Հունիս 27, 2020 09:32 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական կյանքին:

 

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 20-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ:

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի առնչությամբ հայկական կողմի ներկայացրած պայմանագրային փոփոխությունների մասին առաջարկությունը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի շահագրգիռ տնտեսվարող ընկերությունների և փորձագետների կողմից տեխնիկատնտեսական և իրավական հարցերում համաձայնեցումներից և դիրքորոշումների հստակեցումից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ԻԻՀ նավթի նախարարությունների ղեկավարությունների մակարդակով կազմակերպել հեռավար բանակցությունների անցկացում՝ վերջնական լուծումներ ձեռք բերելու նպատակով:

------------------------------------------

Խորասան նահանգի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի կազմակերպության առևտրային վարչության ղեկավարն ասել է. «Արտաքին արտահանման մեր առաջնահերթությունը կլինի առևտրի ավելացումը Եվրասիական երկրների, ներառյալ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ, այնուհետև Հարավարևելյան Ասիան և Օմանը»:

Մոհամեդալի Ամիրֆախրային ասել է, որ վերջին երկու ամսում Իրանն արտահանման աճ է արձանագրել դեպի որոշ երկրներ, ներառյալ՝ Իրանի երկրորդ խոշոր առևտրային գործընկեր Հոնկոնգ, ինչպես նաև Օման, Չինաստան, Նիդեռլանդներ և Հայաստան:

Իրանի և Հայաստանի միջև առևտուրը վերջին երկու տարիների ընթացքում աճել է:

-------------------------------------------

Հայաստանը կորոնավիրուսային համաճարակի ցուցանիշների առումով նոր հակառեկորդներ է սահմանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ խնդիր է մեզ համար, բոլորիս համար, բայց կա մեկ շատ ավելի կարևոր խնդիր, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ խնդիրը՝ իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում չկա, որովհետև հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, որ երկրի երեք միլիոն բնակչությունը ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 247 դեպք, որոնցից 12 149-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 557 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 105046 թեստավորում:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 13-ը:

----------------------------------------

Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը:

Փոփոխությունների համաձայն, ՍԴ-ի այն դատավորները, ովքեր պաշտոնավարել են 12 և ավել տարի, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն չի լինի Սահմանադրական դատարանի  նախագահ: Հաշվի առնելով, որ Թովմասյանի պաշտոնավարման 12 տարին չի լրացել կարող է շարունակել աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: ՍԴ գործող 9 դատավորներից 3-ը ավելի քան 12 տարի վարել են զբաղեցրած պաշտոնը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների 43 պատգամավորներ բոյկոտել էին քվեարկությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկրի Սահմանադրական դատարանը կազմված է «նախկին ռեժիմի կողմնակիցներից» և պետք է վերանայել դատարանի կառուցվածքը:

Չնայած կառավարության արմատական ​​բարեփոխումները կուժեղացնեն ճնշումը ընդդիմության նկատմամբ, թվում է, որ կառավարությունն այլևս պատրաստ չէր հետաձգել Սահմանադրության փոփոխությունները:

Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի միջև տարաձայնությունները առավել ակնհայտ դարձան այն բանից հետո, երբ ՍԴ-ն որոշում կայացրեց  ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Սահմանադրությունը խախտելու մեջ մեղադրված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքարկման արդյունքում, Սահմանադրական դատարանը անցյալ տարվա սեպտեմբերին որոշում կայացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելն անօրինական է:

Այնուամենայնիվ, կասկած չկա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարողացել է երկրի դատական  իշխանությունում  իր մրցակիցների զգալի մասին մարգինացնել:

Ավելի վաղ նախատեսված էր Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե  անցկացնել, սակայն քանի որ  շշուկներ  էին տարածվել հանրային անհամաձայնության և կառավարության համար ցանկալի արդյունքներ չգրանցվելու մասին, Երևանի կառավարությունը հայտարարեց, որ  կորոնավիրուսի բռնկման պատճառով  հանրաքվե չի անցկացվի:

Ընդհանուր առմամբ,  կասկած չկա, որ  ԱԺ-ի այս որոշմամբ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ քայլ կատարեց Հայաստանում  իշխանությունը մոնոպոլիզացնելու ուղղությամբ: Մինչդեռ, այս երկրի քաղաքական իշխանությունների գործընթացը ցույց է տալիս, որ ամեն օր ավելանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության  ընդդիմադիրների  թիվը:

