Մայիս 25, 2020 06:56 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 22-րդ այա

 

لَّا تَجْعَلْ مَعَ ٱللَّهِ إِلَٰهًا ءَاخَرَ فَتَقْعُدَ مَذْمُومًۭا مَّخْذُولًۭا

Ոչ մի կուռքի Աստծուն հավասար մի դասիր, այլապես ամոթով ու նախատինքով ես ծածկվելու:

 Այս կարճ այան  խոսում է աշխարհիկ կյանքում անհավատության մասին: Այն ասում է, որ յուրաքանչյուր անհավատություն խոսքի կամ գործի մեջ, մարդու նվաստացման պատճառ է հանդիսանում: Որովհետև Աստված անհավատ մարդուն զրկում է  իր գթությունից: Նման մարդն անպայման դժվարություններ է ունենալու: Իսկ ամենամեծ դժվարությունը լինելու է մոլորությունն ու հուսալքությունը: Մյուս կողմից, քանի որ անհավատության հիմքում գոյություն չունի ոչ տրամաբանություն և ոչ էլ բանականություն, մարդը դատապարտվում է  ուրիշների կողմից: Նա ստորանում է  և ոչ մի բանական մարդ նրան չի ընդունում:

Այս այայից սովորում ենք

1.  Արժանապատվությունն իրականանում է միաստվածային լույսի ներքո և յուրաքանչյուր անհավատություն խոսքի և գործի մեջ, նվաստացնում է մարդուն:

2. Ոչ կրոնական ուսմունքներին չպետք է հետևել, որովհետև դրանք կործանում են մարդուն:

Ասրա սուրայի 23-րդ այա

 

وَقَضَىٰ رَبُّکَ أَلَّا تَعْبُدُوٓا۟ إِلَّآ إِیَّاهُ وَبِٱلْوَٰلِدَیْنِ إِحْسَٰنًا ۚ إِمَّا یَبْلُغَنَّ عِندَکَ ٱلْکِبَرَ أَحَدُهُمَآ أَوْ کِلَاهُمَا فَلَا تَقُل لَّهُمَآ أُفٍّۢ وَلَا تَنْهَرْهُمَا وَقُل لَّهُمَا قَوْلًۭا کَرِیمًۭا

Աստված քեզ հրամայում է միայն իրեն պաշտել: Քեզ պատվիրում է  բարիք գործել ծնողներիդ, եթե նրանք կամ նրանցից մեկը ծերացել են: Չլինի, որ նրանց արհամարես, կամ մեղադրես: Հարգանքով խոսիր նրանց հետ:

Այս այան ասում է, որ Աստծո կարևոր վճռիներից ու պատվիրաննեից բոլոր ժամանակներում եղել է այն, որ պետք է հրաժարվել Աստծուց բացի մեկ ուրիշին պաշտելուց, որպեսզի միաստվածությունը մշտապես դառնա մեր կյանքի ուղեկիցը: Իսկ Աստծուց հետո մարդը պետք է հարգի իր ծնողներին: Աստված դա այնքան է կարևորում, որ դասում է  միաստվածության կողքին: Եվ դա նշանակում է, թե որքան կարևոր է դա: Իհարկե ծնողների նկատմամբ բարություն անելը շատ մեծ հասկացություն է և նրանց նկատմամբ ամեն տեսակ բարություն կարևոր է: Շատ ծնողներ նյութական կարիք չունեն, սակայն զգում են ուշադրության կարիք: Ուստի այան ասում է. "Երբ ձեր ծնողները ծերանում են, ուշադիր եղեք նրանց նկատմամբ: Ու մի նեղվեք, եթե չկարողանաք կատարել նրանց որոշ ցանկությունները: Աշխատեք խոսքի ու գործի մեջ մշտապես պահպանել նրանց նկատմամբ հարգանքը": Իսլամի մեծարգո մարգարեն, իր հոր անտեղի ցանկությոններից բողոքող երեխային ասաց. "Դու և քո ունեցվածքը պատկանում եք քո հորը: Ուրեմն մի զլացիր նրա պահանջներն իրականացնելուց:"

Այս այայից սովորում ենք

1. Ծնողներին ծառայելն ու նրանց նկատմամբ բարի լինելը յուրաքանչյուր աստվածապաշտ ու բարի մարդու պարտականություններից է:

2. Ղուրանում ծնողներին հարգելը և միաստվածությունը դրված են կողք-կողքի, որպեսզի ցույց տրվի, որ դա ոչ միայն մարդկային պարտականոթյուն է, այլ աստվածային պատվիրան:

Ասրա սուրայի 24-րդ այա

 

وَٱخْفِضْ لَهُمَا جَنَاحَ ٱلذُّلِّ مِنَ ٱلرَّحْمَةِ وَقُل رَّبِّ ٱرْحَمْهُمَا کَمَا رَبَّیَانِى صَغِیرًۭا

Բարությունից ելնելով նրանց վրա տարծիր համեստության թևը: Եվ Աստծուն ուղղիր այս աղոթքը. «Տեր գթա նրանց, ովքեր գթացին ինձ և իմ մանկության օրերին սնեցին ինձ»:

Այս այան ասում է. "Քո վարքագիծը ծնողներիդ նկատմամբ պետք  է  շաղախված լինի համեստությամբ: Մշտապես համեստ եղիր նրանց նկատմամբ ու երբեք քեզ նրանցից բարձր մի  դասիր: Ինչպես որ քո ծնողներն են քո նկատմամբ մանուկ հասակում բարի եղել, այնպես էլ դու նրանց հետ վերաբերվիր ծերության ժամանակ: Նրանց համար աղոթիր ու Աստծուց խնդրիր, որ իր բարությունը տարածի նրանց վրա: Նրանց համար աղոթիր ոչ միայն կենդանի ժամանակ, այլ նաև մահից հետո: Աստծուց խնդրիր, որ ներող լինի նրանց նկատմամբ": Թեև այս այան ծնողների մասին է սակայն պետք է ասել, որ ուսուցիչներն ու դաստիարակները նույնպես հայտնվում են ծնողի դերում: Ղուրանն Աբրահամին համարում է  աստվածապաշտների ու մուսուլմանների հայրը: Մեկ ուրիշ տեղ իսլամի մարգարեն ասում է. Ես և Ալին այս ժողովրդի հայրերն ենք:

Այս այայից սովորում ենք

1. Երեխաներն ինչ կարգավիճակում էլ որ լինեն, պետք  է հարգեն իրենց ծնողներին և մշտապես համեստ լինեն նրանց նկատմամբ:

2. Երեխաների պարտականությունն է աղոթել ծնողների համար և կենդանության օրոք և մահից հետո:

3. Մարդը պետք է մշտապես երախտապարտ լինի իր դաստիարակների նկատմամբ ու հարգի նրանց:

Աստված Ձեզ պահապան