Մայիս 18, 2020 03:21 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նահլ սուրայի 112 և 113-րդ այաներ

وَضَرَبَ اللَّهُ مَثَلًا قَرْيَةً كَانَتْ آمِنَةً مُطْمَئِنَّةً يَأْتِيهَا رِزْقُهَا رَغَدًا مِنْ كُلِّ مَكَانٍ فَكَفَرَتْ بِأَنْعُمِ اللَّهِ فَأَذَاقَهَا اللَّهُ لِبَاسَ الْجُوعِ وَالْخَوْفِ بِمَا كَانُوا يَصْنَعُونَ 

وَلَقَدْ جَاءَهُمْ رَسُولٌ مِنْهُمْ فَكَذَّبُوهُ فَأَخَذَهُمُ الْعَذَابُ وَهُمْ ظَالِمُونَ

 

 Աստված ձեզ համար օրինակ է բերում այն քաղաքը, որ ապրում էր խաղաղ կյանքով: Ամեն տեղ հարստություն և ուտեստներ կային, բայց ապերախտ եղան Աստծո հանդեպ ու իրենց արարքների պատճառով Աստված այն ծածկեց սովի ու սոսկումի վերարկույով:
Այդ ազգից մի մարգարե դուրս եկավ, ում ստախոս անվանեցին, Բայց աստվածային պատիժը հասավ նրանց , երբ անօրինությամբ էին զբաղված:

Նահլ սուրայի վերջին այաներում Աստված խոսում է մի շրջանի մասին, որտեղ մարդիկ օգտվում էին Աստծո բարիքներից: Այնտեղ մարդիկ իրենց ապահով էին զգում թշնամու հարձակումներից և վարում էին ապահով կյանք: Նրանք ունեին մեծ հարստություն և Աստված նրանց առաջնորդելու համար ուղարկել էր մարգարեին: Սակայն նրանք ապերախտ գտնվեցին և Աստծո բարիքներն օգտագործեցին մեղք գործելու համար: Նրանք  արժանացան Աստծո պատժին և կորցրին ապահովությունը, որ ունեին և սովն ու երաշտը: Նրանք նաև դեմ կանգնեցին Աստծո մարգարեին ու ժխտեցին նրան: Ուրեմն նրանք ենթարկվեցին կրկնակի պատժի` աշխարհիկ և հանդերձյալ կյանքերում

Այս այաներից սովորում ենք

1. Պատմությունը հատուկ թվական և չափորոշիչներ չունի: Որովհետև Աստծո օրենքները և անցյալում և այսօր և վաղը նույնն են: Ուրեմն պետք է դաս քաղենք նախորդ ժողովուրդնրից ու քայլենք Աստծո ճանապարհով:

2. Աստծո բարիքների նկատմամբ ապերախտությունը պատժվում է հենց այս աշխարհում և  մարդիկ կորցնում են աստվածային  բարիքները:

3. Աղքատության ու անապահովության պատճառը պետք է փնտրել կրոնական ուսմունքների նկատմամբ հասարակութան անտարբերության մեջ:

 

Նահլ  սուրայի 114-րդ այա

فَكُلُوا مِمَّا رَزَقَكُمُ اللَّهُ حَلَالًا طَيِّبًا وَاشْكُرُوا نِعْمَتَ اللَّهِ إِنْ كُنْتُمْ إِيَّاهُ تَعْبُدُونَ 

Սնվեք այն թույլատրված սնունդով, որ Աստված շնորհել է ձեզ և երախտագիտություն հայտնեք նրա բարիքների համար, եթե պաշտում եք Նրան:

Այս այան ասում է. "Դուք պետք է Աստծո բարիքներից ճիշտ կերպով օգտվեք: Նախ հեռու մնացեք  այն ուտելիքներից, որոնք անընդունելի են: Դրանք են գինին և խոզի միսը: Ուրիշների հարստությունը մի բռնագրավեք և օգտվեք միայն այն մաքուր և ընդունելի ուտելիքներից, որ Աստված է որոշել: Բացի դրանից, մշտապես փառաբանեք Աստծուն բարիքների համար, աղոթեք, բարի եղեք մարդկանց նկատմամբ և օգնեք զրկվածներին:"

Այս այայից սովորում ենք

1. Իսլամը համապարփակ կրոն է և դրա խնդիրը միայն աղոթքը չէ: Իսլամը ոոշակի ծրագրեր է առաջարկում ուտելու  և հագնվելու վերաբերյալ:

2. Կյանքը միայն ուտել չէ: Ուտելը նաև նրա համար է, որպեսզի մարդը զգա, որ ունի որոշակի պատասխանատվություն և պետք է լինի երախտագետ:

Նահլ սուրայի 115-րդ այա

 إِنَّمَا حَرَّمَ عَلَيْكُمُ الْمَيْتَةَ وَالدَّمَ وَلَحْمَ الْخِنْزِيرِ وَمَا أُهِلَّ لِغَيْرِ اللَّهِ بِهِ فَمَنِ اضْطُرَّ غَيْرَ بَاغٍ وَلَا عَادٍ فَإِنَّ اللَّهَ غَفُورٌ رَحِيمٌ

Աստված արգելել է ձեզ ուտել մեռած կենդանիների միսը, Աստծուց բացի այլ բանի անունով մատաղ արված միսը, և խոզի միսը: Սակայն նա, ով բռնությամբ հարկադրված լինի հակառակն անել, կարժանանա Աստծո գթությանը:

Ղուրանն ուտելու հարցում չափավորության կոչ է անում և հատկապես նրանց նկատմամբ, ովքեր մարդկանց բուսակերության են հրավիրում և նրանց, ովքեր մարդկանց առաջարկում են ուտել ամեն ինչ` նույնիսկ կոկորդիլոս: Ղուրանը, ելնելով մարդու բնական կարիքներից, ասում է. կերեք, սակայն ոչ բոլոր կենդանիների միսը և ոչ բոլոր ձևերով մորթված: Օրինակ, չի կարելի  ուտել խեղդված կամ սատկած կենդանու միսը, որի արյունը դորս չի եկել:Կամ չի կարելի ուտել այն կենդանու միսը, որը մորթվել է , սակայն մորթողներն Աստծո անունը չեն տվել, կամ մորթն իրականացվել է անհավատի միջոցով": Ղուրանի սուրաներում կան նման այաներ, որտեղ իսլամի շարիաթը ներկայացնում է  ընդունելի և անընդունելի կենդանիներին: Եվ մուսուլմանները պարտավոր են դա հարգել: Ղուրանն ասում է. "Եթե պարտավոր եղաք ուտել անթույլատրելի կենդանու միս կամ ուտեստ, Աստված կների ձեզ, եթե իհարկե դա անեք չափավոր:"

Այս այայից սովորում ենք

1. Որոշ ուտելիքներից  օգտվելը Ղուրանի տեսակետից ոչ միան առողջարար չէ, այլև օգնում է մարդուն խուսափել վատ արարքներից: Իսկ մուսուլմանի ուտելիքը պետք է հիմնված լինի իսլամի պատվիրանների վրա:

2. Իսլամը փակուղի չունի և անհրաժեշտության դեպքում մարդու մեղքը ներվում է:

Աստված Ձեզ պահապան