Ելք դեպի լույս 474
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սոևրայի 25-րդ այա
رَّبُّکُمْ أَعْلَمُ بِمَا فِى نُفُوسِکُمْ ۚ إِن تَکُونُوا۟ صَٰلِحِینَ فَإِنَّهُۥ کَانَ لِلْأَوَّٰبِینَ غَفُورًۭا
Աստված լավ գիտի ձեր սրտերի խորքը ( և գիտի), արդար եք թե՞ ոչ:Նա ներում է բոլոր նրանց, ովքեր ապաշխարում են:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք ծնողների նկամամբ հարգանք ու բարություն ցուցաբերելու մասին: Այս այան ասում է. որոշ մարդիկ հարկ եղածի պես չեն հարգում ծնողներին ու դա ապացուցում են ոչ միայն խոսքով, այլև գործով: Սակայն Աստված տեղյակ է այդ ամենից: Այդուհանդերձ, եթե նման մարդիկ ապաշխարեն ու բարեկիրրթ վերաբերմունք ցուցաբերեն իրենց ծնողների նկատմամբ, Աստված նրանց կների: Այս այան ցույց է տալիս, որ ծնողների նկատմամբ հարգանքը բարոյական պարտականություն է և ոչ թե բարոյական հորդոր: Ուրեմն յուրաքանչյուր վերաբերմունք, որ նրանց նեղություն պատճառի, մեղք կհամարվի, իսկ մեղավոր մարդը պետք է ապաշխարի ու փոխհատուցի դրա համար: Հակառակ դեպքում, հանդերձյալ կյանքում նրան սպասվում է պատիժ:
Այս այայից սովորում ենք
1. Երբեմն երբ մարդ սայթաքում է, պետք է անմիջապես ապաշխարի ու իր մեղքը փոխհատուցի:
2. Աստված տեղյակ է ոչ միայն մեր գործից, այլ ընդհանրապես մեր մտքերից: Աստված մեր մասին գիտի ամեն ինչ:
Ասրա սուրայի 26 և 27-րդ այաներ
وَءَاتِ ذَا ٱلْقُرْبَىٰ حَقَّهُۥ وَٱلْمِسْکِینَ وَٱبْنَ ٱلسَّبِیلِ وَلَا تُبَذِّرْ تَبْذِیرًا
إِنَّ ٱلْمُبَذِّرِینَ کَانُوٓا۟ إِخْوَٰنَ ٱلشَّیَٰطِینِ ۖ وَکَانَ ٱلشَّیْطَٰنُ لِرَبِّهِۦ کَفُورًۭا
Քո մերձավորներիդ վերադարձրու այն, ինչ նրանց պարտական ես: Ողորմություն տուր աղքատներին, ճամփորդներին և հարստությունդ երբեք մի մսխիր:
Մսխողները սատանայի եղբայրներն են: Սատանան ապերախտ եղավ Աստծուն:
Այս այաները խոսում են մերձավորների ու կարիքավոր մարդկանց մասին, ասելով, որ պետք է հարգել նաև նրանց իրավունքները: Դժբախտաբար, մարդիկ ուրիշներին օգնելու հարցում դիմում են ծայրահեղության: Նրանցից ոմանք մտածում են միայն իրենց ու իրենց ընտանիքների մասին, ու անտարբեր են հասարակության այլ անդամների ու նույնիսկ իրենց մերձավորների մասին: Կան նաև մարդիկ. ովքեր մոռանում են իրենց ընտանիքին ու իրենց եկամուտը ծախսում ընկերների ու բարեկամների համար: Այս այան ասում է, որ պետք է մտածել ուրիշների մասին և բարություն անելու մեջ ծայրահեղ չլինել, քանի որ դա նույնպես համարվում է վատնում: Այնուհետև այան խոսում է այն մասին, որ վատնողը սատանայի բարեկամն է ու նրան է մոտիկ: Ուրեմն պետք է գումարը ճիշտ ծախսել և ոչ թե անտրամաբանական կերպով, քանզի դա համարվում է ապերախտություն Աստծո բարիքների նկատմամբ, իսկ սատանան առաջինն էր, որ ապերախտ եղավ: Իհարկե վատնումը կամ սպառումն արծարծվոմ են ավելի շատ նյութական հարցերում: Սակայն շատ դեպքերում մարդիկ վատնում են իրենց կյանքն ու երիտասարդությունը: Եթե մարդիկ լավապես չօգտվեն կյանքի բարիքներից ու իրենց հնարավորություններից, երկուսն էլ պատճառ կդանան, որ նրանք մեծ վնասներ կրեն:
Այս այաներից սովորում ենք
1. Բարության հարցում պետք է նկատի առնենք նախապատվությունները: Նախ պետք է ուշադիր լինենք ծնողներին, ապա` բարեկամներին և հասարակության կարիքավորներին:
2. Այն, ինչ հարուստները տալիս են կարիքավոր ընտանիքներին, նրանց իրավունքն է: Ուստի հարուստները չպետք է դա անեն գոռոզությամբ:
3. Բարեգործության մեջ պետք է նկատի առնել ոսկե միջինը և հեռու մնալ անտեղի ծախսերից ու վատնումից:
Ասրա սուրայի 28-րդ այա
وَإِمَّا تُعْرِضَنَّ عَنْهُمُ ٱبْتِغَآءَ رَحْمَةٍۢ مِّن رَّبِّکَ تَرْجُوهَا فَقُل لَّهُمْ قَوْلًۭا مَّیْسُورًۭا
Եթե դու ինքդ Աստծո օգնության կարիքն ունենալով չկարողանաս աղքատներին ողորմություն տալ, գոնե քաղցրությամբ խոսիր նրանց հետ:
Այս այան նախորդ այայի շարունակությունն է: Այն ասում է, որ պետք է բարեգործություն անել բարեկամների ու կարիքավորների համար: Այան ասում է. Եթե չունես որևէ բան, որ նվիրես ուրիշներին, ուրեմն քո բարի խոսքերով ուրախացրու դիմացինին: Նրան հույս տուր և ասա, որ եթե Աստված քեզ օրերից մի օր հնարավորություն տվեց, կօգնես նրան: Որոշ աղբյուրներում ասվում է, որ եթե որևէ մեկը մարգարեից որևէ բան էր խնդրում, ինչը նա չէր կարող անել, մարգարեն աղոթում էր ու ասում. Թող Աստված մեզ ու ձեզ շնորհի իր գթությունը:
Այս այայից սովորում ենք
1. Մշտապես պետք է ապավինել Աստծո գթությանը և հույս տալ ուրիշներին:
2. Եթե չենք կարող վերացնել որևէ մեկի նյութական կարիքը, ուրեմն հույս տանք նրան:
Աստված Ձեզ պահապան