Իրանի համալսարանները 2
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի համալսարանները» հաղորդաշարի 2-րդ զրույցը: Այս համարի ընթացքում անդրադառնալու ենք Իրանի համալսարաններում կատարված բարեփոխումներին և ծանոթանալու ենք Իրանի ժամանակակից բարձրագույն ուսման համակարգին: Ընկերակցեք մեզ:
19-րդ դարում Իրանում բարձրագույն ուսման ոլորտում կատարվող նոր բարեփոխումները զուգորդվել են աշխարհում գիտության ոլորտի զարգացումներով: Տեսնելով օրըստօրե զարգացող Արևմտյան քաղաքակրթությունը, իրանցի մտավորականները, բարերարները և հասարակության լուսամիտ խավը սկսեցին վերանայել ավանդական մեթոդները, որպեսզի կիրառելով աշխարհում ձեռք բերված նոր փորձերը երկիրը ուղղորդեն դեպի առաջադիմություն: Նոր գիտությունները, տեխնոլոգիաներն ու հմտությունները սովորելու ցանկությունը նախ և առաջ նրանց մղեց ծանոթանալու նորագույն գիտություններին ու տեխնոլոգիաներին, որպեսզի հնարավոր լինի համակցելով իրենց գիտելիքների հարուստ պաշարին և բնատուր ու ձեռք բերած ընդունակություններին կարողանան նորարարություններ կատարել գիտություն ոլորտում: Այդ իսկ պատճառով, 19-րդ դարի սկզբին աշխարհի նորագույն գիտություններին ու տեխնոլոգիաներին ծանոթանալու և սովորելու համար մի խումբ ուսանողներ գործուղվեցին արտասահման: Այս նոր քայլը ծավալվում է և տարբեր այդ թվում՝ ռազմական, պատմական, մաթեմատիկական, աշխարհագրական և ուղեգրական բնագավառների առնչվող գրքեր են թարգմանվում: Քայլերը շարունակվում են և վերջապես 19-րդ դարի 2-րդ կեսին Ամիր Քաբիրի ջանքերի շնորհիվ հանգում են «Դար-օլ-ֆոնուն» դպրոցի հիմնադրման: Դար-օլ-ֆոնունը նորագույն մեթոդներով աշխատող առաջին ուսումնական կենտրոնն էր, որն հիմնադրվեց ուսուցման ոլորտում Ռուսաստանի և Օսմանական իշխանության ձեռք բերած փորձի հիման վրա:
Ինչպես նշեցինք, նախքան «Դար-օլ-ֆոնուն»-ի հիմնադրումը, բազմաթիվ գործեր էր կատարվել արտասահմանում Իրանցի ուսանողների բարձրագույն ուսում ու մասնագիտություն ստանալու համար: Ավելի վաղ, Աբբաս Միրզայի իշխանության ժամանակաշրանից հետո մեծ թվով ուսանողներ են գործուղվում Եվրոպա մասնագիտական ուսում ստանալու համար: Իրանում կատարված այդ քայլերը ենթահող պատրաստեցին ժամանակակից ուսուցման զարգացման համար:
Ա.հ. 1231թ. փ. 1825թ. «Դար-օլ-ֆոնուն» դպրոցը սկսում է իր աշխատանքը: Դպրոցն սկզբում ուներ 30 աշակերտ, 7 ավստրիացի ուսուցիչ և մի քանի թարգմանիչ, ովքեր ընտրվել էին Ֆրանսիա գործուղված շրջանավարտ ուսանողների շրջանակից: Հետզհետե դպրոցում բացվում են ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ, տպարան, գրադարան և ճաշարան:
Դպրոցի բացման օրը ուսուցանվող առաջին ճյուղը հետևակ զորքն է եղել, որից հետո ավելանում են այլ ճյուղեր ևս:
Դար-օլ-Ֆոնուն դպրոցում ուսուցանվում էր՝ հետևակ զորք, հեծելազոր, հրետանի, բժշկություն, վիրաբուժություն, դեղագործություն և հանքաբանություն: Բոլոր ուսանողներին նաև ուսուցանվում էր ֆրանսերեն, բնագիտություն, մաթեմատիկա, պատմություն և աշխարհագրություն: Հետագայում դպրոցի ծրագրում զետեղվում են նաև անգլերենի, ռուսաց լեզվի, նկարչության և երաժշտության դասեր:
