Հուլիս 02, 2020 03:59 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 41-րդ այա

 

وَلَقَدْ صَرَّفْنَا فِى هَٰذَا ٱلْقُرْءَانِ لِيَذَّكَّرُوا۟ وَمَا يَزِيدُهُمْ إِلَّا نُفُورًۭا

Մենք Ղուրանի միջոցով և տարբեր ձևերով բացատրել ենք (միաստվածությունը) ,որպեսզի (անհավատները) խրատավեն, բայց միայն նրանց ատելությունն է ավելանում:

Ղուրանում  կան որոշ թեմաներ, որոնք պարբերաբար կրկնվում են: Պատճառն այն է, որ Ղուրանը խրատների ու առաջնորդության գիրք է և որոշակի ճշմարտություն պետք է կրկնվի տարբեր առիթներով ու տարբեր կաղապարներով, որպեսզի այն ազդի մարդկանց վրա: Ուստի այան ասում է. Կրկնությունը նրա համար է, որպեսզի մարդիկ ընդունեն խրատները, դասեր քաղեն ու զգուշանան: Իհարկե, ճշմարտությունն ընդունելու համար մարդը նախ պետք է ունենա առողջ միտք: Կարծրամիտ ու գոռոզամիտ մարդիկ երբեք չեն կարող ընդունել ճշմարտությունը: Ուրեմն ինչքան էլ որ ճշմատությունը փոխանցվի նրանց,նրանք կդիրքորոշվեն դրա դեմ ու կշարունակեն իրենց թշնամական վերաբերմունքը:

Այս այայից սովորում ենք

1. Մարդը մշտապես զգուշացման ու խրատի կարիք ոնի, ինչը ձեռք է բերվում ճշմարտությունը կրկնելով:

2. Եթե որոշ մարդիկ դեմ են ճշմարտությանը, դա ոչ թե ճշմարտության սխալ լինելուց է, այլ վերջիններիս վարքագծի պատճառով, որոնց հոգին մաքուր չէ:

3. Դաստիարակչական բարձր նպատակներին հասնելու համար չպետք է օգտվել մի միջոցից.  քանի որ մարդիկ ունեն տարբեր ընդունակություններ, պետք է օգտվել տաբեր միջոցներից:

Ասրա սուրայի 42 և 43-րդ այաներ

 

قُل لَّوْ كَانَ مَعَهُۥٓ ءَالِهَةٌۭ كَمَا يَقُولُونَ إِذًۭا لَّٱبْتَغَوْا۟ إِلَىٰ ذِى ٱلْعَرْشِ سَبِيلًۭا

سُبْحَٰنَهُۥ وَتَعَٰلَىٰ عَمَّا يَقُولُونَ عُلُوًّۭا كَبِيرًۭا

Ասա նրանց. Եթե Բարձրյալի հավասար ուրիշ աստվածներ լինեին, նրանք պիտի փորձեին տիրանալ Աստծո գահին:
Փառք Աստծո. նա այս նախատինքից անսահման բարձր է:

Մեքքայի կռապաշտները Աստծուն որպես արարիչ ընդունում էին, սակայն տիեզերքի կառավարման գործում նրա հետ հավասար կուռքեր էին դասում և ասում, որ դրանք միջնորդ են իրենց ու Աստծո միջև: Այս այան, դիմելով նրանց, ասում է. Եթե այդպես լիներ, այդ միջնորդները պետք է փորձեին գրավել Աստծո գահը և ոչ թե մնալ Աստծո հրամանի ներքո: Իսկ եթե լինեին այլ աստվածներ, նրանք էլ կցանկանային կառավարել տիեզերքը և  կլինեին պատերազմներ:

Այս այաներից սովորում ենք

1. Մշտապես պետք է փառաբանել Աստծուն և չի կարելի որևէ մեին նրան հավասար դասել: Որովհետեև նրա սրբազան էությունն ավելի վեր է մեր մտածածից:

2. Պետք է զգույշ լինել ու թույլ չտալ,  որպեսզի սնոտիապաշտությունը տարածվի  աստվածապաշտների մեջ: Չպետք  է նաև թույլ տալ, որպեսզի ամեն միտք կամ գաղափարախոսություն, կրոնի անվան տակ տարածվի հասարակության մեջ:

Ասրա սուրայի 44-րդ այա

 

تُسَبِّحُ لَهُ ٱلسَّمَٰوَٰتُ ٱلسَّبْعُ وَٱلْأَرْضُ وَمَن فِيهِنَّ ۚ وَإِن مِّن شَىْءٍ إِلَّا يُسَبِّحُ بِحَمْدِهِۦ وَلَٰكِن لَّا تَفْقَهُونَ تَسْبِيحَهُمْ ۗ إِنَّهُۥ كَانَ حَلِيمًا غَفُورًۭا

Յոթը երկինքները նրան գովաբանում են, աշխարհը կրկնում է  այս գովաբանությունները: Ամեն ինչ, որ կա տիեզերքում, Աստծո գովեստն է անում: Սակայն դուք չեք հասկանում այդ գովքը: Ամենակարողը համբերատար և գթած է:

Ղուրանի իմաստնություններից մեկն այն է, որ բոլոր կենդանի էակները խոնարհվում են Արարչի առջև ու փառաբանում նրան: Այդ մասին խոսվում է տարբեր այաներում: Այս այան անդրադառնում է այդ խնդրին, ասելով. Եթե դուք մի բան չեք հասկանում, մի ժխտեք այն, քանի որ դա ձեր մտքից դուրս է: Միայն իմացեք, որ դա գոյություն ունի և կենդանի էակները դա ընկալում են: Իհարկե որոշ կրոնական մտավորականներ կարծում են, որ կենդանի էակների խոնարհումն Աստծո առջև նշանակում է, որ նրանք պարտադրաբար ենթարկվում են բնության օրենքներին: Սակայն առաջին հերթին բնության օրենքներին ենթարկվելը չի նշանակում փառաբանում: Երկրորդ հերթին, մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում բնական օրենքներին կենդանի էակների ենթարկվելը: Այս այան ասում է. Դուք չեք կարող հասկանալ, թե ինչ է նշանակում կենդանի էակների փառաբանումը: Իհարկե մարգարեները հասկանում են կենդանի էակների խոսքը: Ղուրանի որոշ այաներում ասվում է , որ Սուլեյման մարգարեն հասկանում  էր մրջյունների լեզուն, խոսում էր թռչունների հետ, իսկ իսլամի մարգարեի ձեռքում եղած խիճը վկայում էր նրա առաքելությունը: Այդ մասին են վկայում նաև իրանցի պոետների ստեղծագործությունները:

Այս այայից սովորում ենք

1. Արարչագործությունը փառաբանում է  Աստծուն: Ուրեմն ինչու պետք է մարդն անմասն մնա տիեզերական փառաբանումից:

2. Տիեզերքից մարդու ընկալումը ահմանափակ է և շատ ճշմարտություններ հնարավոր չէ հասկանալ գիտությամբ կամ փորձով: Դրա  համար անհրաժեշտ է աստվածային ներշնչանք: