Ելք դեպի լույս 499
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 11 և 12-րդ այաներ
فَضَرَبْنَا عَلَىٰٓ ءَاذَانِهِمْ فِى ٱلْكَهْفِ سِنِينَ عَدَدًۭا
ثُمَّ بَعَثْنَٰهُمْ لِنَعْلَمَ أَىُّ ٱلْحِزْبَيْنِ أَحْصَىٰ لِمَا لَبِثُوٓا۟ أَمَدًۭا
Մենք այն քարանձավում նրանց ականջները վարագուրեցինք երկար տարիներով:
Հետո արթանցրինք, որպեսզի տեսնենք, թե նրանցից ով կկարողանա հաշվել ժամանակը, որ անցել էր:
Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ հավատացյալ մարդկանց մի խումբ, իրենց հավատքը պահպանելու համար, հեռացավ քաղաքից ու ապաստանեց քարանձավում: Նրանք Աստծուց խնդրեցին, որ իրենց համար փրկության դուռ բացի: Այս այաներն ասում են, որ Աստված նրանց վրա այնպիսի քուն իջեցրեց, որ նրանց աչքերը փակվեցին ու ականջները ոչինչ չէին լսում: Հետաքրքիրն այն է, որ այս այան փոխարեն ասելու, որ քունը իջավ նրանց աչքերին, ասում է. "Աստված մի վարագույր գցեց նրանց ականջներին": Սա գուցե նշանակում է, որ երբ մարդը քնած է, նա արթնանում է ձայներից, իսկ Աստված այս մարդկանց զրկեց լսողությունից, որպեսզի նրանք չարթնանան: Այնուհետև այան ասում է. Երբ նրանց արթնացրինք, շփոթվել էին ու չգիտեին, թե որքան ժամանակ են քնել:
Այս այաներից սվոորւոմ ենք
1. Եթե մարդկանց շարժումներն ու ապստամբությունները լինեն հանուն Աստծո, Աստված այդ մարդկանց կօգնի, քնած լինեն նրանք, թե արթուն:
2. Աստված իշխում է ամեն տեղ ու ամեն ինչի վրա և տեղյակ է ամեն ինչից: Դա այն դեպքում, երբ մարդիկ շատ հարցերում տարաձայնություններ ունեն հասարակական ու անհատական կյանքերի վերաբերյալ:
Քահֆ սուրայի 13 և 14-րդ այաներ
نَّحْنُ نَقُصُّ عَلَيْكَ نَبَأَهُم بِٱلْحَقِّ ۚ إِنَّهُمْ فِتْيَةٌ ءَامَنُوا۟ بِرَبِّهِمْ وَزِدْنَٰهُمْ هُدًۭى
وَرَبَطْنَا عَلَىٰ قُلُوبِهِمْ إِذْ قَامُوا۟ فَقَالُوا۟ رَبُّنَا رَبُّ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلْأَرْضِ لَن نَّدْعُوَا۟ مِن دُونِهِۦٓ إِلَٰهًۭا ۖ لَّقَدْ قُلْنَآ إِذًۭا شَطَطًا
Քեզ ճշտությամբ պատմում ենք նրանց պամությունը: Այդ երիտասարդները հավատում էին Աստծուն և մենք էլ ավելացրինք իրենց առաջնորդությունը:
Նրանց սիրտը զորացրինք, երբ ոտքի ելան ու ասացին.«Մեր Աստվածը երկինքների ու երկրի վեհապետն է: Մենք նրանից զատ այլ Աստծո չպիտի հավատանք, այլապես ամբարիշտություն կանենք»:
Այս այան խոսում է այն մասին, թե այդ մարդիկ ինչպես գաղթեցին: Այան դիմելով իսլամի մարգարեին, ասում է. "Գուցե մարդկանց մոտ այս խմբի մասին տարբեր մեկնաբանություններ լինեն: Սակայն այն, ինչ Աստված ասել է նրանց մասին, արդար է ու ճշմարիտ: Այն, թե նրանք քանի տարեկան էին ու քանի հոգի էին, երբ էին ապրում, կարևոր չէ: Կարևորն այն է, որ նրանք հավատում էին Աստծուն ու դիմադրեցին այս ճանապարհին: Եվ Աստված հզորացրեց նրանց կամքն իր առաջնորդությամբ, որպեսզի կարողանան դիմադրել դժվարություններին և կարևորեն իսկական ճշմարտությունը: Ընդհանրապես մարդիկ ցոփ ու անբարոյական հասարակության նկատմամբ երեք խմբի են բաժանվում: Մի խումբը դառնում է մյուսների նման ու չունի սեփական կարծիք ու կամք: Երկրորդ խումբն իրեն հեռու է պահում հասարակության անբարոյականությունից և թույլ չի տալիս, որ այն ներթափանցի իրենց հոգու մեջ: Երրորդ խումբը փորձում է փոխել այդ հասարակությանը, ինչպես որ անում են մարգարեները": Քահֆի մարդիկ պատկանում էին երկրորդ տեսակին և իրենց հավատքը պահպանլու համար, նրանք հեռացան հասարակությունից: Իհարկե իրենց կարծիքը հայտնելու մեջ նրանք ոչ մի խնդիր չունեին: Այդ մարդիկ մերժում էին կռապաշտությունը և միաստվածությունը դարձրել էին իրենց գաղափարախոսության հիմքը, հայտարարելով, որ Աստծո ճանապարհից բացի ցանկացած այլ ճանապարհ սխալ է: Ամեն դեպքում, Ղուրանի դաստիարակման ձևերից մեկը պատմությունը ներկայացնելն է, որպեսզի մարդիկ դրանից դաս քաղեն: Իհարկե Ղուրանը ոչ թե հեքիաթներ է ներկայացնում, այլ իրական պատմություններ:
Այս այայից սովորում ենք
1. Նախնիների կյանքը շատ կարևոր նշանակություն ունի մատաղ սերնդի դաստիարակության գործում:
2. Եթե մարդն իր հավատքի ճանապարհին ջանք է թափում, պաշտպանվում է Աստծո կողմից և կատարելագործվում:
3. Բռնատերերի դիմաց ապստամբելը մեծ կամք է պահանջում: Իսկ առանց աստվածային շնորհի, դա հնարավոր չէ:
Աստված Ձեզ պահապան