«Դար-օլ-ֆոնուն» դպրոցի գեղեցիկ մուտքի ճակատը կառուցել է իրանցի հայտնի ճարտարապետ Լոռզադեն և մուտքի վերևում գրված գեղեցիկ ու հոգեթով գեղագրության նմուշը պատկանում է Աբդոլհամիդ Մալեք Ալ-Քալամիին, ով նաև հայտնի էր Ամիր Ալ-Քեթաբ անվամբ:
«Դար-օլ-ֆոնուն»-դպրոցի բարձր դիրքի բերումով այդ դպրոցի տնօրենները սովորաբար ընտրվում էին քաղաքական բարձրաստիճան պաշտոնատարների շրջանակից: Դար-օլ-Ֆոնունի հայտնի տնօրեններից են եղել Նասերեդդին Շահի հորեղբայր Էըթեզադոլսալթանեն և Ռեզա Ղոլիխան Հեդայաթը, որոնց պաշտոնավարման տարիներին դպրոցը իր ամենափայլուն օրերն է ապրել:
Ներկայումս Դար-օլ-Ֆոնունը ծառայում է որպես ուսումնադաստիարակչական նախարարության փաստաթղթերի կենտրոն, որը համարվում է նախարարության հետազոտությունների բաժնի ենթաճյուղերից մեկը: Հիշյալ կենտրոնում ներկայումս կատարվում են մշակութային և հետազոտական աշխատանքներ:
Ղաջարների ժամանակներում, Դար-օլ-Ֆոնուն բարձրագույն դպրոցի հիմնադրումից մի տասնամյակ անց հիմնադրվում է Թավրիզ քաղաքի Ռաշիդիե տարրական դպրոցը և քիչ անց Բիրջանդ քաղաքի Շոքաթիե դպրոցը, որը համարվում է Իրանի 3-րդ նորագույն դպրոցը: Դրանցից հետո հիմնադրվում են՝ Շոքաթիե ավագ դպրոցը, «Դաշթե Բայազ Նահբանդան», «Սարբիշե», «Խուսեֆ» և «Շոքաթի օրիորդաց տարրական» դպրոցները:
Ապա կարճ ժամանակվա ընթացքում հիմադրվում և սկսում են աշխատել այլ դպրոցներ և բարձրագույն ուսուցման խոշորագույն հաստատություններ ինչպես՝ 1885թ. հիմնադրված ռազմական դպրոցը և 1899թ. հիմնադրված քաղաքական գիտությունների դպրոցը, որը կառավարվում էր ժամանակի արտաքին գործերի նախարարության հսկողության տակ:
Ղաջարների անկումից և Փահալվի դինաստիայի իշխանության գալուց հետո առավել քան երբևէ զարգանում է արևմտյան քաղաքակրթության արտաքին երևույթներին հետևելու խնդիրը: Այնպես որ ա.հ. 1305 թ. ազգային խորհրդարանի պատգամավոր դոկտ. Սանաքի և սեյեդ Մոհամմեդ Թադայոնի բանակցությունների արդյունքում առաջանում է համալսարան հիմնադրելու միտքը: Շատ ժամանակ չանցած հիջրեթի 1311թ. (1932թ.), Նյու Յորքի նահանգային համալսարանի միջնորդությամբ ամերիկյան քոլեջը Իրանում պաշտոնապես գործունեություն ծավալելու արտոնություն է ստանում: Դոկտ. Սամուել Մարթին Ջորդանը այն անձանցից էր, ով մեծ դերակատարություն է ունեցել այդ նախահամալսարանական հաստատության առաջադիմության գործում և այդ պատճառով էլ նրան են տվել «Իրանի ժամանակակից ուսուցման հայր» կոչումը:
Նախքան Թեհրանի պետական համալսարանի հիմնադրումը, Իրանում աշխատող գիտական կենտրոնները միատեղված չեին և աշխատում էին իրարից անջատ, սակայն ա.հ. 1313թ. բարձրագույն ուսուցման կենտրոնները մի վայրում մեկտեղելու և բարձրագույն ուսումը կանոնակարգելու նպատակով փ. 1934թ. հիմնադրվում է Թեհրանի համալսարանը: Միաձուլելով՝ Դար-օլ-Ֆոնունը, դիվանագիտության բարձրագույն դպրոցը, բժշկագիտության դպրոցը, գյուղատնտեսության ու գյուղական արդյունաբերության բարձրագույն դպրոցը, արդյունաբերության դպրոցը, ճարտարապետության բարձրագույն դպրոցը, իրավաբանության բարձրագույն դպրոցը և մի քանի այլ Բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այժմյան Թեհրանի Լալե զբոսայգու հարավային հատվածում գտնվող մի գեղեցիկ պարտեզում հիմնադրվում և իր աշխատանքն է սկսում Թեհրանի պետական համալսարանը: Թեհրանի համալսարանը նախագծվել է Ֆրանսիայի ԲՈՒՀ-երի օրինակով: Համալսարանի շենքերի գծագրությունը կատարել են ֆրանսիացի ճարտարագետները:
Թեհրանի համալսարանի հիմնադրմամբ Իրանի բարձրագույն ուսուման գործը ղեկավարվում էր Թեհրանի համալսարանի և Աբադանի ռազմական և նավթարդյունաբերության համալսարանների միջոցով: Նույնիսկ այն ժամանակ երբ 1946թ.- ից հետո Թավրիզ, Սպահան, Շիրազ, Մաշհադ և Ահվազ քաղաքներում հիմնադրվում են համալսարաններ՝ մինչև Արեգակնային հիջրեթի 1330-ականները փրկչական 1951թ. այդ մենաշնորհը պատկանում էր այդ երեք համալսարաններին: Արեգակնային հիջրեթի 1330-ականներին թ. (1951թ.) ելնելով կազմակերպությունների մասնագիտական կարիքներից և ընտանիքների հասարակական պահանջներից, բարձրագույն ուսման ոլորտում՝ այդ համալսարաններից անկախ՝ հիմնադրվեցին մասնավոր և պետական այլ կենտրոններ ինչպես առևտրի բարձրագույն դպրոցը, Թեհրանի պոլիտեխնիկը և այլն: Այդ կենտրոնները իրենց զարգացման գագաթնակետին են հասնում 1350-ական թվականներին:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, երկրի ալեկոծված ժամանակաշրջանում՝ համալսարանների ժամանակավոր փակվելը, պարտադրյալ պատերազմն ու դրան հաջորդող տարիներին Իրանի նկատմամբ կիրառված բազում շրջափակումները չեն կարողացել խոչընդոտել բարձրագույն ուսման ուղին և այս տարիների ընթացքում բարձրագույն ուսումը Իրանում և՛ քանակական և՛ որակական առումով զգալի ու մեծ առաջընթաց է ունեցել: Այնպես որ Իրանում ուսանողության քանակը ավելացել է 26 անգամ: Նույնպես կարող ենք անդրադառնալ ուսուցանվող ճյուղերին, որոնց թիվը 8 անգամ ավելացել է, առաջացել են գիտական բևեռներ, ստեղծվել են ավելի քան 500 բժշկական հետազոտական կենտրոններ, ուսման միջավայրերը ավելացել են 5 անգամով, մեկ տարվա ընթացքում տպագրվող գիտական հոդվածների թիվը 341-ից հասել է 20 հազարի: Նշված բոլոր կետերը հեղափոխության ձեռքբերումների մի մասն են համարվում:
Ներկա դրությամբ Իրանում բարձրագույն ուսումը բաժանվում է երկու՝ պետական և ոչ պետական բաժինների: Պետական բաժնի մեջ են մտնում առավոտյան և երեկոյան ժամերին աշխատող համալսարանները, հեռակա համալսարանները և կիրառական գիտության համապարփակ կենտրոնները: Ոչ պետական բաժնում ներառված են Իսլամական ազատ համալսարանները և ոչ շահադիտական համալսարանները: Ընդհանոր հաշվով պետական և ոչ պետական համալսարաններում ուսուցանվում են շուրջ 3 հազար գիտական ճյուղեր, գիտական խորհուրդներում լիաժամ կարգով աշխատում է ավելի քան 70 հազար աշխատուժ: Համալսարանների և բարձրագույն ուսման կենտրոնների թիվը հասել է 2600-ի:
Վերջին տվյալների համաձայն Իրանում բարձրագույն ուսում են ստանում շուրջ 4 մլն. 700 հազար ուսանողներ:
Աշխարհում Իրանի համալսարանների ներկայացրած վարկի բերումով մեծ թվով արտասահմանցի ուսանողներ ուսումը շարունակելու համար ընտրում են Իրանի համալսարանները: Այնպես որ անցնող 2-3 տասնամյակներում աշխարհի 123 երկրներից ուսանողներ են եկել Իրան և Իրանի համալսարաններում շարունակել կամ շարունակում են բարձրագույն ուսումը: Ներկայումս ավելի քան 35 հազար արտասահմանցի ուսանողներ են ուսանում Իրանի համալսարաններում, որոնց 50 տոկսը հումանիտար ճյուղերի, 30 տոկոսը տեխնիկական ու ճարտարագիտական ճյուղերի, 17 տոկոսը՝ բժշկագիտական և 3 տոկոսը արվեստագիտական ճյուղերի ուսանողներ են: