Ելք դեպի լույս 475
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 29-րդ այա
وَلَا تَجْعَلْ یَدَکَ مَغْلُولَةً إِلَىٰ عُنُقِکَ وَلَا تَبْسُطْهَا کُلَّ ٱلْبَسْطِ فَتَقْعُدَ مَلُومًۭا مَّحْسُورًا
Թևդ վզիդ մի կապիր, բայց բոլորովին էլ մի բացիր այն: Գուցե նախատվես, կամ մուրացկան դառնաս:
Անցած հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ Աստված պատվիրել է բարի լինել ծնողների, հարազատների ու կարիքավոր մարդկանց նկատմամբ: Այս այան ասում է. Բարություն անելիս եղեք չափավոր: Մի եղեք անքան ժլատ, որ որևէ մեկին չօգնեք և ոչ էլ անքան առատաձեռն , որ ձեր ունեցվածքը նվիրեք ուրիշներին: Հենց այդ պատճառով էլ Իսլամը համարվում է չափավոր կրոն և չի ընդունում ոչ մի ծայրահեղություն, նույնիսկ բարի գործերի ժամանակ: Որովհետև դա կարող է դժվար կացութան մեջ դնել մարդուն:
Այս այայից սովորում ենք
1. Ինչպես որ ժլատությունն է տհաճ, վատնումը նույնիսկ բարեգործության մեջ, չի համապատասխանում իսլամական ուսմունքներին:
2.Վատնումը նույնսիկ բարի գործերի ժամանակ, դժվար կացության մեջ է դնում մարդուն:
Ասրա սուրայի 30-րդ այա
إِنَّ رَبَّکَ یَبْسُطُ ٱلرِّزْقَ لِمَن یَشَآءُ وَیَقْدِرُ ۚ إِنَّهُۥ کَانَ بِعِبَادِهِۦ خَبِیرًۢا بَصِیرًۭا
Աստված երբեմն լիառատ է բաշխում իր շնորհները և երբեմն` հաշվելով: Նա տեսնում է իր ծառաներին ու տեղյակ է նրանց արարքներից:
Ընդհանրապես Աստված բոլորին չի տվել հավասար ապրուստի միջոց: Այս այան խոսում է հենց այդ տարբերության մասին և ասում է. Աստված կամեցել է, որ մարդիկ տարբեր լինեն ըստ իր գիտության և իմաստնության: Պարզ է, որ այս տարբերությոնը չի նշանակում խտրություն, քանի որ ոչ ոք պահանջ չունի Աստծուց, որպեսզի իրեն տա ապրուստի միջոց: Բացի այդ, Աստված յուրաքանչյուրից պատասխանատվություն է պահանջում այն չափով, որ տվել է: Նա, ում ապրուստի միջոցն ավելի մեծ է, ունի պարտականություններ, որոնք չունեն ուրիշները: Բացի այդ, աշխրահը փորձության վայր է և յուրաքանչյուր ոք իր ձևով փորձության է ենթարկվում: Հարուստն իր բարեգործությամբ է ենթարկվում իսկ աղքատը` խնայողությամբ ու համբերությամբ: Իհարկե ապրուստի միջոցի հասնելու համար անհրաժեշտ է ջանք: Եվ յուրաքանչյուր ոք պետք է ջանք թափի իր կարողության հավասար: Իսկ թե որքան է մարդը ստանալու, կախված է այլ հանգամանքներից: Ուստի երկու հոգի կարող են հավասար ջանքերով տարբեր արդյունքների հասնել: Բայց այդ բարիքի դիմաց նրանք նաև պետք է իրենց պատասխանատու զգան:
Այս այայից սովորում ենք
1. Չսպասենք, որ բոլորի ապրուստի միջոցը լինի հավասար: Մարդը պետք է իր կարողությանը հավասար օգնի կարիքավորին: Եվ սա պարտականություն է, որ դրված է յուրաքանչյուր մարդու ուսին:
2.Աստծո գործերը հիմնված են իմաստնության վրա: Եթե ինչ որ տեղ չկարողացանք դա հասկանալ, ինչպես ապրուստի միջոցի տարբերության հարցում ոչ թե պետք է կասկածենք Աստծո գործերին, այլ մեր գիտութանը:
Ասրա սուրայի 31-րդ այա
وَلَا تَقْتُلُوٓا۟ أَوْلَٰدَکُمْ خَشْیَةَ إِمْلَٰقٍۢ ۖ نَّحْنُ نَرْزُقُهُمْ وَإِیَّاکُمْ ۚ إِنَّ قَتْلَهُمْ کَانَ خِطْـًۭٔا کَبِیرًۭا
Չլինի, որ սպանեք ձեր զավակներին, վախենալով աղքատությունից: Մենք թե՛ ձեր և թե՛ նրանց համար սնունդ կհայթհայթենք: Եթե սպանեք նրանց, սոսկալի արարք կգործեք:
Արհեստական վիժումը կամ երեխայի սպանությունը տաբեր պատճառներն ունի: Այս այան անդրադառնում է դրանցից մեկին` աղքատությանը: Այան ասում է. Միթե կարծում եք, որ դուք եք ապրուստի միջոց տալիս, որ աղքատության վախից սպանում եք երեխային: Մենք ենք բոլորին ապրուստի միջոց տալիս, ինչպես որ ձեզ ենք տալիս: Պարզ է, որ մարդիկ պետք է հասկանան, որ իրենք երեխայի տերը չեն, որպեսզի որոշեն խլել նրա կյանքը: Երեխան ազատ և անկախ մարդ է և Աստված է նրա ապրուստի միջոցի ապահովողը: Ուստի արարիչը թույլ չի տվել, որպեսզի երեխայի ապրելու իրավունքը նույնիսկ մոր արդագանում, խլվի: Հետաքրքիր է, որ այսօր քաղաքակիրթ աշխարհը անապատում ապրող արաբներին նախատում է` աղջիկ երեխաներին կենդանի թաղելու համար: Դա այն դեպքում, երբ որոշ այդ երկրների խորհրդարաններ թույլատրել են արհեստական վիժումները: Եթե հին ժամանակներում դաժան հայրը աղջիկ երեխային կենդանի թաղում էր, այսօր մայրը, որը պետք է լինի բարության խոհրդանիշ, սպանում է իր չծնված երեխային: Եթե արաբները սպանում էին իրենց աղջիկ երեխաներին, այսօր արհետսական վիժման ժամանակ խլվում է ցանկացած սեռի երեխայի ապրելու իրավունքը, որն ամենամեծ իրավունքն է յուրաքանչյուր մարդու համար:
Այս այայից սովորում ենք
1. Վնասվելու վախից չպետք է ուրիշներից խլել նրանց իրավունքը և հատկապես ապրելու իրավունքը, որն ամենամեծ իրավունքն է յուրաքանչյուր մարդու համար:
2.Ապրուստի միջոցն Աստծո ձեռքերում է և ապրուստի միջոցը չի արադարացնում արհեստական վիժումը:
Աստված Ձեզ պահապան