Սեպտեմբեր 24, 2020 06:17 Asia/Yerevan

Հանուն գթած և ողրոմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Քահֆ սուրայի 67 և 68-րդ այաներ

 

قَالَ إِنَّكَ لَن تَسْتَطِيعَ مَعِىَ صَبْرًۭا

وَكَيْفَ تَصْبِرُ عَلَىٰ مَا لَمْ تُحِطْ بِهِۦ خُبْرًۭا

Դու ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ զսպել (ու ինձ չհարցնել այնպիսի դեպքերի մասին), որ երբեք չես հասկանա:

(Մովսեսն) ասացԵթե Աստված կամենա, ես թե' համբերություն կունենամ և թե' կատարելապես հնազանդ կդառնամ»:

Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Մովսեսը գիտություն ձեռք բերելու համար ցանկացավ հանդիպել Խեզրին: Նա փնտրեց ու գտավ Խեզրին: Այս այան ասում է. Խեզրը Մովսեսին ասաց. "Իմ գործերն այնպիսին են, որ դու պետք է համբերություն ունենաս ու սպասես: Սակայն սպասելը դժվար է, քանի որ չգիտես հանուն ինչի ես սպասում:"

Այս այաներից սովորում ենք

1,  Դաստիարակն ու ուսուցիչը պետք է տեղյակ լինեն, թե իրենց սաներն ինչպիսի հնարավորություններ ունեն ու տարբեր ձևերով իրենց գիտությունը փոխանցեն նրանց:

2,  Շատ թյուրիմացությունների ու դժվարությունների պատճառը մարդկանց տեղեկացվածության բացակայությունն է այն մասին, թե յուրաքանչյուրն ինչ նպատակ է հետապնդում:

Քահֆ սուրայի 69 և 70-րդ այաներ

 

قَالَ سَتَجِدُنِىٓ إِن شَآءَ ٱللَّهُ صَابِرًۭا وَلَآ أَعْصِى لَكَ أَمْرًۭا

قَالَ فَإِنِ ٱتَّبَعْتَنِى فَلَا تَسْـَٔلْنِى عَن شَىْءٍ حَتَّىٰٓ أُحْدِثَ لَكَ مِنْهُ ذِكْرًۭا

(Իմաստունն) ասացՔանի որ ինձ հետևում ես, ուրեմն չհարցնես ինձ այնպիսի բաներից, որոնց մասին քեզ հետ նախապես չեմ խոսել»:

Ամեն դեպքում, Մովսեսն իր պատրաստակամությունը հայտնեց ուղեկցել Խեզրին: Նա համաձայնեց ոչ միայն չբողոքել, այլ նաև չխոսել: Նա համաձայնեց միայն լսել, տեսնել և կատարել Խեզրի հրամանները:

Այս այաներից սովորում ենք

1. Մարդը պետք է հավատարիմ լինի իր խոստմանը:

2.Աստծո մարգարեների առջև պետք է լինել հնազանդ: Եվ եթե որևէ բանի իմաստը չենք հասկանում, չի նշանակում, որ պետք է դրան հակառակենք:

Քահֆ սուրայի  71 ,72, և 73-դր այաներ

 

فَٱنطَلَقَا حَتَّىٰٓ إِذَا رَكِبَا فِى ٱلسَّفِينَةِ خَرَقَهَا ۖ قَالَ أَخَرَقْتَهَا لِتُغْرِقَ أَهْلَهَا لَقَدْ جِئْتَ شَيْـًٔا إِمْرًۭا

قَالَ أَلَمْ أَقُلْ إِنَّكَ لَن تَسْتَطِيعَ مَعِىَ صَبْرًۭا

قَالَ لَا تُؤَاخِذْنِى بِمَا نَسِيتُ وَلَا تُرْهِقْنِى مِنْ أَمْرِى عُسْرًۭا

Եվ նրանք ճանապարհ ընկան նավով: (Նա) ծակեց այդ նավը: Այդ ժամանակ Մովսեսը հարցրեց. «Ինչու՞ ծակեցիր նավը, որպեսզի դրա մեջ եղած մարդիկ խեղդվեն: Շատ տարօրինակ էր քո արարքը»:

ԱսացՔեզ չասացի՞, որ ինձ հետ մնալու համբերություն չունես»:

Մովսեսը պատասխանեց. «Մի բարկացիր, որ մոռացա խոստումս: Շատ ծանր պարտականություն մի տուր ինձ»:

Նրանք երկուսով ճանապարհ ընկան մինչև նավ նստեցին: Խեզրը ծակեց նավը: մովսեսն ասաց. "Արդյո՞ք նավը ծակեցիր, որ խորտակես ուղևորներին: Իրոք շատ վատ գործ արեցիր: Խեզրը պատասխանեց. "Ասացի չէ՞, որ դու չես կարող համբերատար լինել": Մովսեսը պատասխանեց. "Ինձ մի նախատիր մոռացությանս համար ու խիստ մի եղիր իմ նկատմամբ": Ինչպես հասկանում ենք այս և մյուս այաներից, Խեզրի ուսուցման ձևը տեսական չէր: Նա փորձում էր գիտելիքը գործնական կերպով փոխանցել Մովսեսին: Բնականաբար, Մովսեսը, որ տեղյակ չէր Խեզրի գաղտնիքներից, չէր կարող հասկանալ նրա ոչ սովորական ու զարմանալի արարաքները, չնայած որ խոստացել էր չբողոքել ու հարցեր չտալ: Առաջինը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նրանք նստեցին նավ ու Խեզրը ծակեց նավը, ինչի արդյունքում նավը կարող էր վնասվել, իսկ ուղևորները` խեղդվել: Այս արարքն ըստ երևույթին նույնիսկ դեմ էր կրոնական ուսմունքներին ու տրամաբանությանը: Մովսեսը նման սպասելիք չուներ որ որևէ հավասարակշռված մարդ նման արարք գործեր, հիմա տեսնում է, որ մեկը, ում Աստված է իրեն ներկայացրել, ու ով իմաստուն է, նման զարմանալի քայլի է դիմում: Նա մոռացավ իր խոստումն ու հակառակեց Խեզրի: Խեզրի պատասխանը եղավ այսպիսին. "Մենք որոշել էինք, որ դու լռես ու հարցեր չտաս": Մովսեսը վատ զգաց իրեն ու խոստացավ լռել:

Այս այայից սովորում ենք

1. Եթե ընդունում ենք մարգարեի գիտությունն ու իմաստնությունը, չպետք է բողոքենք նույնիսկ այն արարքների դեմ, որոնք մեզ համար անհասկանալի են, որպեսզի ժամանակին հասկանանք դրանց իմաստը:

2. Իհարկե Մովսեսի հակազդեցությունը նավի ծակելու վերաբերյալ սխալ չէր: Խնդիրը նրանում էր, որ նա Խեզրին խոստացել էր ոչինչ չասել:

Աստված Ձեզ պահապան