Սեպտեմբեր 05, 2020 11:55 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջիան Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

 

------------------------------

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։

Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների համապատասխան կառույցների միջև հետագա համագործակցության հեռանկարների՝ մասնավորապես սահմանային գոտիներում համատեղ փրկարարական վարժանքների անցկացման հնարավորությունների և այլ ուղղություններով գործակցության զարգացման շուրջ:

Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային դարավոր կապերը պարտավորեցնում են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները:

Զրույց-քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել փոխադարձ հանդիպումները ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, վեր հանել համատեղ նախագծերը՝ կյանքի կոչելու և տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով:

«Բազմաթիվ անելիքներ ունենք երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և գործնական դաշտ ստեղծելու առումով: Միշտ պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում արձագանքել և մեր ուժերի ներածին չափով աջակցել հարևան Իրանի բարեկամ ժողովրդին»,-նշել է նախարար Ցոլակյանը:

------------------------

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները Հայաստանի տարածքում կանցկացվեն աշնանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն 2020» զորավարժությունների շրջանակում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը։ Ինչպես հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, զորավարժությունները կկանցկացվեն աշնանը։

«ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ անցկացվող «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են հավաքական անվտանգության կազմակերպության Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացմանն ուղղված համատեղ օպերացիայի նախապատրաստման և  անցկացման հարցերի մշակում», – նշել են մամուլի ծառայությունում։

Զորավարժության ղեկավարումը հանձնարարված է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետին։

Բացի այդ, նախատեսվում է աշնանը «Որոնում 2020» հետախույզների զորավարժություններ անցկացնել, որոնց ընթացքում, Կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շահերից ելնելով, կմշակվեն ՀԱՊԿ պետությունների հետախուզական մարմինների ուժերով և միջոցներով հետախուզումը կազմակերպելու և վարելու հարցերը։

Երկու դեպքում էլ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում։

Այս ֆոնին ուշագրավ է այն փաստը, որ Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ և գործընկեր երկրների Noble Partner-2020 զորավարժությանը Հայաստանը չի մասնակցում կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ավելի վաղ այս մասին հայտարարել էր ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայաստանը պետք է մասնակցեր վարժանքներին. այդ մասին դեռ տարեսկզբին հայտնել էր Վրաստանի պաշտպանության նախարարը ՀՀ այցի ժամանակ։

Սեպտեմբերի 7-ին մեկնարկելիք զորավարժությանը մասնակցելու համար արդեն Վրաստան են մեկնում մասնակից երկրների զինծառայողներ։ Մասնակցելու է ավելի քան 2700 զինծառայող Վրաստանից և դաշինքի 4 անդամ երկրից, որոնք են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։

Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը չի մասնակցում Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

------------------------

Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու։ Հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Նախատեսում ենք, որ կանայք էլ կներգրավվեն աշխարhազորում։ Ճիշտ է, առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի»,–ասաց Բալայանը։

Փոխնախարարը հիշեցրեց` պահեստազորում նույնպես ներգրավված կանայք, որոնք անցել են զինվորական ծառայություն։ Նա նշեց նաև, որ արդեն մի քանի տարի է, որ ռազմաուսումնական հաստատություններում աղջիկներ են ընդունվում։

Իսկ ինչ վերաբերում է աշխարհազորի ստեղծման մոդելին, ապա Բալայանը վստահեցրեց` ստեղծվելու է հայկական մոդել, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ ուսումնասիրել են բոլոր երկրների փորձը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

----------------------------------

Քաղաքագետ Նորայր Դունամալյանն անդրադարձել է ներքաղաքական հնարավոր զարգացումներին, որոնք կարող են տեղի ունենալ աշնանը, ինչպես նաև խոսել է ընդդիմություն–իշխանություն փոխհարաբերությունների մասին։

--------------------------------

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածելով հերքել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում թրքական ռազմաբազա տեղակայվելու մասին լուրերը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասված է. «Զորայինների և ռազմական ինքնաթիռների տեղակայման համար Նախիջևանի ինքնավար հանրապետությունում թրքական ռազմաբազա կառուցվելու մասին Մոսկվայում տպագրվող «Նեզավիսիմայա Գազետա» օրաթերթի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միևնույն ժամանակ  պաշտոնական Երևանին մեղադրել է տարածաշրջանում լարվածությունը սրելու հարցում:

Այս մասին հրապարակումներ էին հայտնվել նաև հայկական լրատվամիջոցներում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանադրությամբ արգելվում է այդ երկրում օտարահպատակներին հողատարածքներ վաճառելը կամ օտար ռազմական ուժերի տեղակայումը:

-----------------------------

Հայաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է, հատկապես Ադրբեջանի հետ այդ երկրի հուլիսյան բախումից հետո:

Հայաստանի պաշտոնյաները առիթ են գտել մեղադրելու Թուրքիայի ղեկավարներին Կովկասի տարածաշրջանում լարվածություն առաջացնելու մեջ:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացկանյանը Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը համարում է տարածաշրջանում և հարևան շրջաններում կայունության դեմ ուղղված  սպառնալիք և անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին բախումների ընթացքում  Ադրբեջանին Թուրքիայի աջակցությանն ասել է.«Հուլիսի 12-ի դեպքերի ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած  ռազմական բախման ընթացքում, Թուրքիան ոչ միայն չփորձեց թուլացնել լարվածությունը, այլ միշտ անում էր հնարավորը՝ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու համար: Մինչդեռ միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել դադարեցնել Բաքու-Երևան հակամարտությունը Լեռնային Ղարարաբաղի շուրջ»:

Հուլիսյան բախումների ընթացքում Թուրքիան պաշտոնական հայտարարություններով աջակցում էր Ադրբեջանին և նույնիսկ խրախուսում էր պատերազմը հայկական կողմի հետ: Դա  հնարավորություն տվեց Անկարային զենքի վաճառքի մի քանի պայմանագրեր ստորագրել  Բաքվի հետ: Բաքվի և Երևանի միջև տեղի ունեցած ռազմական բախումներից հետո՝ Թուրքիայի մասնակցությամբ Ադրբեջանում տասնօրյա զորավարժություններն ամրապնդել է ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև:

Համատեղ զորավարժություններից հետո սկսվել են թուրք պաշտոնյաների այցերը Ադրբեջան: Թուրքիայի բանակի արդյունաբերության պետի և ադրբեջանական բանակի պաշտոնյաների  հանդիպման ժամանակ, կողմերի միջև պայմանագիր է կնքվել թուրքական արտադրության զենքերի, այդ թվում ՝ հարձակողական անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ: Սակայն թվում է գործարքի արժեքը հասնում է  մի քանի միլիարդ դոլարի: Փաստորեն, թուրք պաշտոնյաները, օգտվելով ադրբեջանա-հայկական հակամարտությունից, ռազմական զենքի գործարք կնքեցին Իլհամ Ալիեւի կառավարության հետ: Հաշվի առնելով, որ Թուրքիան  վերջերս կարողացած հասնել Ադրբեջանին զենք վաճառելու իր նպատակին, Հաաստանի պաշտոնյաների մտահոգությունները Կովկասում Թուրքիայի տեղաշարժերի վերաբերյալ անհիմն են, քանի որ դրանք սպառնալիք չեն ներկայացնում Երևանի համար: