Ելք դեպի լույս 468
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 3-րդ այա
ذُرِّيَّةَ مَنْ حَمَلْنَا مَعَ نُوحٍ ۚ إِنَّهُۥ كَانَ عَبْدًۭا شَكُورًۭا
Նոյին և իր սերնդին տարանք (տապանի մեջ): Նոյը երախտապարտ ծառա եղավ Աստծո համար:
Այս այան, դիմելով Իսրայելի ժողովրդին, ասում է. "Փառաբանեք Աստծուն, Հնգամատյանը ձեզ ուղարկելու համար և հետևեք դրան: Այնուհետև այան խոսում է Նոյի մասին, որպես փառաբանող արարածի: Այն ասում է. Ձեր նախնիները եղել են նրանք, ում մենք փրկեցինք փոթորկից Նոյի հետ միասին: Նրանք փառաբանեցին Աստծուն և փրկվեցին: Դուք նույնպես այդպես արեք: Նոյը բոլոր մարգարեներից ավելի երկար ապրեց և ամենաշատը քարոզեց Աստծո կրոնը: Չնյած բոլոր դժվարություններին, նա մշտապես փառաբանում էր Աստծուն և երբեք չէր բողոքում:
Այս այաներից սովորում ենք
1. Երեխաներին ու նոր սրենդին պետք է ծանոթացնել նախորդների արժանապատվությանը և հավատքին: Սա շատ կարևոր է հատկապես դաստիարակության համար:
2. Փառաբանելը և երախտապարտ լինելը կաևոր է բոլոր ժամանակներում` դժվարության, թե ուրախության ժամանակ, քանի որ դա համարվում է մարդու փրկության ու երջանկության բանալին:
Ասրա սուրայի 4-րդ այա
وَقَضَيْنَآ إِلَىٰ بَنِىٓ إِسْرَٰٓءِيلَ فِى ٱلْكِتَٰبِ لَتُفْسِدُنَّ فِى ٱلْأَرْضِ مَرَّتَيْنِ وَلَتَعْلُنَّ عُلُوًّۭا كَبِيرًۭا
Նվիրական մատյանների մեջ հրեաներին նախապես ասացինք, որ աշխարհի վրա երկու անգամ անօրենություն պիտի գործեք և մեծ գոռոզամտություն և անհնազանդությունն ու բռնությունը ահռելի չափերի պիտի հասցնեք:
Այս այան, դիմելով Իսրայելի ժողովրդին, ասում է. "Սակայն դուք Աստծո բարիքները փառաբանելու փոխարեն ապստամբեցիք ու փորձեցիք ավելի շատ իշխել երկրի վրա": Ղուրանը տաբեր այաներում խոսում է Իսրայելի ժողովրդի սխալ արարքների մասին, ինչպես սպանությունը, կաշառակերությունը և դրամաշորթությունը: Այան ասում է. "Դուք երկու մեծ մեղք եք գործել, որոնց հետևանքները տարածվել են ամբողջ երկրում": Այան ասում է. "Մեղքը և ներումը իրար կողքի են": Այան խոսում է հատկապես այն մասին, որ երկրի վրա բոլոր մեղքերի հիմքը մարդու գոռոզամտությունն է: Ղուրանը Փարավոնի մասին ասում է. "Փարավոնը երկրի վրա փորձեց իրեն ավելի բարձր դասել բոլորից": Իսկ այլ այաներում ասվում է. "Աստծո դրախտ են մտնելու նրանք, ովքեր իրենց վեր չեն դասում ուրիշներից և մեղք չեն գործում:"
Այս այայից սվորում ենք
1. Մեղքն ու հանցանքը Իսրայելի և հրեա ժողովրդի մեջ եղել են և այդ մասին խոսվել է նաև Հնգմատյանում:
2. Շատ մարդիկ, ովքեր ժամանակին աղքատ են եղել, ուժ ձեռք բերելուց հետո դարձել են բռնատեր: Իսրայեի ժողովուրդը, որ Մովսեսի առաջնորդությամբ փրկվեց Փարավոնից, ինքը սկսեց բռնություն գործադրել:
Ասրա սուրայի 5 և 6-րդ այաներ
فَإِذَا جَآءَ وَعْدُ أُولَىٰهُمَا بَعَثْنَا عَلَيْكُمْ عِبَادًۭا لَّنَآ أُو۟لِى بَأْسٍۢ شَدِيدٍۢ فَجَاسُوا۟ خِلَٰلَ ٱلدِّيَارِ ۚ وَكَانَ وَعْدًۭا مَّفْعُولًۭا
ثُمَّ رَدَدْنَا لَكُمُ ٱلْكَرَّةَ عَلَيْهِمْ وَأَمْدَدْنَٰكُم بِأَمْوَٰلٍۢ وَبَنِينَ وَجَعَلْنَٰكُمْ أَكْثَرَ نَفِيرًا
Երբ եկավ առաջին սպառնալիքի գործադրման ժամանակը, ձեր դեմ կուղարկենք մեր ծառաներին, ովքեր վիթխխարի ուժ ունեն: Նրանք կխուզարկեն տները և սա անկասելի սպառնալիք է:
(Այս աղետից) հետո, թույլ կտանք, որ հաղթեք նրանց: Մենք կմեծացնենք ձեր զորությունը և ձեր զավակների թիվը և ձեր ազգը բազմամարդ կդարձնենք:
Նախորդ այան իսրայելի ժողովրդի մասին էր ու այն մասին, թե ինչպես երկու անգամ նրանք մեղք գործեցին: Այան ասում է, որ երկու անգամ էլ նրանք պատժվել են ու դա հաստատ է: Որոշ պատմական գրքերում ասվում է, որ Հիսուսի ծննդից 600 տարի առաջ, Բաբելոնում իշխել է մի թագավոր` Բախտ Օլ Նասր աունով: Նա ունեցել է հզոր թագավորություն: Երբ նա տեսել է հրեաների անհնազանդությունը, հարձակվել է նրանց երկրի վրա և սպանել ու գերեվարել նրանց: Դրանից հետո Բախտ Օլ Նասրը գնացել է Երուսաղեմ և ոնչացրել այն: Քանի դեռ այս թագավորը կենդանի էր, հրեաներն ապրում էին գերության մեջ: Սակայն երբ Իրանի մեծ թագավոր Կյուրոսը գրավեց Բաբելոնը, հրենաերին առավ իր իշխանության տակ: Կյուրոսը թույլ տվեց, որ հրեաները վերադառնան իրենց սրբազան երկիր ու վերականգնեն այն: Երբ Իսրայելի ժողովուրդը հաստատվեց իր երկրում, սկսեց ուժ ու հարստություն ձեռք բերել, իսկ բնակչությունն ավելացավ: Ավելի ուշ, Հռոմի կայսրը հարձակվեց Երուսաղեմի վրա: Նա հրամայեց ոնչանցել Երուսաղեմը և թալանել մարդկանց հարստությունը:
Այս յաներից սովորում ենք
1. Ապստամբները պետք է իմանան, որ իրենց յուրաքանչյուր քայլն ունի պատասխան: Աստված ամենահզորն է ու պատասխանելու է մարդկանց յուրաքանչյուր հանցանքի համար:
2. Ապաշխարելը լինում է և' անհատական և' հավաքական: Ուստի եթե որևէ ժողովուրդ զղջա իր անցյալի համար ու վերադառնա, Ասված նրան կների:
Աստված Ձեզ պահապան