Հուլիս 02, 2020 04:41 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 64-րդ այա

 

وَٱسْتَفْزِزْ مَنِ ٱسْتَطَعْتَ مِنْهُم بِصَوْتِكَ وَأَجْلِبْ عَلَيْهِم بِخَيْلِكَ وَرَجِلِكَ وَشَارِكْهُمْ فِى ٱلْأَمْوَٰلِ وَٱلْأَوْلَٰدِ وَعِدْهُمْ ۚ وَمَا يَعِدُهُمُ ٱلشَّيْطَٰنُ إِلَّا غُرُورًا

Մարդկանց դեպի քեզ հրավիրիր խոսքով: Նրանց վրա արձակիր քո հետևակ և ձիավոր զինվորներին: Մասնակից եղիր նրանց հետ հարստության և զավակների մեջ: Քաղցր հույսերով օրորիր նրանց: Սատանան մարդկանց միայն սուտ խոստումներ է տալիս:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ Սատանան հրաժարվեց խոնարհվել Ադամին, Աստված նրան վտարեց: Սատանան Աստծուց խնդրեց իրեն ժամանակ տա մինչև դատաստանի օրը: Աստված ընդունեց նրա խնդրանքը, սակայն Ադամին ու նրա սերնդին զգուշացրեց, որ չխաբվեն Սատանային: Այս այան նախորդ այայի շարունակությունն է, որում ասվում է. "Սատանան մարդուն խաբելու համար օգտվում է տարբեր հնարքներից: Սատանաներն օգտվում են քարոզչությունից, ոգեղեն ու մարդկային տեսքով սատանաները հարձակվում են մարդու վրա և տարբեր գայթակղություններով ու սուտ խոստումներով փորձում նրան շեղել ճիշտ ուղուց: Ապօրինի ճանապարհներով հարստություն ձեռք բերելը, տղամարդկանց ու կանանց միջև ապօրինի շփումներն ու անբարոյականության և պոռնկության տարածումը հասարակության մեջ, որի հետևանքով ծնվում են ապօրինի երեխաներ, Սատանայի ծրագրերից են: Իհարկե Աստված մարդուն բազմիցս զգուշացրել է Սատանայի ծրագրերի մասն, ասելով, որ նա մարդու իսկական թշնամին է:

Այս այայից սովորում ենք

1. Թշնամու  քարոզարշավն ու մշակութային ներխուժումը ներկա դարում ավելի կարևոր դեր են կատարում, քան ռազմական հարձակումը: Այդ մասին խոսվում է  այս այայում:

2. Խաբեությունը սատանայի ձևերից է: Նա մի կողմից մարդուն խրախուսում է մեղք գործել, իսկ մյուս կողմից սուտ խոստումներով հետաձգում է նրա ապաշխարանքը:

Ասրա սուրայի 65-րդ այա

 

إِنَّ عِبَادِى لَيْسَ لَكَ عَلَيْهِمْ سُلْطَٰنٌۭ ۚ وَكَفَىٰ بِرَبِّكَ وَكِيلًۭا

Դու իմ (հավատարիմ) ծառաների վրա որևէ իշխանություն չես ունենա: Արարչիդ պաշտպանությունը բավական է:

Քանի որ Սատանայի վտանգը լուրջ է, Աստված այս այայում իր հավատարիմ ու պարզ արարածնրին պատգամում է, որ սատնան չի կարող իշխել նրանց վրա, կամ մոլորեցնել նրանց, քանի որ նրանք Աստծո կողմից հովանավորվում են: Բնականաբար, Աստծո հատուկ արարածներն առաջին հերթին մարգարեներն են: Եվ յուրաքանչյուր մարդ, որ անկոտրում լինի իր կամքի մեջ, մտնում է  այս շրջանաների մեջ: Ինչպես ասվում է  Նահլ սուրայի 99-րդ այայում, ճշմարրիտ հավատացյաների նկատմամբ, որոնք ապավինում են Աստծուն, Սատանան ոչ մի իշխանություն չունի: Իսկ Արաֆ սուրայի 201-րդ աայում ասվում է. Եթե Սատանան նրանց կողմը գա, անմիջապես կզգուշանան ու նրանից հեռու կմնան:

Այս այայից սովորում ենք

1. Աստծուն ծառայելը մարդուն ապահովում է սատանայական գայթակղություններից և թույլ չի տալիս, որ նա ազդի իր վրա:

2. Աստված խոստացել է, որ պաշտպանելու է իր անկեղծ ծառաներին և կառավարելու է նրանց կյանքը:

Ասրա սուրայի 66 և 67-րդ այաներ

 

رَّبُّكُمُ ٱلَّذِى يُزْجِى لَكُمُ ٱلْفُلْكَ فِى ٱلْبَحْرِ لِتَبْتَغُوا۟ مِن فَضْلِهِۦٓ ۚ إِنَّهُۥ كَانَ بِكُمْ رَحِيمًۭا

 

وَإِذَا مَسَّكُمُ ٱلضُّرُّ فِى ٱلْبَحْرِ ضَلَّ مَن تَدْعُونَ إِلَّآ إِيَّاهُ ۖ فَلَمَّا نَجَّىٰكُمْ إِلَى ٱلْبَرِّ أَعْرَضْتُمْ ۚ وَكَانَ ٱلْإِنسَٰنُ كَفُورًا

Ձեր Աստվածն այն Աստվածն է, որ բոլոր նավերին նավարկել է տալիս ծովերի վրա, որպեսզի իր հարստության գանձերը ստանաք: Նա ձեր նկատմամբ բարությամբ է  լցված:

Ծովում գտնված ժամանակ, երբ ձեզ դժբախտություն պատահի, Նրանից բացի ում կանչեք   կչքանա: Ու երբ Նա (ձեզ ազատի վտանգից, և)վերադարձնի ցամաք, կրկին լքելու եք Նրան,քանի որ մարդը ապերախտ է:

Այս այայում Ղուրանը խոսում է  աստվածային ամենակարևոր բարիքներից մեկի` ծովի մասին, որն ամենալայնատարած միջոցն է կապի և տեղափոխությունների համար, ինչպես նաև մարդու համար սննդի լավագույն աղբյուրների մեկը: Ղուրանն ասում է. "Այսքան բարիքից հետո մարդը նորից ապերախտ է: Իսկ երբ ծովում մարդը հանդիպում է  փոթորկի կամ այլ բնական աղետի, նրան օգնում է միայն Աստված, բայց մարդը շատ շուտ մոռանում է Աստծուն և հետևում իր ցոփ ցանկություններին:

Այս այաներից սովորում ենք

1. Աստծո բարիքները մշտական են: Ցամաքն ու ծովը նույնպես աստվածային բարիքներ են, որոնք պայմաններ են ստեղծում, որպեսզի մարդը ձեռք բերի իր հանապազօրյա հացը:

2. Վտանգներն ու աղետները մարդուն զգուշացնում են, որ մշտապես ապավինի Աստծուն, ինչը մարդու էության մի մասն է:

Աստված Ձեզ պահապան