Սեպտեմբեր 16, 2020 02:15 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո  Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Քահֆ ուրայի 18-րդ այա

وَ تَحْسَبُهُمْ أَیْقاظاً وَ هُمْ رُقُودٌ وَ نُقَلِّبُهُمْ ذاتَ الْیَمِینِ وَ ذاتَ الشِّمالِ وَ کَلْبُهُمْ باسِطٌ ذِراعَیْهِ بِالْوَصِیدِ لَوِ اطَّلَعْتَ عَلَیْهِمْ لَوَلَّیْتَ مِنْهُمْ فِراراً وَ لَمُلِئْتَ مِنْهُمْ رُعْباً

Թվում էր, թե նրանք արթուն են, սակայն քնած էին: Մենք նրանց երբեմն աջ, երբեմն` այն ձախ էինք դարձնում: Նրանց  շունը, (քարայրի) առջև թաթերը երկարած քնած էր: Եթե նրանց տեսնեիր (այս վիճակում), կհեռանայիր նրանցից և ողջ մարմինդ կլցվեր վախից:

 Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված այնպիսի պայմաններ ստեղծեց, որպեսզի նրանք, որ իրենց կրոնն ու հավատը պահպանելու համար քարանձավում են ապաստան գտել, քնեն ու ոչ մի ձայն չլսեն, որպեսզի չարթնանան: Նրանք քնել էին իրենց աչքերը բաց և բոլորը կարծում էին, որ նրանք արթուն են, սակայն չեն լսում: Նրանց կողքով անցնողները վախենում էին ու փախնում: Ու հենց այդ պատճառով էլ նրանք չէին վնասվում: Այան այնուհետև ասում է. "Նրանց պահպանելու համար, մենք անընդհատ մի կողմից մյուս կողմ էինք շրջում նրանց, որպեսզի մարմինների վրա վերքեր չառաջանային: Մյուս կողմից, մենք քարանձավի մոտ շուն էինք դրել, որը նրանց պաշտպանում էր": Աստծո կողմից որոշ քայլեր էին ձեռնարկվել, որպեսզի քարանձավի մարդիկ պահպանվեն և ուրիշների համար դաս դառնան:

Այս այայից սովորում ենք

1. Եթե Աստված ցանկանա, մի քարանձավում իր մարգարեին կփրկի սարդոստայնով ու մյուսում` պահակ շնով:

2. Աստծո բարիքներից մարդու շրջվելու հնարավորությունն է քնած ժամանակ, որը տեղի է ունենում ակամայից:

Քահֆ սուրայի 19 և 20-րդ այաներ

 

وَكَذَٰلِكَ بَعَثْنَٰهُمْ لِيَتَسَآءَلُوا۟ بَيْنَهُمْ ۚ قَالَ قَآئِلٌۭ مِّنْهُمْ كَمْ لَبِثْتُمْ ۖ قَالُوا۟ لَبِثْنَا يَوْمًا أَوْ بَعْضَ يَوْمٍۢ ۚ قَالُوا۟ رَبُّكُمْ أَعْلَمُ بِمَا لَبِثْتُمْ فَٱبْعَثُوٓا۟ أَحَدَكُم بِوَرِقِكُمْ هَٰذِهِۦٓ إِلَى ٱلْمَدِينَةِ فَلْيَنظُرْ أَيُّهَآ أَزْكَىٰ طَعَامًۭا فَلْيَأْتِكُم بِرِزْقٍۢ مِّنْهُ وَلْيَتَلَطَّفْ وَلَا يُشْعِرَنَّ بِكُمْ أَحَدًا

 

إِنَّهُمْ إِن يَظْهَرُوا۟ عَلَيْكُمْ يَرْجُمُوكُمْ أَوْ يُعِيدُوكُمْ فِى مِلَّتِهِمْ وَلَن تُفْلِحُوٓا۟ إِذًا أَبَدًۭا

Հետո նրանց քնից արթնացրինք, որպեսզի հարցնեն իրար: Նրանցից մեկը հարցրեց.«Որքան ժամանակ ենք (այստեղ) մնացել»: Մեկ օր, պատասխանց մեկ ուրիշը,- կամ ավելի կարճ ժամանակ: Աստված գիտի, ասացին մյուսները, թե մենք որքան ժամանակ ենք մնացել այստեղ: (Մեկը առաջարկեց).«Մեզանից մեկին այս փողով ուղարկեք քաղաք, որպեսզի սնունդ գնի  ու ձեզ համար բերի ամենամաքուր տեսակը ծախողից:Բայց պետք է ուշադիր լինի ու չհայտնի ձեր վիճակի մասին(թաքստոցի տեղը):

Եթե (քաղաքի մարդիկ) ձեզ տեսնեին, կքարկոծեին ձեզ կամ կստիպեին իրենց կրոնին հետևել և այս դեպքում փրկության երեսը երբեք չէիք տեսնելու:

