Մայիս 25, 2020 06:50 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 18-րդ այա

مَّن کَانَ یُرِیدُ ٱلْعَاجِلَةَ عَجَّلْنَا لَهُۥ فِیهَا مَا نَشَآءُ لِمَن نُّرِیدُ ثُمَّ جَعَلْنَا لَهُۥ جَهَنَّمَ یَصْلَىٰهَا مَذْمُومًۭا مَّدْحُورًۭا

Ով որ ցանկանա ստանալ (երկրային) վայելքները, մենք կբաշխենք անմիջապես, ում որ ցանկանանք: Անուհետև նրան պիտի գահավիժենք դժոխքի մեջ, որտեղ նա պիտի լինի ստորացած ու լքված

Այս այան նրանց մասին է, որ կամ հանդերձյալ կյանքն են մերժում, կամ անտեսում են այն: Նրանց ողջ միտքը զբաղեցնում են նյութական վայելքները: Բնականաբար նման մարդիկ որևէ քայլ չեն արել հանդերձյալ կյանքում ներկայացնելու և դրախտ մտնելու համար: Իսկ աշխարհիկ կյանքում նրանք փորձում են ձեռք բերել այն, ինչ ցանկանում են: Սակայն այդպես չի կարող լինել: Որովհետև աշխարհը չի կարող բոլորի սպասելիքներն իրականացնել: Աստված ասում է. "Այս անցողիկ կյանքում մարդկանց մի մասի ցանկություններն են միայն իրականանում, ինչն էլ աշխարհի պես անցողիկ է:"

Այս այայից սովորում ենք

1. Նյութապաշտությունը պատճառ է դառնում, որ մարդը մոռանա հանդերձյալ կյանքի մասին, ինչի պատճառով մեծ վնաս է կրում հանդերձյալ կյանքում:

2. Նյութական կյանքում գոյություն ունի որոշակի սահմանափակություն: Բոլորը չեն հասնում իրենց նպատակներին: Սակայն բարոյական ոլորտում չկա որևէ սահմանափակություն և բոլորը հասնում են իրենց նպատակներին, իհարկե եթե ջանք ու եռանդ ցուցաբերեն:

Ասրա սուրայի 19-րդ այա

 

وَمَنْ أَرَادَ ٱلْءَاخِرَةَ وَسَعَىٰ لَهَا سَعْیَهَا وَهُوَ مُؤْمِنٌۭ فَأُو۟لَٰٓئِکَ کَانَ سَعْیُهُم مَّشْکُورًۭا

Իսկ նա, ով ապրում է  հանդերձյալ կյանքի փափագով, և հանուն դրա ջանք ու եռանդ չի խնայում,եթե հավատացյալ լինի, նրա ջանքն ու եռանդը (Աստծո կողմից) վարձատրվելու է:

Այս այան ցույց  է տալիս, որ   յուրաքանչյուր ջանք, եթե նույնիսկ այս աշխարհում արդյունք չունեցավ, կվարձատրվի հանդերձյալ կյանքում: Իսկ աշխարհիկ կյանքում ջանք թափելը անպայման չէ, որ վարձատրվի: Աշխարհիկ կյանքին տրվելը պատճառ է դառնում, որ մարդը հանդերձյալ կյանքում վնասվի:

Այս այայից սովորում ենք

1. Մարդու իսկական երջանկությունը հանդերձյալ կյանքում է, որը ձեռք է բերվում ջանասիրությամբ: Հավատացյալ մարդը եթե նույնիսկ աշխարհիկ կյանքում իր աշխատանքն իրականացնի Աստծո պատվիրանների համաձայն, կվարձատրվի հանդերձյալ կյանքում:

2. Յուրաքանչյուր մարդ ունի պարտավորություններ: Ուստի այդ պարտավորությունների համար պետք է ճիգ ու ջանք թափի: Սակայն այդ ճիգ ու ջանքի արդյունքը մարդու ձեռքերում է::

Ասրա սուրայի 20-րդ այա

 

کُلًّۭا نُّمِدُّ هَٰٓؤُلَآءِ وَهَٰٓؤُلَآءِ مِنْ عَطَآءِ رَبِّکَ ۚ وَمَا کَانَ عَطَآءُ رَبِّکَ مَحْظُورًا

Քո արարչիդ գթությունը շնորհելու ենք երկու խմբին էլ:Եվ արարչիդ շնորհը չի արգելվել ոչ մեկի համար:

Այս այան ասում է, որ աշխարհիկ հաճույքներին տրվողնեը և հանդերձյալ կյանք փնտրողները արժանանում են Աստծո վարձատրությանը: Աստված մարդկանց տվել է ընտրելու իրավունք և նրանց չի զրկում աշխարհիկ կյանքի հնարավորություններից: Ըդնհակառակը, Աստված օգնում է  նրանց: Սակայն դա չի նշանակում, որ Աստված գոհ է նրանցից, ովքեր մտածում են միայն նյութականի մասին: Ինչպես որ չի նշանակում, որ եթե Աստված անհավատներին ապրուստի միջոց է տալիս, ուրեմն գոհ է նրանց գործելաոճից:

Այս այայից սովորոմ ենք

1.  Աստծուն և հանդերձյալ կյանքին հավատալը չի հակասում նյութական հնարավորություններ ունենալուն: 

2.Աստծո վարձատրությունն իրականացվում է  իր բարության հիման վրա: Եվ մարդը ոչ մի սպասելիք չունի Աստծուց:

Ասրա սուրայի 21-րդ այա

 

ٱنظُرْ کَیْفَ فَضَّلْنَا بَعْضَهُمْ عَلَىٰ بَعْضٍۢ ۚ وَلَلْءَاخِرَةُ أَکْبَرُ دَرَجَٰتٍۢ وَأَکْبَرُ تَفْضِیلًۭا

Տես թե ինչպես այս աշխարհում աստիճաններ հաստատեցինք մարդկանց միջև: Բայց հանդերձյալ կյանքի աստիճաններն ավելի փառավոր են լինելու:

Այս այան ասում է, որ Աստված բոլորին հավասարապես ապրուստի միջոց չի տալիս: Աստված մարդկանց միջև որոշակի տարբերություն է մտցրել ` իրենց կարողություններից ու ընդունակություններից օգտվելու հարցում: Իհարկե Աստված մարդկանց փորձության է ենթարկում այն ամենի դիմաց, ինչ տալիս է նրանց ու նրանցից պահանջում է  պատասխանատվություն: Այայի վերջում ասվում է, որ մարդկանց տարբերություններն աշխարհիկ կյանքում էական չեն: Կարևորը հանդերձյալ կյանքն է: Եվ ով ավելի շատ ջանք թափի, հանդերձյալ կյանքում ավելի շատ բաժին կստանա ու ավելի բարձր դիրք կզբաղեցնի:

Այս այայից սովորում ենք

1. Մարդկանց տարբերությունը որպես խտրություն չպետք է ընկալել: Այդ տարբերությունները հիմնված են իմաստնության ու արարչագործության վրա:

2. Չփորձենք  աշխարհիկ կյանքում  առավելությունների հասնել, որովհետև  աշխարհիկ կյանքն անցողիկ է: Պետք է մտածենք հանդերձյալ կյանքի մասին, քանի որ իսկական դիրքերն ու աստիճաններն այնտեղ են:

Աստված Ձեզ պահապան