Հուլիս 02, 2020 04:42 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 60-րդ այա

 

وَإِذْ قُلْنَا لَكَ إِنَّ رَبَّكَ أَحَاطَ بِٱلنَّاسِ ۚ وَمَا جَعَلْنَا ٱلرُّءْيَا ٱلَّتِىٓ أَرَيْنَٰكَ إِلَّا فِتْنَةًۭ لِّلنَّاسِ وَٱلشَّجَرَةَ ٱلْمَلْعُونَةَ فِى ٱلْقُرْءَانِ ۚ وَنُخَوِّفُهُمْ فَمَا يَزِيدُهُمْ إِلَّا طُغْيَٰنًۭا كَبِيرًۭا

Մենք քեզ արդեն ասել ենք, որ աստվածային հրաշագործությունն ընդգրկում է  բոլոր մարդկային էակներին: Այն տեսիլքը, որ քեզ շնորհեցինք, փորձության առարկա պիտի դառնա, ինչպես նաև այն անիծյալ ծառը, որի մասին խոսվում է Ղուրանում: Մենք նրանց վախեցնում ենք, բայց նրանք ավելի անհնազանդ են դառնալու:

Այս այան սկզբում իսլամի մարգարեին ու հավատացյալներին մխիթարում է, ասելով. "Թշնամիների խիստ վերաբերմունքը ձեր ճշմարիտ խոսքի նկատմամբ նորություն չէ: Աստված տեղյակ է այդ մասին և կտա պատասխանը": Այնուհետև այան խոսում է  մարգարեի տեսիլքների մասին: Ղուրանը վկայակոչում է  մարգարեի երկու տեսիլքները, որոնցից մեկը նա տեսել է Բադր պատերազմի ժամանակ, մյուսը` երբ գրավեց Մեքքան և մտավ Ալ Հարամ մզկիթ: Առաջին տեսիլքը մարգարեն տեսել էր Մեդինայում, երկրորդը` Մեքքայում: Այնուհետև այան խոսում է  այն ագահ գերդաստանի մասին, որը ծառի նման արմատ և ճյուղեր ուներ, սակայն նրանից մշտապես միայն ագահություն էր բխում և գերդաստանի անդամներն անիծվում են: Ինչպես ասվում է  որոշ իսլամական աղբյուրներում. "Մարգարեն երազում տեսավ, որ կապիկները բարձանում են իր գահի վրայով": Մարգարեն շատ անհանգստացավ ու հարցրեց այդ մասին Գաբրիել հրեշտակին: Գաբրիելը պատասխանեց. "Բանի Օմայե գերդաստանի անդամները հայտնվելու են մարգարեի խալիֆայության մեջ": Պատմությունը նույնպես խոսում է  Բանի Օմայե գերդաստանի սադրանքների մասին, երբ այս գերդաստանը հազար ամիս իշխեց: Այս գերդասանը մեծ ողբերգության պատճառ դարձավ հատկապես Քարբալայի ժամանակ: Բանի Օմայե գերդաստանի ներկայացուցիչներից էր Յազիդ էբն Մոավիեն, ով սպանեց հոսեյն էբն Ալիին և ամենամեծ ոճրագործությունը և  ըմբոստությունը ցուցաբերեց:

Այս այայից սովորում ենք

 1. Երբեմն Աստված երազի միջոցով որոշ ճշմարտություններ է ներկայացնում մարգարեներին:

2. Զգուշացումը նույնիսկ եթե Աստծո կողմից լինի և արտահայտվի մարգարեի կողմից, անազնիվ մարդկանց սրտի վրա չի ազդում: Նրանք ավելի շատ են դիմում բռնության:

Ասրա  սուրայի 61-րդ այա

 

وَإِذْ قُلْنَا لِلْمَلَٰٓئِكَةِ ٱسْجُدُوا۟ لِءَادَمَ فَسَجَدُوٓا۟ إِلَّآ إِبْلِيسَ قَالَ ءَأَسْجُدُ لِمَنْ خَلَقْتَ طِينًۭا

Հրեշտակներին հրամայեցինք. "Խոնարհվեք Ադամի առջև: Բոլորը նրան խոնարհվեցին: Միայն Սատանան ըմբոստացավ և անհնազանդությամբ ասացԵս ինչու՞ պիտի պաշտեմ հողից ստեղծված մի էակի»:

Այս այան ասում է. Աստծո հրամանի առջև գոռոզության ու ըմբոստության լավագույն օրինակը սատանան է, որը հենց սկզբից չհնազանդվեց Աստծո հրամանին: Հետաքրքիր է, որ պատմության մեջ բոլոր անհնազանդները դիմում են ուրիշներին նվաստացնելու միջոցին: Սատանան, Ադամին նվաստացնելով ասաց. "Ինչպե՞ս կարող եմ խոնարհվել մի էակի առջև, որը հողեղեն է": Այսօր էլ բռնապետերն ու իշխանավորները իրենց վեր են դասում հասարակ մարդկանցից և մարդկանց նկատմամբ համեստ լինելու փոխարեն, իրենց գոռոզամիտ են պահում:

Այս այայից  սովորում ենք

1. Աստծո հրամանին հնազանդվելը հրեշտակների ոճն է և Աստծո հրամանին չհնազանդվելը սատանայական գործ է:

2. Սատանայի  կողմից իր անձի գերագնահատումը և նախանձը պատճառ դարձան, որ նա տեսնի մարդու հողեղեն լինելը, սակայն չտեսնի նրա ասվածայն ոգին:

Ասրա սուրայի 62 և 63-րդ այաներ

 

قَالَ أَرَءَيْتَكَ هَٰذَا ٱلَّذِى كَرَّمْتَ عَلَىَّ لَئِنْ أَخَّرْتَنِ إِلَىٰ يَوْمِ ٱلْقِيَٰمَةِ لَأَحْتَنِكَنَّ ذُرِّيَّتَهُۥٓ إِلَّا قَلِيلًۭا

 

قَالَ ٱذْهَبْ فَمَن تَبِعَكَ مِنْهُمْ فَإِنَّ جَهَنَّمَ جَزَآؤُكُمْ جَزَآءًۭ مَّوْفُورًۭا

Հետո ասաց (Աստծուն). «Եթե իմ պատիժը  հետաձգես մինչև հարության օրը, ես կբնաջնջեմ նրա սերունդը, ում ինձանից վեր բարձրացրիր: Քչերին կհաջողվի փրկվել իմ թակարդներից:

(Աստված) պատասխանեց. «Գնա', քեզ հետևողները դժոխք պիտի գնան քեզ հետ միասին: Նրանց այս կերպ պիտի հատուցվի»:

Երբ Սատանան վտարվեց Աստծո կողմից, ասաց. "Եթե ժամանակ գտնեմ, կմոլորեցնեմ մարդու սերունդը, բացի մի մասից, որոնց չեմ կարող": Աստված իր իմաստության համաձայն ընդունեց սատանայի այս խոսքը, քանի որ ըստ աստվածային իմաստության,  մարդու կատարելագործումը տեղի է ունենում մարդու կամքի համաձայն  և անցնելով տարբեր փորձություններից: Աստված ասաց. "Նա, ով գնա քո ճանապահով ու հաղթի, կլինի քեզ նման դժոխային"

Այս այաներից սովորում ենք

1. Սատանայից պետք է միշտ զգույշ լինենք, քանի որ նա միշտ եղել է մարդու թշնամինս

2. Մարդկանց մեծ մասը ենթարկվում է Սատանայի գայթակղություններին: Իսկ նրանք, ովքեր փրկվում են Սատանայի գայթակղությոններից, թվով քիչ են:

3. Մարդն ազատ է ընդունելու Աստծո հրամանը, կամ Սատանայի գայթակղությունները: իսկ վերջինս մարդուն զրկում է սեփական կամքից:

Աստված Ձեզ պահապան