Այս այան անդրադառնում է քարանձավի մարդկանց միջև արթնանալուց հետո սկսված խոսակցությանը: Այան ասում է. ինչպես  որ նրանց հատուկ ձևով  քնեցրինք, այնպես էլ արթանացրինք քնից, որը նման էր մահվան: Այդ մարդիկ չգիտեին, թե որքան ժամանակ են մնացել քարանձավում և ոչ մի արդյունքի չհասան այդ մասին խոսելով, գիտությունը թողնելով Աստծուն: Սակայն քանի որ նրանք սոված էին ու քարանձավում ուտելու ոչինչ չկար, նրանք մարդ ուղարկեցին քաղաք, որպեսզի հալալ սնունդ բերի քարանձավ: Խանութի տերը, տեսնելով հին մետաղադրամները, կասկածեց ու հասկացավ, թե ինչ է եղելությունը: Լուրը տարածվեց ողջ քաղաքում և բոլորը, սկսած սովարական մարդկանցից, մինչև թագավորը, արդեն տեղյակ էին նրանց մասին:

Այս այաներից սովորում ենք

1. Քարանձավի մարդկանց պատմությունն Աստծո ուժն է ցույց տալիս`մարդկանց հանդերձյալ աշխարհ կանչելու համար:

2. Հավատացյալը  պետք է զգուշավոր լինի ու թշնամու նկատմամբ պահպանի անվտանգության սկզբունքները: Սակայն թշնամին ամեն դեպքում կարող է մուտք գործել ներս:

3. Հավատացյալ մարդիկ ամեն ինչ չեն ուտում: Նրանց սնունդը պետք է լինի հալալ և մաքուր:

Քահֆ սուրայի 21-րդ այա

 

وَكَذَٰلِكَ أَعْثَرْنَا عَلَيْهِمْ لِيَعْلَمُوٓا۟ أَنَّ وَعْدَ ٱللَّهِ حَقٌّۭ وَأَنَّ ٱلسَّاعَةَ لَا رَيْبَ فِيهَآ إِذْ يَتَنَٰزَعُونَ بَيْنَهُمْ أَمْرَهُمْ ۖ فَقَالُوا۟ ٱبْنُوا۟ عَلَيْهِم بُنْيَٰنًۭا ۖ رَّبُّهُمْ أَعْلَمُ بِهِمْ ۚ قَالَ ٱلَّذِينَ غَلَبُوا۟ عَلَىٰٓ أَمْرِهِمْ لَنَتَّخِذَنَّ عَلَيْهِم مَّسْجِدًۭا

Մենք նրանց գլխին եկածի մասին պատմեցինք (իրենց համաքաղաքացիներին), որպեսզի տեսնեն Աստծո խոստումների իրականացումը: Որովհետև Նրա խոսքը հանդերձյալի մասին անփոփոխ է: երբ նրանց հայրենակիցները վիճում էին այս մասին: Մի խումբ մարդիկ ասացինՇինություն կառուցեք նրանց (քարանձավի) վրա, որտեղ մնում էին: Աստված ավելի լավ գիտի նրանց մասին»:Իսկ նրանք, ովքեր գիտեին նրանց գաղտնիքը գոչեցին. «Անտարակույս այստեղ մի տաճար կկառուցենք»:

Այն բանից հետո, երբ խանութի վաճառողը հասկացավ, որ մետաղադրամը պատկանում է  300 տարի առաջվա, մարդիկ շարժվեցին դեպի քարանձավ: Իսկ քարանձավի մարդկանցից նա, ով գնացել էր քաղաք, արագ վերադարձավ ու ամեն ինչ պատմեց մյուսներին: Ու հենց այդ ժամանակ, նրանք Աստծուց մահ խնդրեցին, ու Աստված լսեց նրանց: Իսկ երբ քաղաքի մարդիկ հասան, քարանձավի մարդիկ արդեն մահացած էին, սակայն նրանց մարմիններն առողջ էին: Սա մարդկանց կենդանացնելու և մահացնելու Աստծո ուժի ապացույցն է: Ու հենց այդտեղ էլ մի խումբ մարդիկ առաջարկեցին հուշակոթող կառուցել քարանձավի մարդկանց համար: ճշմարիտ հավատացյալները փորձում են չմոռանալ այս պատմությունը: Նրանք առաջարկեցին տաճար կառուցել, որպեսզի Աստծո հիշատակը մշտապես այնտեղ լինի:

Այս այայից սովորում ենք

1. Անցյալի պատության մեջ Աստծո նշանները պետք է պահպանվեն, որպեսզի ուրիշները դաս քաղեն:

2. Ղուրանը հորդորում է Աստծո մարգարեների դամբարանների վրա մզկիթների կառուցումը:

Աստված Ձեզ պահապան