Ապրիլ 16, 2016 09:14 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Թեհրանի պետական համալսարանը:

Նախորդ երկու զրույցների ընթացքում ներկայացրինք Իրանի համալսարանների ու բարձրագույն ուսման պատմական անցյալը: Ասացինք, որ մոդեռն համալսարանների հիմնադրման մտահղացումն առաջին անգամ իրագործվել է Դար-օլ-Ֆոնուն դպրոցի հիմնադրմամբ: Այդ փորձառությունները ձեռք բերելուց հետո համալսարան հիմնադրելու գաղափարը արծարծվեց ժամանակի խորհրդարանի պատգամավոր դոկտ. Սանաքի կողմից: Վերջապես արեգակնային հիջրեթի 1307 թ.(1928թ.) Իրանի համալսարանական ֆիզիկայի հիմնադիր պրոֆեսոր Մահմուդ Հեսաբին Թեհրանի պետական համալսարանի հիմնադրման առաջարկը ներկայացրեց ժամանակի մշակույթի նախարար Ալի Ասղար Հեքմաթին:

Արեգակնային հիջրեթի 1310թ. (1931թ.) ժամանակի մշակույթի նախարարը, ժամանակակից աշխարհի գիտական հաստատությունները ուսումնասիրելու նպատակով դոկտ. Իսա Սեդիղին հանձնարարում է ճամփորդել ԱՄՆ և Իրանում համալսարան հիմնադրելու համար նախագիծ ներկայացնել Իրանի կառավարությանը:

Մշակույթի նախարարության կողմից բազմաթիվ հետազոտություններ կատարելուց հետո և Ալի Ասղար Հեքմաթի, Ալի Աքբար Դավուդի և դոկտ. Մահմուդ Հեսաբիի ջանքերի շնորհիվ վերջապես 1933թ. Թեհրանի համալսարանի հիմնադրման նախագիծը ներկայացվում է ազգային խորհրդարանին և 1934թ. վավերացվում է խորհրդարանի կողմից:

Նախագիծը վավերացվելուց հետո, ժամանակի Թեհրան քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող Ջալալիեի այգին ընտրվում է որպես համալսարանի կառուցման վայր: Շենքի կառուցման աշխատանքները հանձնարարվում է ֆրանսիացի ճարտարապետ Անդրե Գոդարին ու մի խումբ այլ ճարտարապետների: Արեգակնային հիջրեթի 1313թ. էսֆանդ ամսին (1934թ.) ավարտվում են 21 հեկտար մակերեսով Թեհրանի պետական համալսարանի կառուցման աշխատանքները: Համալսարանի կառուցման հուշատախտակը տեղադրված է բժշկագիտական ֆակուլտետի հարավային մուտքի ձախ կողմում:

Ներկայումս, Թեհրանի պետական համալսարանը հարավից եզերվում է Էնղելաբ պողոտայով, հյուսիսում Փուրսինա, արևելքից՝ Ղոդս և արևմուտքից 16 ազար պողոտաներով:

---

Թեհրանի համալսարանի հիմնադրումը, որ ուղեկցվել էր իրանցիների՝ աշխարհում նորագույն գիտություններին ծանոթանալով, այդ համալսարանը վերածում է աշխարհի քաղաքակրթությունների հետ հարաբերության հիմնական հարթակի: Թեհրանի համալսարանի գործունեության մեկնարկից առայսօր, մշտապես հռչակավոր անձինք և հայտնի դեմքեր ինչպես՝ վարպետ Ջալալեդդին Հոմային, Աբդոլազիմ Ղարիբը, Բադի-օլ-Զաման Ֆորուզանֆարը, Պրոֆեսոր Մահմուդ Հեսաբին, Ալի Աքբար Դեհխոդան, նահատակ Մորթեզա Մոթահարին, դոկտ. Աբդոլհոսեյն Զառինքուբը, դոկտ. Քարիմ Սաաին, դոկտ. Ահմեդ Սամին և այլ անձինք սովորել կամ դասավանդել են Թեհրանի պետական համալսարանում:

