Մայիս 25, 2020 06:28 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ասրա սուրայի 7-րդ այա

 

إِنْ أَحْسَنتُمْ أَحْسَنتُمْ لِأَنفُسِكُمْ ۖ وَإِنْ أَسَأْتُمْ فَلَهَا ۚ فَإِذَا جَآءَ وَعْدُ ٱلْءَاخِرَةِ لِيَسُۥٓـُٔوا۟ وُجُوهَكُمْ وَلِيَدْخُلُوا۟ ٱلْمَسْجِدَ كَمَا دَخَلُوهُ أَوَّلَ مَرَّةٍۢ وَلِيُتَبِّرُوا۟ مَا عَلَوْا۟ تَتْبِيرًا

Ինչ բարիք և չարիք որ գործեք, ինքներդ ձեզ կանեք: Երբ մեր երկրորդ սպառնալիքի գործադրման ժամանակը եկավ, (ձեր թշնամիները) ահ ու սարսափ կսփռեն ձեր միջև: Նրանք կմտնեն տաճարի մեջ և ինչպես առաջին անգամ, կքանդեն այն:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված Իսրայելի ժողովրդին ասաց. "Դուք երկու անգամ մեղք եք գործելու երկրի վրա և ամբարիշտություն եք անելու : Եվ երկու անգամ էլ ձեզանից ավելի հզոր ուժեր իշխելու են ձեզ վրա և ավերելու են ձեր տուն ու տեղը": Այս այան խոսում է երկրորդի մասին: Այն ասում է, որ յուրաքանչյուր արարք ունի իր համապատասխան հակազդեցությունը: Եթե լավություն անեք, լավ պատասխան կստանաք և եթե վատություն անեք, վատություն կտեսնեք: Դուք երկու անգամ ամբարիշտություն արեցիք, սակայն դաս չքաղեցիք: Ուրեմն սպասեք, որ այս անգամ նորից ավելի հզոր ուժ իշխի ձեզ վրա ու ոտնահարի ձեր արժանապատվությունը: Այդ ուժը ձեզանից կխլի Ալ-Աղսա մզկիթը և կիշխի ձեզ վրա: Իհարկե այայում նշված չէ, թե երբ է դա լինելու: Սակայն պատմությունը վկայում է, որ կարևորն այն դասերն են, որ պետք է քաղեն բոլոր ժողովուրդները և իմանան, որ բռնությունն անպատասխան  չի մնալու, իսկ ամբարիշտությունն անպատիժ չի մնալու:

Այս այայից սովորում ենք

1. Բարությունն ու չարությունը որևէ օգոտ կամ վնաս չեն հասցնում Աստծուն: Դրանց հետևանքները կրում է  ինքը՝ մարդը:

2,Աստծո ավանդույթներն ու օրենքները պատմության ու հասարակության վերաբերյալ կայուն են: ԵՎ նա, ով փորձի մեղք գործել, կոչնչանա:

Ասրա սուրայի 8-րդ այա

 

عَسَىٰ رَبُّكُمْ أَن يَرْحَمَكُمْ ۚ وَإِنْ عُدتُّمْ عُدْنَا ۘ وَجَعَلْنَا جَهَنَّمَ لِلْكَٰفِرِينَ حَصِيرًا

Աստված գուցե կրկին ների ձեզ, բայց եթե դարձյալ վերադառնաք (ոճիր գործելու համար),մենք էլ կվերադառնանք: Դժոխքը պիտի դառնա անհավատների բանտը:

Այս այան ասում է. Երբեք մի հուսահատվեք Աստծո գթությունից ու մշտապես ապավինեք դրան: Իհարկե ձեր  գործը շատ կարևոր է Աստծո գոհունակությունը ձեռք բերելու համար: Եթե դուք հրաժարվեք մեղք գործելուց, հույս կա, որ Աստված ձեզ ուշադրություն դարձնի: Իսկ եթե շարունակեք մեղք ու հանցանք գործել, իմացեք, որ Աստված ձեզնից կհեռացնի իր գթությունը և դուք հանդերձյալ կյանքում կգնաք դժոխք:

Այս այաներից սովորում ենք

1. Աստված իր արարածների նկատմամբ գթած ու ողորմած է: Եվ  մարդիկ իրենք են իրենց նկատմամբ բռնություն գործադրում:

2. Նախազգուշացումը կարևոր է մարդկանց համար, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ հետևանք է ունենալու իրենց սխալ արարքը:

Ասրա սուրայի 9 և 10-րդ այաներ

 

إِنَّ هَٰذَا ٱلْقُرْءَانَ يَهْدِى لِلَّتِى هِىَ أَقْوَمُ وَيُبَشِّرُ ٱلْمُؤْمِنِينَ ٱلَّذِينَ يَعْمَلُونَ ٱلصَّٰلِحَٰتِ أَنَّ لَهُمْ أَجْرًۭا كَبِيرًۭا

 

وَأَنَّ ٱلَّذِينَ لَا يُؤْمِنُونَ بِٱلْءَاخِرَةِ أَعْتَدْنَا لَهُمْ عَذَابًا أَلِيمًۭا

Ղուրանն առաջնորդում է դեպի ամենաապահով ճանապարհը և այն հավատացյալներին, ովքեր բարիք են գործում, փառավոր վարձատրութուն է ավետում: 
 Ահավոր պատիժներ ենք սահմանել նրանց համար, ովքեր չեն հավատում հանդերձյալ կյանքին:

 

Իսրայելի ժողովրդի վերաբերյալ այաներն այսպիսով ավարտվում են: Այս այաները խոսում են այն մասին, թե Ղուրանն ինչպիսի դեր է կատարում մարդկանց առաջնորդելու հարցում: Ղուրանի առաջնորդվելու ձևը կայուն է և անփոփոխ: Պարզ է, որ Աստծո խոսքն այնքան ամուր հիմքերի վրա է դրված, որ ոչինչ չի կարող  այն խաթարել: Աստվածային իմաստնությունը, որ ներկայացվել է Ղուրանում, մարդկանց փրկելու և երջանկացնելու նպատակ է հետապնդում: Այսպիոսով Աստված մարդուն առաջնորդելու համար տրամադրում է այն ամենն ինչի կարիքը նա ունի: Իհարկե մարդն այս հնարավորություններն օգտագործելու համար ընդունում է  ճշմարտությունը և իմաստությունը և առաջ գնում դրանց հիման վրա, օգտվելով արդյունքներից: Սակայն ոմանք թշնամական վերաբերմունք են ցուցաբերում, երես են թեքում և հետևում իրենց անհիմն ցանկություններին: Իսկ երկրորդ խումբը կորցրել է Արարչի առաջնորդությունը և հանդերձյալ կյանքում կրում է դրա բացասական հետևանքները:  

Այս այաներից սովորում ենք

1. Ղուրանի առաջնորդությունը հիմնված է տրամաբանության վրա և դրանում սնոտիապաշտությունը տեղ չունի: Ղուրանի ուսմունքները որևէ կոնկրետ ժողովրդի չեն պատկանում:

2.  Աստծո բարության նշաններից  են երկնային գրքերը: Սակայն մարդն այս բարիքն օգտագործելու համար պետք է ունենա կամք: Իսկ այդ կամքից ծնվում է  հավատք կամ անհավատություն: Եվ մարդն ինքն է որոշում լինել դժոխքում թե դրախտում:

Աստված Ձեզ պահապան