------------------------------

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանն անդրադարձել է ԱԺ–ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքին և ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին։

--------------------------------

Արևմտյան-սիոնիստական քաղաքական շրջանակների բացահայտումները վկայում են, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին ԱԹՍ-երի վաճառքը ենթահող է ստեղծել 2016 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի սրման ու արյունահեղության համար:

Ամերիկյան Ֆորբս պարբերականը մի հոդվածում անդրադառնալով 2016թ. Ադրբեջանի ու Հայաստանի միջև բռնկված պատերազմին, գրել է.«2016թ. ապրիլ ամսին Հայաստան-Ադրբեջան ընդհարումների սրման ու պատերազմի բռնկման պատճառն Իսրայելի կողմից այդ երկրի IAI ընկերության արտադրության նոր զենքի՝ «Հորփ» տիպի ԱԹՍ-երի վաճառքն էր Ադրբեջանին»:

Փորձագետներն ասում են. «ԱՄՆ-ու ու Սիոնիստական ռեժիմի հրահրմամբ, 2016թ. ապրիլ ամսի պատերազմը գտնվում էր նրանց օրակարգում»: Իրականում ԱՄՆ-ն, որ ՌԴ-ի կողմից խաղաղության նախագծի արծարծումից հետո անհանգստանում էր Կովկասում ու Կենտրոնական Ասիայում իր շահերի համար, զանգվածային ոչնչացման զենք վաճառելով այս տարածաշրջանի երկրներին, ձգտում է ավելացնել տարածաշրջանի լարվածությունը ու միաժամանակ տարածաշրջանում իր ազդեցությունը: Բեռլինի գիտության ու քաղաքականության հիմնադրամի փորձագետ Ուվե Հալբախը, ով Կովկասի խնդիրներով զբաղվող մասնագետ է, «Դոյչե Վելլե» օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«Իրար կողքի ապրող ու թշնամական կարգավիճակ ունեցող երկրները նման են վառոդի երկու տակառների, որ մի լարով միացած են իրար: Այս ընթացքում ամենաչնչին դեպքը կարող է մի կայծ լինել, որը կպայթեցնի տակառները: Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես այս օրերին գտնվում են պայթելու շեմին»:

Չնայած Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմատենչական դերակատարությանը, պետք է ասել, որ ներկա պայմաններում ամերիկյան Ֆորբես պարբերականում այս հոդվածի տպագրումը մտածելու տեղիք է տալիս: Պարբերականը Թել Ավիավում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման մասին գրելուց հետո հրապարակել է այս հոդվածը: Փորձագետների մեծ մասը համոզված է. «Իսրայելի ռեժիմը, որ անցնող մի քանի տարիների ընթացքում շարունակ արծարծում էր Ադրբեջանի հետ ստրատեգիական միաբանության խնդիրը, վերջերս նախագծելով Թել Ավիվում Հայաստանի դեսպանատունը բացվելու խնդիրը, մտադիր է օգնել հայերին ու համագործակցել նրանց հետ»: Իրականում Իսրայելը Հայաստանին ու Ղարաբաղի հայերին ցանկացած օգնություն ցուցաբերելու համար պետք է հրաժարվի Ադրբեջանից: Այդ պատճառով էլ Ֆորբես պարբերականն առաջ է անցել ու բացահայտումներ է արել: Պարբերականի տվյալներով, վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնել Իսրայելից և դիմացի կողմը այսինքն Ղարաբաղի հայերն էլ հետ չեն մնացել: Այնպես որ 2011թ. ի վեր, Հայաստանը արտադրում է «Կռունկ» տիպի ԱԹՍ-երը: 2018թ. նույնպես Հայաստանի կառավարությունը հայտարարեց. «Ռազմական ԱԹՍ-եր ենք գնել Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունից»:

Ըստ երևույթին Ղարաբաղը ակտիվ գործունեություն է ծավալում ԱԹՍ-երի արդյունաբերության ոլորտում: Անցած ամիս ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց. «Հաջողությամբ փորձարկել ենք նոր ռազմական ԱԹՍ-երը և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կմտնենք զանգվածային արտադրության փուլ»:

Գուցե Հայաստանին մոտենալով Իսրայելը մտադիր է ավելի մեծ ծավալով զենք վաճառել Երևանին և Ադրբեջանին ու Հայաստանին վերածել «պայթելու պատրաստ վառոդի երկու տակառների»: