Սեպտեմբեր 16, 2020 02:46 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 98 և 99-րդ այաներ

ذَٰلِكَ جَزَآؤُهُم بِأَنَّهُمْ كَفَرُوا۟ بِـَٔايَٰتِنَا وَقَالُوٓا۟ أَءِذَا كُنَّا عِظَٰمًۭا وَرُفَٰتًا أَءِنَّا لَمَبْعُوثُونَ خَلْقًۭا جَدِيدًا

 أَوَلَمْ يَرَوْا۟ أَنَّ ٱللَّهَ ٱلَّذِى خَلَقَ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلْأَرْضَ قَادِرٌ عَلَىٰٓ أَن يَخْلُقَ مِثْلَهُمْ وَجَعَلَ لَهُمْ أَجَلًۭا لَّا رَيْبَ فِيهِ فَأَبَى ٱلظَّٰلِمُونَ إِلَّا كُفُورًۭا

 

Նրանք պիտի կրեն այս չարչարանքները, որովհետև հավատքի կոչի դեմ անհնազանդ լինելովասացին. հնարավո՞ր է, որ ոսկորի և հողի վերածվելուց հետո կրկին կյանք ստանանք նոր ձևի մեջ:

Մի՞թե չեն տեսնում նրանք, որ երկինքների ու երկրի արարիչը կարող է ստեղծել իրենց նման ուրիշ էակներ և նշանակել նրանց կյանքի ժամկետը: Սա անվիճելի ճշմարտություն է, բայց անհավատները համառորեն մերժում են հավատալ իրականությանը:

Այս այաներն անդրադառնում են հաներձյալ կյանքին, ասելով. Անհավատները կարծում են, թե Աստծո ուժը սահմանափակվում է հենց այս աշխարհով: Ուրեմն երբ այս աշխարհից հեռանում են, ու նրանց մարմինը հող է դառնում, Աստված այլևս չի կարող իրենց վերակենդանացնել, և հանդերձյալ աշխարհում վարձատրել կամ պատժել: Դա այն դեպքում, երբ հանդերձյալ աշխարհում կյանքը և մահը Աստծո ձեռքերում են: Նրա ուժն է թագավորում ամենուր և նրա համար մարդուն վերակենդանացնելը շատ հեշտ գործ է: Սակայն որոշ մարդկանց կարծրամտությունը պատճառ է դառնում, որ նրանք չընդունեն այս ճշմարտությոնը, քանի որ այդ դեպքում այլևս չեն կարողանա քայլել սխալ ճանապարհով: Անհավատության արատն Աստծո ուժը սահմանափակ տեսնելու մեջ է:

Այս այայից սովորում ենք

1, Նրանք, ովքեր ժխտում են հանդերձյալ կյանքը,  չեն հավատում Աստծո ուժին: Հակառակ դեպքում անհավատները ոչ մի տրամաբանական պաճառ չունեն, ոպեսզի ժխտեն հանդերձյալ կյանքը:

2, Հանդերձյալ կյանքը ֆիզիկական է: Բոլոր մարդիկ այնտեղ ներկայանում են ֆիզիկապես և ստանում իրենց վարձատրությունը:

 

Ասրա սուրայի 100-րդ այա

 

قُل لَّوْ أَنتُمْ تَمْلِكُونَ خَزَآئِنَ رَحْمَةِ رَبِّىٓ إِذًۭا لَّأَمْسَكْتُمْ خَشْيَةَ ٱلْإِنفَاقِ ۚ وَكَانَ ٱلْإِنسَٰنُ قَتُورًۭا

Ասա նրանց եթե աստվածային գթությունը ձեզ գանձեր տված լիներդուք չպետք է համարձակվեիք դիպչել դրանց, որովհետև մարդիկ ագահ են:

Այս այան ասում է. Եթե դուք լինեիք ողջ տիեզերքի տերը, ձեր նյութապաշտությունը նորից թույլ չէր տա, որ ձեր ունեցվածքից մի քիչ նվիրեիք ուրիշներին և ամեն ինչ կցանկանայիք միայն ձեզ համար: Այս հատկությունը գոյություն ունի շատերի մեջ: Ուստի յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է կատարելագործվել, պետք է պայքարի այս սխալ վարքի դեմ և իր մոտ զարգացնի առատաձեռնությունն ու ներելու զգացողությունը: Ինչպես որ մարդը տգիտությունից հասավ գիտության:

Ասյ այայաից սովորում ենք

1, Նյութապաշտությունը մարդկանց փոքրոգի է դարձնում, ինչը հակասում է աստվածային ուսմունքներին:

2, Թեև մարդկանց մեջ գոյություն ունի ագահության զգացողություն, սակայն Աստված մարդուն տվել է առատաձեռն լինելու հնարավորություն, ոպեսզի մարդն ինքը որոշի, թե ինչպիսի վարքագիծ է ցանկանոմ ունենալ:

Ասրա սուրայի 101-րդ այա

 

وَلَقَدْ ءَاتَيْنَا مُوسَىٰ تِسْعَ ءَايَٰتٍۭ بَيِّنَٰتٍۢ ۖ فَسْـَٔلْ بَنِىٓ إِسْرَٰٓءِيلَ إِذْ جَآءَهُمْ فَقَالَ لَهُۥ فِرْعَوْنُ إِنِّى لَأَظُنُّكَ يَٰمُوسَىٰ مَسْحُورًۭا

Մենք Մովսեսին տվեցինք ինը հրաշք գործելու կարողություն: Հարցրու Իսրայելի զավակներին, որոնց առաջնորդը եղավ նա: Երբ Մովսեսը կանգնեց Փարավոնի առջև, նա ասաց. «Մովսես, դու գտնվում ես կախարդների ազդեցության տակ»:

Այս և մի քանի այլ այաներ վերաբերում են Մովսեսի ու Փարավոնի միջև խոսակցությանը, որը ցույց է տալիս, թե ինչ տարաձայնություններ գոյություն ունեն ճշմարիտի և ստի միջև:  Այս այան ասում է. Մովսեսն Աստծո կողմից 9 հրաշք գործեց, ինչպես երբ ցուպն օձ դարձավ, ցուպը ճեղքեց ծովը և այլն: Երբ Մովսեսը գնաց  փարավոնի մոտ, վերջինս ասաց. դրանք բոլորը կախարդանք են և դու բոլոր կախարդների նման դրանք սովորել  ես ուրիշներից: Սա ապացուցեց փարավոնի գոռոզությունը, քանի որ նա չցանկացավ ընդունել հավատքի ու Իսրայելի ժողովրդի ազատության մասին Մովսեսի խոսքերը: Ուստի նա Մովսեսին կախարդ անվանեց ու նվաստացրեց նրան:

Այս այայից սովորում ենք

1, Մարգարեների իսկական առաքելությունը հրաշք գործելը չէ, այլ մարդկանց առաջնորդելը: Հրաշքներ գործելը միայն մարգարեության ճշմարտացիությունն ապացուցելու նպատակով է տեղի ունեցել:

 2, Մարգարեներն ինչպես սրտացավ բժիշկներ, բոլոր մարդկանց են դիմում: Նրանք չեն նստում տանը և սպասում, որպեսզի մարդիկ գան իրենց մոտ:

 

 

Աստված Ձեզ պահապան