Հուլիս 04, 2020 11:49 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկաներ: Ձեզ մաղթում ենք հուլիսյան հաճելի երեկո։ Դուք լսում եք ԻԻՀ Ձայնի հայերեն Ռադիոժամը, Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը:Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։

Ամառային երեկո

Ամռան գիշերվա երկինքն աստղալի,

Յուր հսկայական վըրանի ներքո

Գրկած շարքերը բարձր լեռների,

Պատմում է երկրին մեծությունն Աստծո։

 

Եվ բարիքներով լցված-լիացած

Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,

Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած

Փառաբանում է մեծազոր տերին։

 

Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,

Ամեն մի տերև, ամեն շընչավոր..

                          Հով․ Թումանյան

*** 

Հարգելի բարեկամներ մինչ կայքէջային պտույտին անցնելը հիշեցնենք,որ  Իրանում հուլիսի  5-ից դիմակ կրելը պարտադիր է:

«Ցանկացած վայրում, որտեղ ենթադրվում է մարդկանց կուտակում, պարտադիր պետք է կրել դիմակ: Դիմակ կրելը պարտադիր է հուլիսի 5-21-ը»,- հայտարարել է նախագահ Ռոհանին՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում այս ժամանակահատվածը կերկարաձգվի:

Իրոք ծանր պայմաններ են տիրում։ Եկեք միմյանց հանդեպ հոգատար լինենք և  սոցիալական պատասխանատվություն կրենք:   Հարգենք սոցիալական հեռավորությունը, դիմակ կրենք և հնարավորինս խուսափենք մարդաշատ վայրերից,այսպիսով բոլորս կկարողանանք ապահովել նախ մեր և ապա մեր շրջապատի առողջությունը: