Օգոստոս 15, 2020 06:05 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 85-րդ այա

وَيَسْأَلُونَكَ عَنِ الرُّوحِ قُلِ الرُّوحُ مِنْ أَمْرِ رَبِّي وَمَا أُوتِيتُمْ مِنَ الْعِلْمِ إِلَّا قَلِيلًا

Քեզ հարց են ուղղելու հոգու մասին: ՊատասխանիրԱստված իրեն է վեհրապահել դրա գիտությունը և մեզ շատ քիչ տեղեկություն է  տվել այդ մասին»:

Մարդիկ մշտապես հարցեր էին տալիս իսլամի մարգարեին` իսլամն ավելի լավ ճանաչելու նպատակով: Իսկ անհավատները նման հարցեր էին տալիս մարդկանց մեջ կասկած առաջացնելու նպատակով: Նրանք տալիս էին հարցեր, ոպեսզի թուլացնեին մարգարեի դերը մադկանց աչքերում: Այս այան, անդրադառնալով այդ հարցերից մեկին: Ղուրանում հոգի բառն օգտագործվել է 20 անգամ: Խոսքը գնում է նախ հոգու մասին, որը գտնվում է  մարդու մեջ, երկրորդը` հրեշտակի, որը ներշնչանքը փոխանցելու պարտականություն ունի և վերջապես` Ղուրանի ու աստվածային ներշնչանքի մասին, որը ուղարկվել  է մագարեին": Հոգին համարվում է  կյանքի աղբյուր և երեք դեպքերոմ էլ այն համարվում է  մարդկային հասարակության կենսատու աղբյուր: Մարգարեին հարց տվողները հարցնում էին մարդկային հոգու մասին կամ այն հրեշտակի, որը Ղուրանն իջեցրել է մարգարեի համար: Աստված մարգարեին ասում է. "Ի պատասխան ասա. հոգին նյութական չէ, որպեսզի դուք այն զգաք ձեր զգայարաններով: Այն ոչ նյութական է և ստեղծվել է արարչի կողմից: Եվ դրա որպիսությունը ձեզ համար ընկալելի չէ: Ընդհանրապես տիեզերքի ճշմարտություններն ամբողջությամբ հասանելի չեն ձեզ: Մի կարծեք, որ ամեն ինչ գիտեք, կամ կարող եք իմանալ":

Այս այայից սովորում ենք

1. Հոգին բարդ և անճանաչելի երևույթ է, որը համարվում է  Աստծո գաղտնիքներից մեկը:

2. Մարդկային բոլոր գիտելիքները նվեր են, ուղարկված Աստծո կողմից:

Ասրա սորայի 86 և 87-րդ այաներ

وَلَئِنْ شِئْنَا لَنَذْهَبَنَّ بِالَّذِي أَوْحَيْنَا إِلَيْكَ ثُمَّ لَا تَجِدُ لَكَ بِهِ عَلَيْنَا وَكِيلًا

إِلَّا رَحْمَةً مِنْ رَبِّكَ إِنَّ فَضْلَهُ كَانَ عَلَيْكَ كَبِيرًا

Եթե ցանկանանք, կարող ենք ետ առնել այն բոլոր բաները, որ հայտնեցինք քեզ: Դու չես կարող պաշտպան գտնել նրա համար և ընդդեմ մեզ:
Աստվածային գթությունը քո միակ ապաստանն է: Աստված իր շնորհներով ողողեց քեզ:

 

Այս այաները պարունակոմ են խրախուսանք և սպառնալիք` ուղղված մարգարեին: Այս թեման արծարծվում է այն բանից հետո, երբ մարգարեությունը, ներշնչանքն ու ամեն ինչը համարվում են Աստծո  շնորհները: Մարգարեն ինքը ոչնիչ չունի: Նրան ամեն ինչ տվել է Աստված: Եվ եթե Աստված ցանկանա, հետ կվերցնի իր ընծաները: Պարզ է, որ մարգարեն որևէ սխալ թույլ չի տվել, որպեսզի իջեցվեն այս այաները: Աստված նման այաներ է ուղարկել հավատացյալների ուշադրությունը գրավելու համար, որպեսզի մարգարեի վերաբերյալ սխալ պատկերացում չստեղծվի, ինչպես եղել է Հիսուսի դեպքում քրիստոնյաների մոտ:

Այս այաներից սովորում ենք

1. Շնորհների շարունակական լինելն Աստծո ձեռքերում է: Ուրեմն գոռոզամիտ չլինենք նրա համար, ինչ ունենք  քանի որ Աստված կարող  է մեզանից խլել այն ամենն ինչ ունենք:

2. Ղուրանն ասվածային ամենամեծ շնորհներից է, որով ողողվել է նախ մարգարեն, և հետո` մարդիկ:

Ասրա սուրայի 88-րդ այա

قُلْ لَئِنِ اجْتَمَعَتِ الْإِنْسُ وَالْجِنُّ عَلَى أَنْ يَأْتُوا بِمِثْلِ هَذَا الْقُرْآنِ لَا يَأْتُونَ بِمِثْلِهِ وَلَوْ كَانَ بَعْضُهُمْ لِبَعْضٍ ظَهِيرًا

Ասա. եթե ջինը միանար մարդին, Ղուրանի նման մի գիրք արտագրելու համար,երբեք չէր հաջողվի,եթե նույնիսկ համագործակցեին իրար հետ:

 Նախորդ այայում խոսվում էր այն մասին, որ Ղուրանը մարգարեն չի գրել: Այն իջեցվել է Աստծո  կողմից և եթե Աստված ցանկանա, հետ կվերցնի այն: Այս այան շարունակելով միտքն ասում է. Ինչպես է, որ որոշ ընդդիմադիրներ Ղուրանը վերագրում են մարգարեին կամ այլ մարդկանց, նրանով հաներձ, որ ոչ միայն մարդիկ, այլ նաև ջիները, եթե փորձեն օգնել մարդկանց, չեն կարողանա Ղուրանի խոսքերի նման խոսքեր գրել: Սրա պատճառն այն է, որ Ղուրանն Արարչի խոսքն է, իսկ ջիներն ու մարդիկ արարածներ են: Ու եթե նրանք ի մի գան, միևնույն է չեն կարողանա որևէ բան ստեղծել, որն անկախ լինի Աստծուց: Դժբախտաբար, այսօր շատ է կարևորվում բանականությունը, իսկ աշխարհիկ համակարգերը հայտարարում են, որ չունեն Աստծո կարիքը: Նրանք հայտարարում են, որ բանականությամբ կարող են լոծել բոլոր խնդիրները: Նրանք համոզված են, որ հավաքական բանականությունը վեր է ներշնչանքից և կարող է դրան փոխարինել: Ղուրանն այս այայում ասում է. Ոչ միայն բանականությունը, այլև բոլոր ջիներին եթե իմի բերեք, չեն կարողանա անել այն, ինչ անում է  աստվածային գիտությունը:

Այս այայից սովորում ենք

1. Ղուրանն Աստծո հավերժական հրաշքն է և ոչ ոք չի կարող դրան հավասար որևէ գիրք կամ խոսք ներկայացնել: Ղուրանը չի պատկանում միայն մարգարեի ժամանակներին և այսօր էլ շարունակում է  գոյատևել:

2. Մարդու միտքը չի կարող մրցել Աստծո գիտության և ներշնչանքի հետ:

Աստված Ձեզ պահապան