Մայիս 25, 2020 07:10 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 32-րդ այա

 

وَلَا تَقْرَبُوا۟ ٱلزِّنَىٰٓ ۖ إِنَّهُۥ کَانَ فَٰحِشَةًۭ وَسَآءَ سَبِیلًۭا

Անհավատարմություն մի արեք, որովհետև դա ոճիր է և տանում է  դեպի դժոխքի ճանապարհը:

Այս այան, ինչպես մի քանի այաները  արգելում է  շնանալը և պատվիրում. Մի մոտեցեք այդ գարշելի արարքին: Իսլամի տեսակետից, արգելված է տղամարդկանց և կանանց անօրինական կապը, ինչը բազմաթիվ մեղքերի առիթ է դառնում: Այս կրոնական պատվիրանները հասարակության ֆիզիկական ու հոգեկան առողջության համար են առաջարկվում: Դրանք հատկապես կարևորոմ են հասարակության անդամների առողջ ապրելակերպը: Այաները հատկապես կարևորում են, որ կանանց իրավունքները հասարակության մեջ չխախտվեն ու նրանք կարողանան ունենալ ապահով կյանք: Շնանալը վատ ազդեցություն է  թողնում ընտանիքի և հասարակության վրա: Այն սխալ և արգահատելի է համարվել բոլոր կրոններում: Իսկ շնացողը պատժվելու է և' այս և' հանդերձյալ աշխարհում: Զարմանալի է, որ այսօր, քաղաքակիրթ աշխարհում, կանանց ու աղջիկների իրավունքնեը պաշտպանելու պատրվակով, կանայք ենթարկվում են ֆիզիկական ու սեռական բռնության: Որպես օրինակ` անօրինական կապերի բացասական հետևանքներից մեկը բազմաթիվ արհեստական վիժումներն են և դրա համար հենց այս երկրներում դեռահաս աղջիկները կանգնում են բազմաթիվ վտանգների առջև`հիվանդությունները, որ փոխանցվում են սեռական ճանապարհով, և մյուս կողմից  հոգեբանական խնդիրները, որոնց հետևանքով շատերը դիմում են ինքասպանության: Հասարակության մեջ անբարոյական շփումների տարածումը պատճառ է դառնում, որ նույնիսկ ամուսնացած տղամարդիկ ու կանայք դիմեն դավաճանության: Այս անընդունելի կապերն այսօրվա հասարակության մեջ ամուսնալուծության և անբարոյականության տարածման պատճառ են դառնում: Շնանալը պատճառ է դառում, որ ավելանա անօրինական երեխաների թիվը, որոնք հանցագործությունների ու անօրինականությունների հեղինակ են դառնում: Հենց այս պատճառով էլ իսլամը պատվիրում է, որ երիտասարդները ժամանակին ամուսնանան, որպեսզի նրանց սեռական ցանկությունները բավարարվեն ու բացի դրանից նրանք պատասխանատվություն զգան իրենց կողակցի նկատմամբ ու հրաժարվեն սխալ արարքներից:

Այս այայայից սովորում ենք

1.  Որոշ մեղքերի վտանգն այնքան մեծ է, որ անգամ դրանց մոտենալն է վտանգավոր:

2.Շնանալը սովորական մեղք չէ: Այն պատճառ է դառնում, որ հասարակության մեջ տարածվի հանցագործությունը:

Ասրա սուրայի 33-րդ այա

 

وَلَا تَقْتُلُوا۟ ٱلنَّفْسَ ٱلَّتِى حَرَّمَ ٱللَّهُ إِلَّا بِٱلْحَقِّ ۗ وَمَن قُتِلَ مَظْلُومًۭا فَقَدْ جَعَلْنَا لِوَلِیِّهِۦ سُلْطَٰنًۭا فَلَا یُسْرِف فِّى ٱلْقَتْلِ ۖ إِنَّهُۥ کَانَ مَنصُورًۭا

Մարդկային էակի արյուն երբեք մի թափեք: Աստված արգելում է դա: Սակայն տարբեր է եթե արդարության համար դա անեք: Անարդարությամբ սպանվածի հարազատները իշխանություն ունեն մարդասպանի վրա:Սակայն սպանության հարցում սահմանված պատվերներից նրանք չպետք է անցնեն: Որովհետև (օրենքը) պաշտպանության տակ է առնում նրանց:

Այս այան խոսում է  մարդասպանության մասին: Այն դատապարտում է  մարդասպանությունը, նշելով. Աստծո մոտ բոլոր մարդիկ ունեն ապրելու իրավունք և որևէ մեկը իրավունք չունի որևէ պարտվակով խլել մեկ ուրիշի կյանքը: Դա թույլատրելի է միայն այն դեպքում, եթե Աստված թույլ է տվել: Իսկ այդ դեպքում մարդասպանը պետք է պատժվի ըստ արժանվույնի, աստվածային պատվիրանների շրջանակներում և ոչ թե  հրկիզեվլով կամ խոշտանգվելով, ինչն անթույլատրելի է: Նույնիսկ այն դեպքում, երբ մի ընտանիքի ներկայացուցիչը սպանել է մյուսի անդամին, այդ երկու ընտանիքների միջև չպետք է բախումներ տեղի ունենան: Պետք է ասել, որ հին ժամանակ օրենքն այնպիսին էր, որ երբ որևէ ցեղից մեկը սպանվում էր մյուս ցեղի ներկայացուցչի կողմից, երկու ցեղերի միջև երկար տարիներ ընթանում էին պատերազմներ: Իհարկե այն պատիժը, որը համարժեք է հանցանքին, համարվում է հանցագործի համար նվազագույն պատիժը: Եվ նրան հանդերձյալ կյանքում սպասվում է դժոխքի կրակը: Վերջում այան ասում է, որ սպանված մարդու ընտանիքն Աստծո կողմից հովանավորվում է: Ուստի նրանք իրավունք ունեն պահանջել, որ հանցագործը պատժվի ըստ արժանվույնի: Աստված Ղուրանում ասում է. "Բացի դրանից, նրանք կարող են հանցագործի ընտանիքից պատժի փոխարեն արյան գին պահանջել: Որեմն պետք  չէ ընտանիքների միջև քեն ու վրեժխնդրություն տարածել:"

Այս այայից սովորում ենք

1 .Յուրաքանչյուր մարդ, հավատացյալ կամ անհավատ, ունի ապրելու իրավունք, որը ոչ ոք չի կարող նրանից խլել: Դա հնարավոր է անել միայն Աստծո կամոք:

2. Ինչպես որ արգելվում է մարդասպանությունը, արգելվում է նաև ինքնասպանությունը, որովհետև Աստված ոչ մեկին թույլ չի տվել սպանել իրեն:

3. Նա, ով բռնության է ենթարկվել, պետք է պաշտպանվի հասարակության կողմից, քանի որ դա  Աստծո կամքն է:

Աստված Ձեզ պահապան