Սեպտեմբեր 24, 2020 04:25 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Քահֆ սուրայի 27-րդ այա

 

وَٱتْلُ مَآ أُوحِىَ إِلَيْكَ مِن كِتَابِ رَبِّكَ ۖ لَا مُبَدِّلَ لِكَلِمَٰتِهِۦ وَلَن تَجِدَ مِن دُونِهِۦ مُلْتَحَدًۭا

Կարդա այն, որ Աստված քեզ հայտնեց: Նրա խոսքերն անփոփոխ են: Բարձրյալից բացի չես գտնի ոչ մի պաշտպան:

Քարանձավի մարդկանց մասին պատմության ավարտին, այան, դիմելով մարգարեին, ասում է. "Նրանց մասին անտրամաբանական ու անհիմն խոսքեր շատ են հնչել: Սակայն մարդկանց ասա այն, ինչ քեզ հասել է ներշնչանքի միջոցով և մի լսիր ուրիշներին": Մարգարեի հակառակորդները, տարբեր պատրվակներով նրան խնդրում էին կրճատել որոշ այաներ կամ փոփոխության ենթարկել դրանք, որպեսզի իրենք ընդունեն այդ այաները: Սակայն մարգարեն այս այաների հիման վրա առաքելություն էր ստացել, որպեսզի ասեր. "Ղուրանում որևէ փոփոխություն հնարավոր չէ: Իսկ եթե որևէ մեկը փորձի դա անել,Աստված կպատժի նրան":

Այս այայից սովորում ենք

1. Ղուրանն Աստծո խոսքն է և ոչ թե մարդու: Ուրեմն դրանում որևէ փոփոխություն հնարավոր չէ:

2. Ղուրանը երկնային վերջին գիրքն է, որովհետև խեղաթյուրված չէ և այլ գրքի կարիք չկա այն լրացնելու համար1

Քահֆ սուրայի 28-րդ այա

 

وَٱصْبِرْ نَفْسَكَ مَعَ ٱلَّذِينَ يَدْعُونَ رَبَّهُم بِٱلْغَدَوٰةِ وَٱلْعَشِىِّ يُرِيدُونَ وَجْهَهُۥ ۖ وَلَا تَعْدُ عَيْنَاكَ عَنْهُمْ تُرِيدُ زِينَةَ ٱلْحَيَوٰةِ ٱلدُّنْيَا ۖ وَلَا تُطِعْ مَنْ أَغْفَلْنَا قَلْبَهُۥ عَن ذِكْرِنَا وَٱتَّبَعَ هَوَىٰهُ وَكَانَ أَمْرُهُۥ فُرُطًۭا

Նրանց հետ եղիր, ովքեր գիշեր-ցերեկ Աստված են կանչում և ջանում արժանանալ նրա շնորհներին: Քո նայվածքը նրանցից այն կողմ մի դարձրու աշխարհիկ կյանքի վայելքներին տրվելու համար: Մի հետևիր նրան, ում մոռացնել ենք տվել Մեզ և ով հետևում է միամիայն իր ցանկություններին և կատարում է ծայրահեղություններ:

Որոշ պատմական աղբյուրներում ասվում է, որ Ղոռեյշ ցեղի մեծամեծները մի պայման դրեցին, որ իրենք հավատացյալ կդառնան միայն այն դեպքում, եթե զրկված ու խեղճ մարդիկ մեկուսացվեն և ուշադրություն դարձվի հարուստ խավին: Նրանք մարգարեին անամոթաբար ասում էին. "Քանի դեռ աղքատ մարդիկ շրջապատում են քեզ, մենք չենք միանա քեզ ու չենք լսի քո խոսքը: Հետաքրքիր է, որ նման պահանջ ունեին նաև Նոյի ժամանակաշրջանի մեծամեծները: Նոյն ի պատասխան ասաց. "Ես հավատացյալներին չեմ մեկուսացնում, որովհետև նրանք ընչազուրկ են: Այս այան նախատում է  նման վերաբերմունքը և մարգարեին զգուշացնում. "Չլինի թե խաբվես այս խոսքերով և հավատացյալներին, ինչպես Սալմանն ու Աբուզարը, որ ընչազուրկ են, հեռացնես քեզանից ու ուշադրություն դարձնես նրանց վրա, ովքեր իրենց մտքում ունեն միայն հարստությունն ու աշխարհիկ կյանքը: Ցանկասեր մարդիկ երբեք չեն հրաժարվի աշխարհիկ կյանքից:

Այս այայից սովորում ենք

1. Հավատացյալ աղքատն ավելի լավ է, քան անհավատ հարուստը: Իսլամական ժողովուրդը պետք է ուշադրոթյուն դարձնի այս խնդրին:

2. Որոշ իսլամական հասարակությունների առաջնորդների նյութապաշտության վտանգն այնպիսին է, որ Աստված էլ մարգարեին զգուշացրել է այդ կապակցությամբ:

Քահֆ սուրայի 29-րդ այա

 

وَقُلِ ٱلْحَقُّ مِن رَّبِّكُمْ ۖ فَمَن شَآءَ فَلْيُؤْمِن وَمَن شَآءَ فَلْيَكْفُرْ ۚ إِنَّآ أَعْتَدْنَا لِلظَّٰلِمِينَ نَارًا أَحَاطَ بِهِمْ سُرَادِقُهَا ۚ وَإِن يَسْتَغِيثُوا۟ يُغَاثُوا۟ بِمَآءٍۢ كَٱلْمُهْلِ يَشْوِى ٱلْوُجُوهَ ۚ بِئْسَ ٱلشَّرَابُ وَسَآءَتْ مُرْتَفَقًا

