Հուլիս 02, 2020 04:53 Asia/Yerevan

Հանուն գած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 71-րդ այա

 

يَوْمَ نَدْعُوا۟ كُلَّ أُنَاسٍۭ بِإِمَٰمِهِمْ ۖ فَمَنْ أُوتِىَ كِتَٰبَهُۥ بِيَمِينِهِۦ فَأُو۟لَٰٓئِكَ يَقْرَءُونَ كِتَٰبَهُمْ وَلَا يُظْلَمُونَ فَتِيلًۭا

Մի օր բոլոր ազգերին իրենց առաջնորդների հետ պիտի հավաքենք: Նրանք բոլորը պիտի կանգնեն իմ առաջ: Նրանք, ովքեր իրենց գիրքը բռնել են աջ ձեռքում, պիտի կարդան այն և երբեք ամենաչնչին անօրենության զոհ չեն դառնալու:

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի մեկին, որը կարող է իրեն և գաղափարապես և հասարակական կյանքում ղեկավարել ու օրինակ հանդիսանալ: Ղուրանն այս այայում ասում է. Հանդերձյալ կյանքում նույնպես մարդիկ կանչվում են առաջնորդների հետ, որովհետև հանդերձյալն այս կյանքի հետևանքն է: Եթե մարդու գաղափարական առաջնորդը եղել է լույսի ու առաջնորդության իմամը, նա կփրկվի ու դրախտ կգնա: Իսկ եթե նրա առաջնորդը եղել է մոլորված ու անբարո մարդ, նա դասվելու է դժոխայինների շարքին: Այնուհետև այան ասում է, որ դատաստանի օրը մարդիկ դատվում են ըստ աստվածային արդարության և ոչ մեկը բռնության չի ենթարկվում նույնիսկ մի ասեղի ծայրի չափ:

Այս այայից սովորում ենք

1. Մարդիկ մինչև հանդերձյալ կյանքը կրում են իրենց առաջնորդներին հետևելու հետևանքները: Դատաստանի օրը մարդիկ խմբերի են բաժանվում ըստ իրենց ղեկավաների:

2. Իմամությունը և առաջնորդությունը գոյություն ունեն մարդու կյանքում և մարդուն երջանկացնում կամ դժբախտացնում են հավիտենապես:

Ասրա սուրայի 72-րդ այա

 

وَمَن كَانَ فِى هَٰذِهِۦٓ أَعْمَىٰ فَهُوَ فِى ٱلْءَاخِرَةِ أَعْمَىٰ وَأَضَلُّ سَبِيلًۭا

Ով (աշխարհում) կույր մնա, հանդերձյալ կյանքում էլ կույր է լինելու: Ճշմարտության ճանապարհից մոլորվելու է նա:

Այս այան խոսոմ է նաև երջանկության ու դժբախտության ներքին գործոնների մասն, ասելով, որ ինչպես մի առաջնորդ, որպես արտաքին գործոն, կարող է դերակատար լինել մարդու ճակատագրի մեջ, մարդու միտքն ու սիրտը, որոնք ունակ են ընդունել ճշմատությունը և հակառակը` տգիտությունն ու անմաքուր սիրտը, կարող են դեր ունենալ մարդու կյանքում: Ուրեմն ինչպես որ մարդը դատաստանի օրը կանչվում է իր աշխարհիկ կյանքի առաջնորդների հետ, եթե այս աշխարհում խավարամիտ է, ուրեմն դատաստանի օրն էլ հենց այդպես պետք է ներկայանա Աստծո առջև:

Այս այայից սովորում ենք

1. Դատաստանը մարդու աշխարհիկ կյանքի արտացոլանքն է: Ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք:

2. Եթե մարդն աշխարհիկ կյանքում իմաստուն լինի, այդպիսին կլինի նաև հանդերձյալ կյանքոմ: Իսկ խավարամտությունը մարդուն տանում է  դեպի կործանում:  

Ասրա սուրայի 73-րդ այա

 

وَإِن كَادُوا۟ لَيَفْتِنُونَكَ عَنِ ٱلَّذِىٓ أَوْحَيْنَآ إِلَيْكَ لِتَفْتَرِىَ عَلَيْنَا غَيْرَهُۥ ۖ وَإِذًۭا لَّٱتَّخَذُوكَ خَلِيلًۭا

Քիչ էր մնացել, որ անհավատներն իրենց փորձություններով քեզ հեռացնեն նրանից,ինչ  քեզ ներնշնչել ենք և փոխեն մեր պատվերները: Այն ժամանակ, երբ դու կատարես նրանց ասածը, նրանց բարեկամը պիտի լինես:

Մարգարեների ամենակարևոր հատկությունը եղել է անմեղությունն ու մաքրությունը: Որպեսզի իր խոսքը ճիշտ կերպով իր արարածներին հասցնի, Աստված մարգարեներին ապահովագրել է ամեն տեսակ սխալից ու մեղքից: Եվ դա նշանակում է, որ նրանք խոսքի մեջ չպետք է սխալվեն ու մարդկանց փոխանցեն միայն այն, ինչ Աստված է պատվիրել, իսկ իրենց գործունեության մեջ սխալ քայլ չանեն, որպեսզի կարողանան վստահություն ձեռք բերել մարդկանց մոտ: Այս այան  ասում է. Կռապաշտները փորձում են խաբուսիկ խոսքերով ու սուտ խոստումներով, մարգարեին հեռացնել դեպի Աստված գալու հրավերից: Պատմության մեջ ասված է, որ Մեքքայի մեծամեծները մի խումբ մարդկանց ուղարկեցին մարգարեի մոտ, ասելով. եթե դուք հարստություն ցանկանաք, կստանաք: Սակայն փոխարենը պետք է հրաժարվեք Ձեր ուսմունքը տարածելուց: Ի պատասխան, մարգարեն ասում է. "Աստված վկա է, որ եթե արևը դնեք մի ձեռքումս և լուսինը` մյուս, չեմ հրաժարվի իմ առաքելությունից": Իր մարգարեության 23 տարիների ընթացքոմ, Մեքքայում կամ Մեդինայում, կռապաշտներն ու անհավատները փորձեցին տարբեր ձևերով մարգարեին հրաժարեցնել իր առաքելությունից: Սակայն մարգարեն չհրաժարվեց իր առաքելությունից: Այս այան ասում է. Կռապաշտները փորձեցին քեզ հետ, ով մարգարե, բարեկամանալով, քեզ խաբել, որպեսզի մոռանաս Աստծուն: Սակայն Աստված քեզ ապահովագրեց նրանց սադրանքներից ու թույլ չտվեց, որ նրանց գայթակղություններն ազդեն քեզ վրա:

Այս այայից սովորում ենք

1. Իսլամական հասարակության ղեկավարները պետք է ուշադիր լինեն ու արթուն և իմանան, որ թշնամիները սուտ բարեկամություն անելով, փորձում են թուլացնել իսլամը և մուսուլմաններին:

2. Յուրաքանչյուր բարեկամություն, եթե դա բերում է կրոնական կամ բարոյական արժեքների թուլացման, անընդունելի է Ղուրանի տեսակետից:

Աստված Ձեզ պահապան