու են որպես վկաներ, որպեսզի այլևս ոչ մի պատրվակ չլինի: Որոշ կրոնական աղբյուրների համաձայն, իմամները, որոնք իսլամի մարգարեի հետևորդներն են, համարվում են վկաներ: Որովհետև նրանք  գիտեն իրենց ժողովրդի պատմությունը և վկա են այդ գործերին: Դրանից բացի, նրանց գոյությունն արդեն  իսկ կարող է ապացույց լինել մարդկանց համար: Այնուհետև այան ասում է. Մեղավորներին թույլ չի տրվելու խոսել, որպեսզի ներողություն խնդրեն ու փոխհատուցեն: Որովհետև հանդերձյալ կյանքում փակվել է արարքների վկայագիրքը և այլևս չի բացվելու: Ապաշխարանքն ու ներողությունը կարող էին լավ արդյունք ունենալ նախքան մահը: Սակայն մահից հետո դա այլևս մարդուն պետք չի գալու:

Այս այայից սովորում ենք

1. Չնայած դատելու համար հենց Աստված հերիք է, սակայն այս աշխարհի դատարանների պես գոյություն ունի վկա, որպեսզի մեղավորները պատրվակներ չփնտրեն:

2. Հանդերձյալ կյանքում ներողոթյուն խնդրելու հնարավորություն չկա: Չկա նաև ապաշխարելու և պատրվակ բերելու հնարավորություն:

Աստված Ձեզ պահապան