Ասա ճշմարտությունն Աստծուց  է գալիս: Մարդիկ ազատ են հավատալու կամ մնալու անհավատության մեջ: Մենք խարույկներ ենք պատրաստել ամբարիշտների համար, որոնց բոցերն ու ծուխը պիտի շրջապատեն նրանց: Երբ խնդրեն մեղմացնել չարչարանքները, նրանց կտրվի եռացող ջուր, որ հալված պղնձի պես կայրի նրանց երեսները: Ինչպիսի զարհուրելի ըմպելիք և զարհուրելի տեղ:

Վերոնշյալ հարուստների անտեղի ցանկություններին ի պատասխան, այս այան ասում է. Ոչ ոք չի խնդրել, որպեսզի նրանք հավատացյալ լինեն, որպեսզի դրա դիմաց նման պայմաններ առաջարկեն: ճշմարիտ խոսքն ուղարկվել է Աստծո կողմից: Նա, ով ցանկանում է  կհավատա, իսկ ով չի ցանկանում, կմնա անհավատ: Հավատալու համար չպետք է որևէ մեկին խնդրել: Պետք է ասել, որ մի հաստատուն հավատք ունեցող հավատացյալն ավելի լավ է, քան  հազար անհավատ, որ հավատքի համար նախապայման են առաջարկում: Դրանից բացի, նրանք, որ այս աշխարհում տարված են ցոփ կյանքով, հանդերձյալ կյանքում ունենալու են շատ վատ կյանք: Նրանք ուտելու են ամենավատ սնունդն ու խմելու են ամենավատ ըմպելիքները: Այն ցոփ կյանքը, որ նրանք վարում են այսօր, ժամանակավոր է:

Այս այայից սովորում ենք

1. Մարդկանց հավատքն ու անհավատությունը կրոնի ճշմարտացիության մեջ որևէ դեր չունեն: Ղուրանը ճշմարտություն է, եթե անգամ բոլոր մարդիկ դրան չհավատան:

2. Չնայած մարդիկ ազատ են հավատքն ու անհավատությունն ընտրելու մեջ, սակայն  յուրաքանչյուր խմբի ավարտն այս կյանքում տարբեր է: Անհավատների վերջը դժոխքի պատիժն է:

Քահֆ սուրայի 30 և 31-րդ այաներ

 

إِنَّ ٱلَّذِينَ ءَامَنُوا۟ وَعَمِلُوا۟ ٱلصَّٰلِحَٰتِ إِنَّا لَا نُضِيعُ أَجْرَ مَنْ أَحْسَنَ عَمَلًا

 

أُو۟لَٰٓئِكَ لَهُمْ جَنَّٰتُ عَدْنٍۢ تَجْرِى مِن تَحْتِهِمُ ٱلْأَنْهَٰرُ يُحَلَّوْنَ فِيهَا مِنْ أَسَاوِرَ مِن ذَهَبٍۢ وَيَلْبَسُونَ ثِيَابًا خُضْرًۭا مِّن سُندُسٍۢ وَإِسْتَبْرَقٍۢ مُّتَّكِـِٔينَ فِيهَا عَلَى ٱلْأَرَآئِكِ ۚ نِعْمَ ٱلثَّوَابُ وَحَسُنَتْ مُرْتَفَقًۭا

Իսկ նրանք, որ հավատացել են ու առաքինի գործեր են անում, երբեք չեն կորցնելու իրենց արարքների վարձատրությունը:

Նրանք լինելու են Եդեմի պարտեզներում, որտեղ հոսում են գետեր, ոսկե ապարանջաններով զարդարված, մետաքսյա ոսկեհյուս կանաչ զգեստներ հագած, փառքով շողացող, հենված լինելով անկողնու վրա, որ երանության բնակավայրի շքեղ վարձատրությունն է:

Այս այան, խոսելով հավատացյալների մասին, ասում է. Հենց այս զրկված ու ընչազուրկ մարդիկ, որոնց տեսնում եք, մարգարեին հետևելու և  Աստծո ճանապարհով ընթանալու պատճառով, հանդերձյալ կյանքում լավագույն վախճանն են ունենալու: Այն տեղը, որ հարուստները երազում են ունենալ: Եթե այսօր հարուստներն ապրում են շատ ճոխ կյանքով, ու իրենց գերագանահատում են, հավատացյալ աղքատները հանդերձյալ կյանքում ունենալու են շատ լավ կյանք: Խոսքն այն հավատացյալների մասին է, որոնք ունեն ճշմարիտ հավատք և ընթանում են Աստծո ճանապարհով:

Այս այայից սովորում ենք

1. Այն ինչ հավատացյալներն աշխարհիկ կյանքում կորցրել են աստվածային ճանապարհին հետևելու պատճառով, Աստված փոխարինելու է հանդերձյալ կյանքում:

2.Հավատանք այն Աստծուն, որը մեզանից որևէ բան չի պահանջում ու նրա վարձատրություններն անցողիկ չեն:

Աստված Ձեզ պահապան