Ապրիլ 16, 2016 09:16 Asia/Yerevan

Ինչպես նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, Թեհրանի պետական համալսարանն ունի վարժարաններ, ֆակուլտետներ, ինստիտուտներ, հետազոտական կենտրոններ, գրադարաններ, գիտական բևեռներ և գիտության ու տեխնոլոգիայի պարկ ու նաև էլեկտրոնիկ ուսուցումների կենտրոն: Հաշվի առնելով Թեհրանի պետական համալսարանի գեոֆիզիկական ինստիտուտի և գրադարանի մեծ նշանակությունը այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք այդ երկու բաժիններին: Ընկերակցեք մեզ:

Թեհրանի պետական համալսարանի կարևոր բաժիններից մեկը կենտրոնական գրադարանը և փաստաթղթերի պահպանման կենտրոնն է: Այս համալիրը, Իրանի համալսարանական ամենամեծ գրադարանն է, որտեղ պահվում են տեխնիկական, տարբեր բնագավառներին առնչվող աղբյուրների հարուստ ու ծավալուն հավաքածուներ: Ֆակուլտետների մասնագիտական գրադարանների կողքին, որոնք ստեղծվել են ելնելով մասնագիտական կարիքներից, այս գրադարանը ավելի շատ հատկացված է հետազոտական գործունեություններին և զբաղվում է իսլամագիտության, իրանագիտության ու արևելագիտության հետազոտություններին առնչվող ստեղծագործությունների հավաքագրմամբ:

Արեգակնային հիջրեթի 1328թ. Թեհրանի համալսարանի դասախոս Սեյեդ Մոհամմեդ Մաշքութի կողմից նվիրված և 1329 հատոր ձեռագիր մատյաններ պարունակող հավաքածույով ձևավորվեց Թեհրանի համալսարանի հիմնական կորիզը: Սակայն գրադարանի այժմյան շենքը կառուցվել է Արեգակնային հիջրեթի 1350թ. մեհր ամսին (1971թ. ) և շահագործման է հանձնվել Արեգակնային հիջրեթի 1353թ. (1974թ.)։ Շահագործման է հանձնվել նաև գրադարանի փաստաթղթերի պահպանման կենտրոնը՝ ոչ գրքային հրատարակությունները հավաքելու, պահպանելու և դասակարգելու համար, որոնք համալսարանի կենտրոնական գրադարանին են նվիրվել՝ գտնվող կազմակերպությունների, նախարարությունների, մշակութային միությունների կամ Իրանում ու արտասահմանում կենտրոնների ու հաստատությունների կողմից:

Գրադարանի ընդհանուր մակերեսը 22 հազար ք.մ. է: Այն 9 հարկանի շենք է: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն Թեհրանի համալսարանի կենտրոնական գրադարանի և փաստաթղթերի պահպանման կենտրոնի մեջ պահվում են ավելի քան 1 մլն. փաստաթղթեր, որոնցում ընգրկված են տպագրված գրքեր, պարբերականներ, ձեռագիր մատյաններ, միկրոֆիլմեր, ֆոտո նմուշներ, պատմական փաստաթղթեր ու լուսանկարներ, ուսանողների ավարտաճառեր և այլն:

Հարկ է նշել, որ Թեհրանի համալսարանի կենտրոնական գրադարանը և փաստաթղթերի պահպանման կենտրոնը Արեգակնային հիջրթեի 1346թ. (1967թ.) անդամակցում է գրադարանային հաստատությունների և միությունների միջազգային ֆեդերացիային՝ ԻԼՖԱ-ին:

Թեհրանի համալսարանի կենտրոնական գրադարանում առկա են նաև ձեռագիր ու տպագիր գրքերի վնասվածքաբանության ու վերանորոգման, փաստաթղթերի ու ավարտաճառերի, տեղեկատվական տեխնոլոգիայի, կույրերի մասնավոր և պարբերականների ու ձեռագիր մատյանների բաժինները:

Ձեռագրերի ու տպագիր գրքերի վնասվածքաբանության ու վերանորոգման բաժինը բաղկացած է 3 միավորներից, որոնք են՝ մասնագիտական լաբորատորիան, վերանորոգման արհեստանոցը և կազմարարության արհեստանոցը: Այս բաժնի հիմնական պարտականությունն է քննարկել ու գնահատել գրադարանի ձեռագիր ու տպագիր աղբյուրների վնասվածքի չափը, պահպանել ու վերանորոգել դրանք: Այդ բաժնի պարտականությունների շարքում է նաև գրքերի կազմարարությունը, որը գտնվում է գրադարանի գետնահարկում:

---

Թանկագին ուղեկիցներ, Թեհրանի համալսարանի դիրքին ու գիտական վարկին առավել ծանոթանալու համար ձեզ ենք ներկայացնում համալսարանի գեոֆիզիկական ինստիտուտը: Ինչպես գիտեք, էներգիայի նոր աղբյուրներ հայտնաբերելը, հանքանյութերի ու ջրի պաշարներ գտնելը, բնական աղետների այդ թվում ջրհեղեղների, երկրաշարժների և հրաբուխների, երաշտի կանխատեսելը ու նույնպես նրանց ավերիչ հետևանքները նվազեցնելու համար ելքեր գտնելը մարդկային կյանքի անհրաժեշտություններից են համարվում: Ըստ այդ կարիքի և ելնելով գեոֆիզիկական գիտության զարգացման անհրաժեշտությունից (IUS) հետազոտությունների խորհրդի միջազգային միությունը և գիտությունների միջազգային միությունը գեոֆիզիկայի տարի էր անվանել 1957թ. հուլիսից մինչև 1958թ. Դեկտեմբեր ամսին ընկած ժամանակահատվածը: Միջազգային այդ միությունը բոլոր երկրներից պահանջել էր համագործակցել այդ գիտությունը համաշխարհային մասշտաբով զարգացնելու և ընդլայնելու համար: Արեգակնային հիջրեթի 1336թ. (1957թ.) Թեհրանի համալսարանի գեոֆիզիկական ինստիտուտը դոկտ. Հոսեյն Քեաշի Աֆշարի ջանքերով հիմնադրվել է այդ նպատակի իրականացման նպատակով:

Սկզբում Թեհրանի համալսարանի գեոֆիզիկական ինստիտուտի գործունեությունը սկսել է սեյսմաբանության, գեոմագնիսական և ծանրաչափական 3 ոլորտներում և աստիճանաբար՝ գեոֆիզիկայի ուսուցողական, հետազոտական և կիրառական բաժիններում ծավալում է իր գործունեությունը: Ա.հ. 1349թ. (1971թ.) ավելանում են նաև երկրի և տիեզերական ֆիզիկային երկու բաժինները:

Այդ թեքումներով ուսանողները նախ ծանոթանում են երկրագնդի կառուցվածքին և այն օգտագործում են հանքային պաշարները գտնելու, Իրանի տարբեր շրջանների սեյսմիկությունը և գեոֆիզիկական ճարտարագիտությանն առնչվող նախագծերը ուսումնասիրելու և քննարկելու համար: Հայտնագործությունների, սեյսմաբանության, ծանրաչափական և մագնիտոմետրերի 4 բաժինները և տարբեր լաբորատորիաները սերտորեն համագործակցում են գեոֆիզիկական բաժնի հետ:

---

Մթնոլորտի ֆիզիկա խմբի ուսանողները, բակալավարիատի, մագիստրական և դոկտորական մակարդակներում կարող են ծանոթանալ օդերևութաբանության տարբեր ոլորտներին՝ այդ թվում տարբեր մասշտաբներով մթնոլորտային համակարգերի, եղանակի թվային կանխատեսմանը, ջրաբանությանը, կլիմայաբանությանը, ամպի ու տեղումների գոյացմանը և կարկուտախառն ուժեղ փոթորիկներին և կարող են ձեռք բերած գիտելիքները կիրառել կենսոլորտի, գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության, տրանսպորտի և դրանց հետ առնչվող այլ ոլորտներում: Օզոնի շերտի, օդի աղտոտվածության, արեգակնային ֆիզիկայի ու աստղագիտության և օդերևութաբանության բաժինները սերտորեն համագործակցում են այդ խմբի հետ:

Ներկա դրությամբ երկրագնդի ֆիզիկայի բաժինը մագիստրական գիտական մակարդակում ուսուցանում է սեյսմաբանության, մագնիտոմետրերի, ծանրաչափության և գեոէլեկտրիկայի թեքումով ուսանողների և դոկտորական գիտական մակարդակում ուսուցանում է սեյսմաբանության, մագնիտոմետրերի և ծանրաչափական չորս թեքումով ուսանողների:

Ա.հ. 1393-1394 ուսումնական տարվա ընթացքում էլեկտրամագնիսական, սեյսմաբանության, գեոէլեկտրիկական, ծանրաչափական և գեոմագնիսական թեքումներով 279 ուսանողներ է ունեցել գեոֆիզիկական ինստիտուտը: Ծովային և օվկիանոսային գիտությունների, ծովային ֆիզիկայի և օդերևութաբանության ճյուղերի ուսանողներ են սովորում Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտում: Այդ ինստիտուտի մի շարք ճյուղերում սովորում են նաև արտասահմանցի ուսանողներ:

Գեոֆիզիկայի ինստիտուտի շենքը գտնվում է Թեհրանի համալսարանի միջավայրից դուրս՝ հյուսիսային Քարգար պողոտայի վերջավորության վրա:

Թանկագին բարեկամներ, Թեհրանի պետական մայր համալսարանում կան նաև այլ բաժիններ, որոնք դաստիարակել և հասարակությանն են հանձնել մեծ թվով մտավորականներ: Ժամանակի սղության պատճառով այսօր այսքանով կսահմանափակվենք: Հուսով ենք կարողացել ենք լավապես ներկայացնել Թեհրանի համալսարանը և օգտակար տեղեկություններ տրամադրել ձեզ: