Ապրիլ 26, 2020 02:13 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նահլ սուրայի  90-րդ այա

إِنَّ اللَّهَ يَأْمُرُ بِالْعَدْلِ وَالْإِحْسَانِ وَإِيتَاءِ ذِي الْقُرْبَى وَيَنْهَى عَنِ الْفَحْشَاءِ وَالْمُنْكَرِ وَالْبَغْيِ يَعِظُكُمْ لَعَلَّكُمْ تَذَكَّرُونَ 

Աստված հրամայում է մերձավորների նկատմամբ լինել արդար, բարի և առատաձեռն:Նա արգելում է  ոճիրը, զրպարտությունը և անօրենությունը: Ձեզ զգուշացնում է, որպեսզի մտածեք:

Այս այան Ղուրանի ամենահամապարփակ այաներից մեկն է , որտեղ  ներկայացվում են հավատացյալների մարդկային ու հասարակական հարաբերություններն աշխարհում, որոնք հիմնված են չարիքից զերծ մնալու և բանականության ու բարության հիման վրա: Այան հորդորում է, որ բոլոր մարդիկ հետևեն այս պատվիրաններին: Արդարությունը բոլոր կրոնների և իսլամական շարիաթի հիմքն է համարվում: Աստված որևէ մեկի դեմ բռնություն չի գործադրում և ոչ էլ թույլ է տվել, որ մեկը մյուսի իրավունքները ոտնահարի: Արդար լինելու համար սակայն, պետք է և' խոսքում և' գործում հեռու լինել  ծայրահեղությունից: Ահա այսպիսով, հասարակության մեջ տարածվում է  չափավորությունը: Իհարկե, իսլամը հորդորում է, որ հասարակական դժվարությունների դեպքում մարդը երբեմն ավելին անի, քան արդարությունն է պահանջում, ներելով ուրիշների սխալը: Մարդը նույնիսկ կարող է ավելին նվիրել, քան պետք է:Եվ դա հենց բարության ու արդարության նշաններից է: Աստված, որ ինքը կատարել է մարդկանց նկատմամբ ամենամեծ բարությունն ու գթությունը,  այսպես է հորդորում շփվել ուրիշների հետ: Մյուս կողմից, Աստված մարդու հոգեկան առողջությունն ու հասարակության անվտանգությունն ապահովելու համար որոշակի չափանիշներ է ներկայացրել, որտեղ նշվում է, թե որոնք են սխալ արարքները: Յուրաքանչյուր բանական մարդ լավ գիտի, թե որոնք են դրանք:

Այս այայից սովորում ենք

1. Հասարակական հարաբերությունների մեջ, արդարության հետ միասին, մարդը պետք է լինի նաև բարի, որպեսզի հասարակության անդամների միջև խորանա մտերմությունն ու խաղաղությունը:

2. Կրոնի պատվիրանները համապատասխանում են մարդկային բանականությանն ու էությանը: Բոլոր մարդկանց  ցանկությունն է լինել արդար, բարի և հեռու լինել անբարոյականությունից: Կրոնն էլ հենց սա է պատվիրում:

3. Երբ մարդկանց ճիշտն ու սխալն ենք ցույց տալիս, չպետք է սպասենք, որպեսզի բոլորն ընդունեն մեր խոսքը: Ղուրանը շեշտում է. Գուցե ձեր խոսքն ասեք և այն ընդունեն:

Նահլ սուրայի  91 և 92-րդ այաներ

وَأَوْفُوا بِعَهْدِ اللَّهِ إِذَا عَاهَدْتُمْ وَلَا تَنْقُضُوا الْأَيْمَانَ بَعْدَ تَوْكِيدِهَا وَقَدْ جَعَلْتُمُ اللَّهَ عَلَيْكُمْ كَفِيلًا إِنَّ اللَّهَ يَعْلَمُ مَا تَفْعَلُونَ

وَلَا تَكُونُوا كَالَّتِي نَقَضَتْ غَزْلَهَا مِنْ بَعْدِ قُوَّةٍ أَنْكَاثًا تَتَّخِذُونَ أَيْمَانَكُمْ دَخَلًا بَيْنَكُمْ أَنْ تَكُونَ أُمَّةٌ هِيَ أَرْبَى مِنْ أُمَّةٍ إِنَّمَا يَبْلُوكُمُ اللَّهُ بِهِ وَلَيُبَيِّنَنَّ لَكُمْ يَوْمَ الْقِيَامَةِ مَا كُنْتُمْ فِيهِ تَخْتَلِفُونَ

 

Հավատարիմ եղեք Աստծո հետ կնքած դաշինքին: Երբեք մի դրժեք այն երդումները, որ տվել եք, քանի որ Աստծուն եք երաշխավորյալ(և վկա) նշանակել և Նա գիտի ձեր բոլոր արարքնեի մասին:

Մի նմանվեք այն կնոջը, ով կծկում է հաստատ կերպով ոլորած  իր թելերը : Ձեր հանձնառության ժամանակ երբեք խաբեբայություն մի արեք, եթե տեսնեք, որ պամանագրի կողմերից մեկն ավելի ուժեղ է: Աստված այս մասին փորձության է ենթարկելու ձեզ և հարության օրը ձեզ հիշեցնելու է վեճի առարկան:

Այս այներն անդրադառնում են հասարակական հարաբերությունների մեջ առկա մի կարևոր հանգամանքի: Այստեղ ասվում է, որ պայմանը պետք է հարգել, լինի դա Աստծո թե մարդու հետ: Դա յուրաքանչյուր հավատացյալի պարտականությունն է: Այան ասում է. "Եթե որևէ ուխտ եք արել, հավատարիմ մնացեք դրան: Ու  երբ ստանում եք ձեր ցանկացածը, արեք այն, ինչ խոսատեցել եք: Իսկ եթե հարսարակական կամ տնտեսական որևէ  պարտավորություն եք ստանձնել, հավատարիմ մնացեք դրան: Սուտ երդում մի տվեք: Իսկ եթե երդվել եք հանուն Աստծո, հավատարիմ մնացեք դրան, որպեսզի  Աստծո սուրբ անունը միշտ վեհ մնա: Իսկ եթե ուժ ձեռք բերեք, անկարող մարդկանց նկատմամբ բռնոթյուն մի գործադրեք ու նրանց իրավունքները մի ոտնահարեք: Իհարկե, Աստծո հետ պայմանի մեջ է մտնում նաև այն, որ  մարդը պետք է հետևի աստվածային առաջնորդներին ու մարգարեներին, քանի որ նրանք Աստծո ժառանտգորդներն են երկրի վրա:"

Այսայաներից սովորում ենք

1. Ուխտադրժությունը ոչ միայն անբարոյական գործ է, այլ նա, ով այդպես է վարվել, պատժի է ենթարկվելու:

2. Սրբությունների նկատմամբ լուրջ լինենք և դրանք չդարձնենք միջոց` մեր անօրինական ցանկությոններն իրականացնելու համար:

3. Ուժը մոլորվածության պատճառներից մեկն է: Պետք  է միշտ հիշենք, որ Աստծո առջև պատասխան ենք տալու և այդ ուժն ընդունենք որպես Աստծ ոկողմից մեզ տրված փորձություն:

Աստված Ձեզ պահապան