Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների և Իրանի արձագանքի մասին լուրերը՝ համաշխարհային լրատվամիջոցներում
Միջազգային լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են Իրանի դեմ Սիոնսիօտական ռեժիմի հարձակմանը և դրան արձագանքելու Իրանի վճռականությանը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը նշել է, որ AFP-ն անդրադարձել է «բնակելի շենքերի վրա իսրայելական հարձակումներին» և մի շարք «քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների» նահատակությանը։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի մասնակցել հարձակմանը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ռեժիմի գործողությունը «միակողմանի» է եղել, և ԱՄՆ-ն չի մասնակցել Իրանի դեմ հարձակումներին։
Մյուս կողմից, ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջեք Ռեյդն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել ջանքեր գործադրել՝ թուլացնելու լարվածությունը։ Նա նշել է, որ «Իսրայելին զգուշացնելու որոշումը» քայլ է դեպի «լարվածության անխոհեմ սրում»։
Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին X -ում գրել է, որ Սիոնիստական ռեժիմի գործողության նպատակն է խափանել «Թրամփի վարչակազմի բանակցությունները Իրանի հետ»։
Նա հայտարարել է, որ «Իրանի և Իսրայելի միջև պատերազմը», հավանաբար, «աղետալի կլինի Իսրայելի, ԱՄՆ-ի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար»։
Ուրբաթ առավոտյան ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, տեղյակ աղբյուրը հայտարարել է Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումներին վճռական պատասխանի ծրագրերի մասին:
Հղում անելով իսրայելական աղբյուրներին, CNN-ը հաղորդել է, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի հակահարվածի, որն ավելի լայնածավալ է, քան նախկինում։ Ցանցի վերլուծաբան Բեթ Սանները խոստովանել է, որ Իրանի պատասխան գործողությունները լայնածավալ կլինեն։
Reuters-ը, հղում անելով «Իրանի անվտանգության աղբյուրին», գրել է, որ Իրանը պլանավորում է «ուժեղ և վճռական պատասխան» տալ ռեժիմին։ Օկուպացված տարածքներում վախի մթնոլորտ է օդային տարածքը փակ է։
«Վաշինգտոն Փոստ»-ը, ինչպես շատ այլ լրատվամիջոցներ, հաղորդել է, որ «վերջերս անվտանգության ոլորտում տեղի ունեցած զարգացումների» պատճառով դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները կասեցվել են։
Axios-ի փոխանցմամբ՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները տեղափոխվել են «անվտանգ վայրեր։
Ռեժիմի հանցագործությունն ազդել է նաև համաշխարհային շուկաների վրա։
AFP-ն գրել է, որ նավթի գները բարձրացել են, իսկ ֆոնդային շուկաները՝ անկում ապրել։ CNN-ը այս կապակցությամբ հայտնել է, որ հում նավթի գինը բարձրացել է 8.3%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 73.75 դոլարի։