Հուլիս 02, 2020 04:49 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

 Ասրա սուրայի 68-րդ այա

 

أَفَأَمِنتُمْ أَن يَخْسِفَ بِكُمْ جَانِبَ ٱلْبَرِّ أَوْ يُرْسِلَ عَلَيْكُمْ حَاصِبًۭا ثُمَّ لَا تَجِدُوا۟ لَكُمْ وَكِيلًا

Կարծում եք զե՞րծ եք նրա հարվածներից: Չե՞ք կարծում արդյոք, որ Աստված կարող է ձեր ոտքերի տակ մի հոր բացել, կամ ձեզ գլխին տեղալ քարե անձրև ու այդ ժամանակ չգտնեք որևէ պաշտապան:

Նախորդ հաղորդման ժամանակ այաներն ասում էին. Աստված ծովը ստեղծեց ձեզ համար ու այնպես արեց, որ այն շահագործեք: Ու եթե ձեզ ծովում ինչ որ բան պատահի, միայն Նա կարող է ձեզ փրկել: Այս այան ասում է. "Մի կարծեք, որ վտանգները միայն ծովում են: Որովհետև ցամաքում էլ ձեզ կարող է որևէ դեպք պատահել: Որպես օրինակ, կարող է ցամաքը ձեզ կլանել, կամ կարող է տեղի ունենալ փոթորիկ և ձեր գլխին տեղալ քարե անձրև: Եվ միայն Աստված կարող է մարդուն փրկել վտանգից:"

Այս այայից սովորում ենք

1. Որտեղ էլ որ լինենք, Աստծուն ենք ենթարկվում ու անզոր ենք աստվածային կամքի առջև: Ուրեմն չպետք է անհնազանդ լինենք:

2. Պատժից ու չարչարանքից ապահով լինելու զգացողությունը պատճառ է դառնում, որ մարդն անուշադրության մատնի աստվածային սահմանները:

Ասրա սուրայի 69-րդ այա

 

أَمْ أَمِنتُمْ أَن يُعِيدَكُمْ فِيهِ تَارَةً أُخْرَىٰ فَيُرْسِلَ عَلَيْكُمْ قَاصِفًۭا مِّنَ ٱلرِّيحِ فَيُغْرِقَكُم بِمَا كَفَرْتُمْ ۙ ثُمَّ لَا تَجِدُوا۟ لَكُمْ عَلَيْنَا بِهِۦ تَبِيعًۭا

Վստա՞հ եք, որ Աստված ձեզ կրկին դեպի ծով չի ուղարկելու և բուռն փոթորիկ չի հանելու ձեր դեմ, որպես պատիժ ապերախտության. մի փոթորիկ, որ ձեզ ծովի հատակը կուղարկի: Այն ժամանակ ոչ ոք չի կարող վրեժխնդիր լինել Մեր դեմ:

Այս այան ասում է. Այն բանից հետո, երբ Աստված ձեզ ապահով ափ հասցրեց, ապերախտ մի եղեք, քանզի Աստված կարող է ձեզ նորից ծով վերադարձնել և այնպիսի փոթորիկ առաջացնել, որ փրկության ճանապարհ չգտնեք ու խորտակվեք ծովում: Աստվածային պատիժը ժամանակ ու տեղ չի  ճանաչում և ապերախտությունը հենց այս աշխարհում կարող է շատ խիստ հետևանքներ ունենալ: Եթե մարդն ապերախտ լինի, ոչ մի փրկություն չի ունենա:

Այս այայից սովորում ենք

1. Մարդու դժբախտության ու ոչնչացման պատճառը պետք է փնտրել նրա սխալ արարքների մեջ: Աստված մարդու նկատմամբ գթառատ է, սակայն մարդու ապերախտությունը պատճառ է դառնում, որ նա չարժանանա աստվածային շնորհներին:

2. Վտանգը մշտապես մեր առջևում է և միշտ պետք է մտածենք, որ հնարավոր է մի ժամանակ խաղաղություն լինի ու մենք չենթարկվենք այդ վտանգներին: Եթե մենք փրկվել ենք որևէ վիճակից, դա դեռ չի նշանակում, որ վտանգն ամբողջովին վերացել է:

Ասրա սուրայի 70-րդ այա

 

۞ وَلَقَدْ كَرَّمْنَا بَنِىٓ ءَادَمَ وَحَمَلْنَٰهُمْ فِى ٱلْبَرِّ وَٱلْبَحْرِ وَرَزَقْنَٰهُم مِّنَ ٱلطَّيِّبَٰتِ وَفَضَّلْنَٰهُمْ عَلَىٰ كَثِيرٍۢ مِّمَّنْ خَلَقْنَا تَفْضِيلًۭا

Ադամի որդիներին պատվեցինք. նրանց տարանք ցամաքների ու ծովերի վրա, նրանց տվեցինք մաքուր սնունդ և բարձրացրինք շատ արարածներից ավելի վեր:

Այս  այան խոսում է այլ էակների նկատմամբ մարդու գերազանցության մասին: Այան նշում է, որ Աստված մարդու նկատմամբ այնպիսի հրագանք է տածել, որ նրան տվել է բնութան մեջ իշխելու իրավունք: Ուրեմն մարդը կարող է օգտվել այդ իրավունքից: Ցամաքն ու ծովն էլ այդ երևույթներից են: Մարդը կարող է տարբեր միջոցներով, այդ թվում` կենդանիների, նավերի ու տեղափոխման այլ միջոցներով, ցամաքում ու ծովում մի վայրից մի վայր տեղափոխվել: Այս հարգանքն իհարկե վերաբերում է բոլոր մարդկանց: Կա նաև ձեռքբերովի հարգանք, որին արժանանում են առաքինի ու բարեպաշտ մարդիկ` իրենց ջանքերի արդյունքում: Ղուրանն ասում է. Ձեր միջից ամենասիրելին ու ամենահարգելին Աստծո մոտ, բարեպաշտներն են: Ընդհանրապես, մարդը ոչ միայն երկրայինների, ալև հրեշտակների նկատմամբ ունի գերազանցություն: Ուստի Աստված հրեշտակներին պատվիրեց ծառայել  մարդուն: Իհարկե կան մարդիկ, ովքեր չեն գնահատում այս հանգամանքը և դուրս են գալիս մարդկայնության ընթացքից: Նրանք հարգանքի չեն արժանանում և ըստ Ղուրանի, չորքոտանիներից ավելի ստոր են: Որովհտեև սխալ ուղի ընտրելով, կորցնում են իրենց մարդկային արժանիքները:

Այս այայից սովորում ենք

1. Երբ մարդն ուշադիր է լինում այն հարգանքին ու վիճակին, որ Աստված է իրեն տվել, երախտագետ է լինում Աստծո նկատմամբ ու հեռու մնում ապերախտւթյունից:

2. Աստված մարդու էության մեջ դրել է կատարելագործվելու հնարավորություն և այս հնարավորությունները գոյություն ունեն նաև բնության մեջ:

3. Ճամփորդելու հնարավորությունները ծովում ու ցամաքում, այն առատաձեռնություններն են, որ Աստված տրամադրել է  մարդուն, ոպեսզի նա հոգա իր կարիքները և փորձ ձեռք բերի:

Աստված Ձեզ պահապան