Ներկայումս Թեհրանի պետական համալսարանն ունի 38 ֆակուլտետ, հետազոտության 30 կենտրոններ ու ինստիտուտներ, 43 գիտական բևեռներ ու նույնպես գիտական ու տեխնոլոգիական պարկ իր տեխնոլոգիական 16 միավորներով ու նույնպես էլեկտրոնիկ ուսուցումների կենտրոն: Համալսարանական այս համալիրում տեղ են գտել՝ գեղարվեստի, գրականության և հումանիտար գիտության, տեխնոլոգիական, իրավաբանության և քաղաքագիտության, բժշկագիտության, ատամնաբուժության և դեղագործության ֆակուլտետների շենքերը, համալսարանի մզկիթը, համալսարանի կենտրոնական գրադարանը, որը Իրանի կարևորագույն գրադարաններից մեկն է համարվում: Կենսոլորտի, աշխարհագրության, հասարակագիտության, մանկավարժության, տնտեսագիտության, աստվածաբանության և իսլամական գիտությունների ֆակուլտետները գտնվում են Թեհրանի համալսարանի համալիրից դուրս: Թեհրանի համալսարանին կապվող մի շարք ֆակուլտետներ ու հետազոտական կենտրոններ գտնվում են Ղոմ, Փաքդաշթ, Քարաջ, Սարի, Չուքա և Նաշթավարդ քաղաքներում:

Նաև հարկ է նշել, որ ա.հ. 1370թ.(1991թ.) բժշկագիտության, ատամնաբուժության և դեղագործության ֆակուլտետները,որ Թեհրանի համալսարանի կազմից դուրս են գտնվում ձևավորեցին Թեհրանի բժշկագիտության համալսարանը:

Թեհրանի համալսարանի համար որպես պաշտոնական գերբ ընտրվել է իրանական հին պատմական նախշերից մեկը, որը արդյունաբերական ստեղծագործությունների մեջ երկար անցյալ է ունեցել և յուրահատուկ տեղ ու դիրք է ունեցել հնադարյան Իրանի մշակութային ոլորտում: Թեհրանի կերպարվեստի համալսարանի դասախոս դոկտ. Մոհսեն Մողադամի գծագրած այդ գերբը, ընդօրինակվել է Սասանյանների ժամանակներին պատկանող տարածքների գաճի քանդակներից: Այդ դաջը նաև նկատելի է այդ ժամանակաշրջանի կնիքների և բարձրաքանդակների՝ մասնավորապես Տիզբոնում հայտնաբերված քանդակված գաճե սալիկի վրա:

Համալսարանի մուտքի ճակատի շինությունն էլ, այդ համալսարանի յուրահատուկ խորհրդանշաններից է համարվում: Մի խումբ մասնագետներ համոզված են, որ Թեհրանի կերպարվեստի համալսարանի ուսանող Քուրոշ Ֆարզամիի վրձնին պատկանող այդ նախագիծը երևակայական երկու թռչունների թևեր են, որ երկինք սլանալու համար բացել են իրենց թևերը: Գիտությունն ու գիտելիքները նմանեցվել են թռչելու համար անհրաժեշտ երկու թևերի, որոնցով հնարավոր է համալսարան մտնել և այդ թևերը զորացրած համալսարանից դուրս գալով մարդը սլանում է վեր և այնտեղից հսկում ու պահպանում է իր հասարակությունը: Մի այլ խումբ էլ ասում է, այն որպես բաց գիրք դրված է հանրության աչքերի առջև, որը խոսում է ուսումնասիրության ու հետազոտության նշանակության մասին:

Առկա վերջին տվյալների համաձայն, 2015թ. Թեհրանի համալսարանի վարժարաններում և ֆակուլտետներում սովորող ուսանողների թիվը հասել է 43,538-ի, որոնց մեծ մասը հերթականությամբ՝ մեխանիկական ճարտարագիտության, շինարարության, ճարտարապետության, էլեկտրականության ու նաև անասնաբուժության, գործադիր կառավարման, պարսից լեզվի ու գրականության և իրավաբանության ճյուղերի ուսանողներ են եղել:

Ներկա դրությամբ, Իրանի և Միջին Արևելքի ԲՈՒՀ-երի մեջ Թեհրանի համալսարանը բարձր դիրք է զբաղեցնում: Համալսարանի հնությունը և ուսման ոլորտում անցյալը, բարձրակարգ դասախոսների դասավանդումն ու գերազանց ուսանողներ ընդունելը և այլ հատկանիշները համարվում են համալսարանի կարևորության պատճառները: Բացի այդ, համալսարանի շրջանավարտներին հատկացված վարկը, տարբեր արդյունաբերական ընկերությունների հետ համագործակցությունը, հարուստ գրադարանների ու լաբորատորիաների առկայությունը համարվում են համալսարանի վարկը բարձրացնող այլ հատկանիշներ: Այդ պատճառով էլ հաճախ Թեհրանի համալսարանը հիշվում է որպես «Մայր համալսարան» և համարվում է Իրանի բարձրագույն ուսուցման խորհրդանիշը:

Հարկ է նշել, որ ներկայացրած բարձր վարկի բերումով արտասահմանցի ուսանողներ գերադասում են իրենց բարձրագույն և մասնագիտական ուսումն ստանալ Թեհրանի համալսարանում:

Միջին Արևելքում ներկայացրած վարկից ու ուսուցման մակարդակից բացի, արտասահմանցի ուսանողները նշել են նաև այլ պատճառներ Թեհրանի համալսարանը ընտրելու համար, որոնցից կարող ենք հիշել, պարսից լեզվի և գրականության նկատմամբ սերն ու հետաքրքրվածությունը, Իրանի պատմությանն ու քաղաքակրթությանը ծանոթանալը, որին անդրադարձել է ուկրաինացի ուսանողուհի Ալինա Իվաշենկոն, ով պարսից լեզվի ու գրականության դոկտորայի մակարդակի ուսանող է: Նա ասում է.-«Բարև Ձեզ: Անունս Ալինա է, ազգանունս՝ Իվաշենկո, եկել եմ Ուկրաինայից, 27 տարեկան եմ: Թեհրանի համալսարանում սովորում եմ պարսից լեզու և գրականություն: Երկու տարի է ինչ եկել եմ Թեհրան: Թեհրան գալու հիմնական պատճառը պարսից լեզվի ոլորտում ուսուման բացը լրացնելն է: Նախապես ընկերներս և գործընկերներս առաջարկել էին՝ պարսից լեզվի և գրականության մեջ կատարելագործվելու համար գալ Իրան: Իմ կարծիքով շատ լավ է օտար լեզուն սովորել այդ լեզվի հայրենիքում: Ես կարծում եմ, որ Թեհրանի համալսարանը լավ հնարավորություններ ունի: Թե ինչո՞ւ եմ ընտրել հենց Թեհրանի համալսարանը ասեմ, որ ինձ ասել էին այն Իրանում ամենաբարձր վարկանիշը ունեցող համալսարաններից մեկն է և միևնույն ժամանակ այդ համալսարան ընդունվելը շատ դժվար է և մուտքի քննությանը մասնակցում են մեծ թվով աշակերտներ: 1392 թ. ընդունվել եմ Թեհրանի պետական համալսարան: Սկզբում ինձ համար շատ դժվար էր, քանի որ դասերի ծրագրավորման համակարգը և նույնպես գիտելիքների սկզբունքը տարբերվում է Ուկրաինայի համալսարաններից: այդ պատճառով էլ սկզբում դժվարությունների էի հանդիպում, սակայն ժամանակի ընթացքում ամեն բան կարգավորվեց ու կարողացա համակերպվել: Ուկրաինայում սովորել եմ մինչև մագիստրական աստիճան, սակայն միայն պարսից լեզու և ոչ գրականություն: Բակալավարի և մագիստրական աստիճանն ստացել եմ Ուկրաինայում: Ուկրաինայում երեք տարի աշխատել եմ այդ բնագավառում: Աշխատանքի տարիներին, ընկերներս ու գործընկերներս, ովքեր նույնպես պարսից լեզվի ուսանողներ էին, առաջարկում էին գալ Իրան ուսումս կատարելագործելու համար»: