Օգոստոս 15, 2020 06:11 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 89-րդ այա

وَلَقَدْ صَرَّفْنَا لِلنَّاسِ فِي هَذَا الْقُرْآنِ مِنْ كُلِّ مَثَلٍ فَأَبَى أَكْثَرُ النَّاسِ إِلَّا كُفُورًا 

Մենք Ղուրանի միջոցով մարդկանց ներկայացրեցինք տարբեր առակներ(իրենց  պարտականությունների մասին): Բայց մարդիկ(միայն համառ եղան իրենց անհավատության մեջ  և) շարունակեցին մերժել:

Այս այան ասում է, որ Ղուրանի առանձնահատկություններից է այն, որ այս Գիրքն արծարծում է  անհատական ու հասարակական տարբեր խնդիրներ և իր հատուկ արտահայտչական ոճով ավելի գրավիչ է դարձնում բովանդակությունը: Սա համարվում է  Ղուրանի հրաշքներից մեկը: Այնուհետև այան ասում է . Սակայն մարդիկ երախտամոռ են, ինչը պատճառ է դառնում, որ Ղուրանին ու Աստծո խոսքին ուշադրություն դարձնելու փոխարեն, մերժեն ընդունել դրա ճշմարտությունները:

Այս այայից սովորում ենք

1. Դաստիարակչության կարևոր ձևերից է փոխաբերությունը, որից օգտվել է Ղուրանը:

2. Շատ մարդկանց ապերախտությունը և ժխտումը  պատճառ չեն դարձել, որ Ղուրանի  ճշմարտացիությունը դրվի հարցականի տակ: Որովհետև ճշմարտությունը մեծամասնություն և փոքրամասնություն չի ճանաչում:

Ասրա սուրայի 90 և 91-րդ այաներ

وَقَالُوا لَنْ نُؤْمِنَ لَكَ حَتَّى تَفْجُرَ لَنَا مِنَ الْأَرْضِ يَنْبُوعًا

أَوْ تَكُونَ لَكَ جَنَّةٌ مِنْ نَخِيلٍ وَعِنَبٍ فَتُفَجِّرَ الْأَنْهَارَ خِلَالَهَا تَفْجِيرًا

(Անհավատներն) ասացին. «Մենք երբեք չենք հավատալու քո առաքելությանը, եթե ջրի աղբյուր չբխեցնես գետնից:

Եվ կամ եթե արմավենիներով, որթատունկերով լցված պարտեզների մեջ գետեր չհոսեցնես:

Քանի որ  անհավատնրեը ժխտում էին Ղուրանի հրաշագործ էությունը, նրանք մարգարեին ասացին. Միայն այն ժամանակ կվկայենք քո մարգարեությունը, եթե նախորդ մարգարեների նման ներկայացնես հրաշքներ, օրինակ ստեղծես աղբյուրներ և այլն: Դա այն դեպքում, երբ մարգարեները հրաշք են գործում Աստծո կամոք և այնպես չէր, որ նրանք իրականցնում էին այն ամենն ինչ մարդիկ ցանկանային: Եթե երբեմն այդպես է եղել, պատճառն այն է, որ երբ մարդիկ որևէ հրաշք են ցանկանում և հետո մերժում այն, ենթարկվում են աստվածային պատժի: Այդպես եղավ նաև Սալեհի ցեղի հետ:

Այս այաներից սովորում ենք

1, Մարգարների նպատակը եղել է մարդկանց առաջնորդելը: Սակայն մադկանց մեծ մասի համար ուժի նշանը եղել է հարստությունը և նրանք անտեղյակ են եղել մարգարեների իսկական առաքելությունից:

2, Կրոնական առաջնորդները մարդկանց ուշադրությունը գրավելու համար չպետք է ենթարկվեն նրանց անտեղի պահանջներին:

 Ասրա սուրայի 92 և 93-րդ այաներ

أَوْ تُسْقِطَ السَّمَاءَ كَمَا زَعَمْتَ عَلَيْنَا كِسَفًا أَوْ تَأْتِيَ بِاللَّهِ وَالْمَلَائِكَةِ قَبِيلًا

أَوْ يَكُونَ لَكَ بَيْتٌ مِنْ زُخْرُفٍ أَوْ تَرْقَى فِي السَّمَاءِ وَلَنْ نُؤْمِنَ لِرُقِيِّكَ حَتَّى تُنَزِّلَ عَلَيْنَا كِتَابًا نَقْرَؤُهُ قُلْ سُبْحَانَ رَبِّي هَلْ كُنْتُ إِلَّا بَشَرًا رَسُولً

Կամ եթե մեր վրա չխորնարհես երկնային կամարը, ինչպես խոստացար մեզ, և եթե մեզ բացեիբաց ցույց չտաս Աստծուն և հրեշտակներին, իբրև քո խոսքերի ապացույց:

Կամ գոնե մի ոսկեղեն տուն չկառուցես, կամ երկինք չբարձրանաս և նորից չենք հավատալու, որ երկինք ես բարձրացել, մինչև այնտեղից մեզ մի գիրք չուղարկես, որը կարողանանք կարդալ: Պատասխանիր նրանց. Գովյալ է Աստված: Ես լոկ մի մարդ եմ, ով ուղարկված է դեպի ձեզ:

Այս այաները խոսում են մարդկանց անհարկի պահանջների մասին: Այաներն ասում են. Նրանք պահանջում են որպեսզի երկնքից իջեցվեն այն պատիժները, որ Աստված խոստացել է և իրենց կործանեն: Կամ Աստծուն ու հրեշտակներին, որ քեզ ներշնչում են, երկիր իջեցնես, որպեսզի մենք նրանց տեսնենք: Կամ բարձրանաս երկինք ու մեզ համար որևէ գիրք  կամ գրություն բերես, որպեսզի մենք այն ընթերցենք: Ի պատասխան, մարգարեն ասում էր. "Ես ձեզ նման մարդ եմ: Աստված ինձ ստեղծել է ձեզ նման: Պարզապես իմ տարբերությունն այն մարգարեությունն է, որ Աստված իմ ուսերին է  դրել, որպեսզի իր խոսքը հասցնեմ ձեզ: Այն ինչ ասում եմ, բխում է  ձեր շահերից: Ես ինձ համար ոչինչ չեմ պահանջում": Ընդհանրապես հրաշագործությունն անիրական չէ: Սակայն նյութական աշխարհում դա միշտ չէ, որ տեղի է ունենում: Որոշ ընդդիմադիրների պահանջներն անիրականանալի են: Որովհետև Աստված կամ հրեշտակներն իրեղեն չեն, որպեսզի մենք նրանց տեսնենք ինչպես որոշ երևույթներ,  ինչպես` մագնիսական դաշտը:

Այս այայից սովորոմ ենք

1, Շատ  մադկանց տրամաբանությունը նրանց աչքերում է և նրանք հավատում են այն, ինչ տեսնում են: Դա այն դեպքում, երբ տիեզերքում գոյություն ունեն որոշ ճշմարտություններ, որոնք տեսանելի չեն:

2, Մարգարեները ոչ մի գործ իրենց կամքով չեն կատարում: Նրանք ենթարկվում են Աստծուն և Աստված այն ինչ անում է, կատարում է  ըստ իր իմաստնության:

Աստված Ձեզ պահապան