Հուլիս 02, 2020 04:15 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 49-րդ այա

 

وَقَالُوٓا۟ أَءِذَا كُنَّا عِظَٰمًۭا وَرُفَٰتًا أَءِنَّا لَمَبْعُوثُونَ خَلْقًۭا جَدِيدًۭا

 (Անհավատներն) ասում ենԻնչպե՞ս է հնարավոր, որ ոսկոր ու փոշի դառնալուց հետո նորից կենդանանանք:

Այս այան, անդրադառնալով  իսլամի մարգարեի վերաբերյալ նրա հակառակորդների անտրամաբանական խոսքերին, ասում է. Նրանք ոչ միայն մարգարեության ու քո առաքելության, այլ նաև միաստվածության ու հանդերձյալ կյանքի վերաբերյալ նույնպես ներկայացնում են որոշ հարցեր, փորձելով մարդկանց մեջ կասկած առաջացնել: Դա այն դեպքում, երբ ոչ մի պատճառ գոյություն չունի միաստվածությունը ժխտելու համար: Ոչ միայն այս, այլ Ղուրանի մյուս այաներում նույնպես անհավատները ոչ մի փաստարկ չեն ներկայացնոմ, թե ինչու են ժխտում միաստվածությունը:

Այս այայից սովորում ենք

1. Մարգարեի տրամաբանական խոսքերի դեմ ընդդիմադիրները փորձում են որոշ հարցեր առաջ քաշելով, թուլացնել մարդկանց հավատքը:

2. Երկնային կրոնների հակառակորդները մարդկային կյանքը սամանափակում են նյութական կյանքով ու անկարող են հասկանալ, թե ինչ է նշանակում մարդկային հավերժական կյանք:

Ասրա սուրայի 50 և 51-րդ այաներ

 

۞ قُلْ كُونُوا۟ حِجَارَةً أَوْ حَدِيدًا

أَوْ خَلْقًۭا مِّمَّا يَكْبُرُ فِى صُدُورِكُمْ ۚ فَسَيَقُولُونَ مَن يُعِيدُنَا ۖ قُلِ ٱلَّذِى فَطَرَكُمْ أَوَّلَ مَرَّةٍۢ ۚ فَسَيُنْغِضُونَ إِلَيْكَ رُءُوسَهُمْ وَيَقُولُونَ مَتَىٰ هُوَ ۖ قُلْ عَسَىٰٓ أَن يَكُونَ قَرِيبًۭا

ԱսաՔարից լինեք թե երկաթից...

Կամ որևէ այլ խիստ բանից պատրաստված լինեիք, (կրկին պիտի հարություն առնեիք):Նրանք շուտով կհարցնենՈ՞վ պիտի կյանք տա մեզ»: ՊատասխանիրՆա, ով առաջին անգամ ձեզ կյանք տվեց»: Նրանք գլուխները կշարժեն և կհարցնեն, թե դա ե՞րբ պետք է տեղի ունենա: ՊատասխանիրԹերևս այդ օրը շատ հեռու չէ»:

Այս այաներն ասում են, որ նրանք, ովքեր հարցնում են, թե փթած ու հողի վերածված մարդն ինչպե՞ս է կարող վերակենդանանալ, մոռացել են որ Աստված իրենց հողից է ստեղծել: Միթե՞ նրանք կասկածում են Աստծո զորությանը, որ նման հարցեր են ներկայացնում: Փթած ոսկոր  ու հող լինեն, թե քար կամ երկաթ, Աստված կարող է մարդկանց վերակենդանացնել: Պետք է ասել, որ քար ու երկաթ փոխաբերությունն ի նկատի ունի, որ աշխարհի բոլոր էակները կենդանանալու կարողություն ունեն: Թեկուզ նրանցից  որոշները, ինչպես` հողը, ավելի մոտիկ են դրան, իսկ մյուսները` քարի ու երկաթի նման, գտնվում են ավելի հեռու փուլում: Անհավատները նաև հարցնում են, թե ե՞րբ է լինելու հանդերձյալ կյանքը: Ղուրանն այս և այլ այաներում ասում է. Աստծուց բացի ոչ ոք չգիտի այդ մասին: Սակայն դատաստանի օրվա մասին տեղյակ չլինելը չի նշանակում, որ այդ ուսմունքը պետք է կասկածի տակ դնել: Մարդիկ գիտեն, որ մի օր մեռնելու են, բայց ոչ ոք չգիտի թե երբ:

Այս այայից սովորում ենք

1. Եթե մարդը  վերածվեր քարի ու երկաթի, արարչագործությունը նրան կրկին կարող էր վերակենդանացնել:

2. Հավատացյալների տրամաբանութան հակառակորդները դիմում են ծաղրի, որովհետև իրենց խոսքերի համար որևէ փաստարկ չունեն:

Ասրա սուրայի 52-րդ այա

 

يَوْمَ يَدْعُوكُمْ فَتَسْتَجِيبُونَ بِحَمْدِهِۦ وَتَظُنُّونَ إِن لَّبِثْتُمْ إِلَّا قَلِيلًۭا

Մի օր Աստված ձեզ կանչելու է գերեզմաններից: Դուք նրան պիտի գովեստով պատասխանեք: Ձեզ կթվա, թե հազիվ մի վայրկյան եք բնակվել այնտեղ:

Այս այան ասում է, որ այն անհավատները, որ ժխտում են դատաստանի օրը, շուտով հասկանալու են, որ բոլորը վերակենդանանալու են և Աստված բոլորին նոր կյանք է տալու: Այան ասում է .Այդ ժամանակ շնորհակալ կլինեք Աստծուց ու կփառաբանեք նրան: Այն, ինչ այսօր հեռու եք համարում, կտեսնեք որ հեռու չէ և ձեր մահվան ու վերակենդանացան միջև եղել է շատ կարճ ժամանակամիջոց: Այդ օրը մարդը կհասկանա, որ կյանքն այս աշխարհում և քավարանում շատ երկար է եղել, սակայն հավերժական կյանքի համեմատ ` շատ կարճ:

Այս այայից սովորում ենք

1. Դատաստանի օրն այն օրն է, երբ բոլորը կանչվում են` Ադամից մինչև նրա վերջին զավակը:

2.  Հանդերձյալ կյանքի համեմատ, աշխարհիկ կյանքն ու քավարանը շատ կարճ են:

Աստված Ձեզ պահապան