Մայիս 18, 2020 02:56 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նահլ սուրայի 101-րդ այա

وَإِذَا بَدَّلْنَا آيَةً مَكَانَ آيَةٍ وَاللَّهُ أَعْلَمُ بِمَا يُنَزِّلُ قَالُوا إِنَّمَا أَنْتَ مُفْتَرٍ بَلْ أَكْثَرُهُمْ لَا يَعْلَمُونَ

Եթե փոխենք Ղուրանի մի հատվածը, անհավատները քեզ պիտի ամբաստանեն այս փոփոխության համար: Բայց Աստված գիտի, թե ինչ է անում: Իսկ մարդիկ մեծ մասամբ չգիտեն:

Աստված հատուկ նպատակով որոշ վճիռներ ուղարկում է  ժամանակի ընթացքում և փուլ առ փուլ: Այդպես գինի խմելուց հրաժարվելու մասին վճիռն ուղարկվեց փուլ առ փուլ: Որոշ մարդիկ, հենվելով Ղուրանի այս հատկության վրա, ասում են, որ այս վճիռներն Աստծո կողմից չեն և Իսլամի մարգարեն ինքն է  դրանք արձակել: Նրանք ասում են, որ նա փոփոխել է  այաները, երբ ցանկացել է: Այս այան ասում  է. Երբ  նոր այա է ուղարկվում, մարգարեին մեղադրում են : Դա այն դեպքում, երբ Աստված գիտի , թե ինչ պայմաններում ինչ վճիռ պետք է կայացնի և ինչ փոփոխություններ մտցնի դրանց մեջ: Իսլամի շարիաթում սա կոչվում է  Նասխ, կամ` վճռի փոփոխություն: Եվ դա կարող է անել միան Աստված:

Այս  այայից սովորում  ենք

1. Որոշ վճռիների փոփոխությունն արվել է աստվածային իմաստնությամբ:

2. Մարդկանցից շատերը չգիտեն աստվածային վճիռների գաղտինքը, ուստի երբեմն քնադատություններ են հնչեցնում:

Նահլ սուրայի 102-րդ այա

قُلْ نَزَّلَهُ رُوحُ الْقُدُسِ مِنْ رَبِّكَ بِالْحَقِّ لِيُثَبِّتَ الَّذِينَ آمَنُوا وَهُدًى وَبُشْرَى لِلْمُسْلِمِينَ

Ասա նրանց, որ սուրբ հոգին քեզ Աստծուց բերեց դա, որպեսզի ամրապնդես հավատացյալների հավատքը, նրանց ուղղես և մուսուլմաններին ավետես Աստծո խոստումները:

Այս այան ասում  է. "Նրանց, ովքեր քեզ(ով Մարգարե) մեղադրում  են այն բանում,որ փոխել ես այաներն ու վճիռներն ասա, որ Ղուրանի բոլոր այաներն ուղարկվել են ինձ` Աստծո ներշնչանքի հրեշտակի` Գաբրիելի միջոցով: Դրանցում որևէ փոփոխություն արվելու դեպքում, այդ մասին հայտարարվել է: Իսկ փոփոխություններն արվել են, որպեսզի հավատացյալները կարճատև   ծրագրերի միջոցով նախապատրաստվեն երկարատև ծրագրերի համար: Բացի այդ, դա արվել է նրա համար, որպեսզի հավատքը նրանց մեջ ավելի ամրապնդվի և նրանք, ովքեր դեռևս հավատք չունեն, ժամանակի ընթացքում հավատքի գան:"

Այս այայից սովորում ենք

1 Ղուրանի բովանդակությունը հիմնված է ճշմարտության ու արդարության վրա: Այաները մարգարեին ներշնչվելը նույնպես իրականացվել է արդարության հիման վրա: Ուստի չպետք  է կասկածել դրանց ճշմարտացիությանը:

2. Մարդկանց հավատքի աստիճանները տարբեր են: Որոշ մարդիկ միայն խոսքով են հավատացյալ, իսկ որոշները հավատում են սրտանց: Այդուհանդերձ, Ղուրանը բոլորի համար առաջնորդվելու հնարավորություն է  ստեղծել:

Նահլ սուրայի 103-րդ այա

وَلَقَدْ نَعْلَمُ أَنَّهُمْ يَقُولُونَ إِنَّمَا يُعَلِّمُهُ بَشَرٌ لِسَانُ الَّذِي يُلْحِدُونَ إِلَيْهِ أَعْجَمِيٌّ وَهَذَا لِسَانٌ عَرَبِيٌّ مُبِينٌ

Մենք գիտենք, թե ինչ են առարկում անհավատները: Նրանք ասում են, որ ինչ որ մեկը նրան սովորեցնում է: Այն անձը, ում ակնարկում են, օտար լեզվով է խոսում, մինչդեռ (Ղուրանը) պարզ արաբերեն է:

Այս այան ասում է. "Նրանք, ովքեր ժխտում են Ղուրանը, ասում են, որ ոչ միայն որոշ այաներ, այլ բոլոր այաները գրվել են մարդու կողմից, այն էլ ոչ մարգարեի: Այդ մարդիկ ասում  են, որ մարգարեն այդ այաները սովորել է , հետո իրեն մարգարե հռչակել: Այստեղ հարց  է ծագում, թե ինչու մարդը, որ եղել է մարգարեի ուսուցիչը,  իրեն մարգարե չի հռչակել: Եվ երկրորդ հերթին, նրանք, ովքեր հայտարարում են, որ մարգարեն ունեցել է  ուսուցիչներ, պետք է ասել, որ նրանք Արաբական թերակղզում չեն եղել ու ծանոթ չեն եղել արաբերենի հետ: Ուստի նրանք  չէին կարող այնպիսի Ղուրան ներկայացնել, որը նույնիսկ Իսլամի բարեկամների թշնամիների կարծիքով է հրաշագործություն: Ղուրանի հրաշագործությունն այնքան  հզոր է եղել, որ դրա հակառակորդները այն համարել են բանաստեղծական ու կախարդական գիրք: Ու հենց այդ պատճառով նրանք մարգարեին կախարդ ու բանաստեղծ են ավանել: Ուստի նրանք մարդկանց հորդորել են  ուշադրություն չդարձնել մարգարեի կողմից ներկայացված այաներին, որովհետև նրանք անկախ  իրենց կամքից, ենթարկվելու են ազդեցության: Եթե իրոք որևէ մեկը եղել է մարգարեի ուսուցիչը և մարգարեին սովորեցրել է այս խոսքերը, ինչու ոչ միչ տեղ չի ներկայացել, որպեսզի մարդիկ իրեն ճանաչեն: Եվ ինչպես է, որ մինչև հիմա ոչ ոք չի պատասխանել Ղուրանի այն հորդորին, որ ներկայացնեն Ղուրանի սուրաների նման մի սուրա: Եվ ինչպես է կարելի պատկերացնել, որ Ղուրանի նման մի գիրք, որի այաներից նույնիսկ  ոչ մուսուլման արաբները չկարողացան ներկայացնել, մարգարեն սովորել է ոչ արաբ մարդուց: Նման հարցերը, որոնք չունեն պատասխան, շատ են:  Ղուրանի այաները նման չեն մագարեի այն խոսքերին, որոնք հավաքվել ու իմի են բերել և կոչվում են Հադիսներ:

Այս այայից սովորում ենք

1. Պետք է ծանոթ լինել իսլամի հակառակորդների խոսքերին, դրանց պատասխան տալու համար:

2. Զգույշ լինենք, որ թշնամու քարոզչությունը չվնասի հավատացյալների հավատքին ու Ղուրանի նկատմամբ վստահությանը: Նման փորձերը պետք է մուսուլմանների կողմից տրամաբանական պատասխան ստանան:

Աստված Ձեզ պահապան