Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությանը՝ ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմին:
------------------------------
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ Իրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կհանգեցներ Բաքվի եւ Երեւանի միջեւ կոնֆլիկտի դադարեցման:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ցանկացած որոշմանը պետք է մասնակցեն հակամարտության բոլոր կողմերը»,-ասել է նա:
«Տարածաշրջանի ցանկացած երկրում ահաբեկչության գոյությունն ու ահաբեկիչների առկայությունը կլինի ի վնաս այդ երկրի»,-նշել է նա:
Ալի Ռաբիին հավելել է, որ Իրանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցմանն ու իր հարեւաններին կոչ է անում լուրջ երկխոսություն սկսել՝ հիմնված միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաեւ զերծ մնալ հրադադարին հակասող ցանկացած գործողությունից:
Նա նշել է նման միջադեպերը չկրկնելու անհրաժեշտությունը, «քանի դեռ տարածաշրջանն ու մեր երկրների ժողովուրդները խաղաղության եւ հանգստության կարիք ունեն առավել, քան երբեւէ»:
-----------------------------------
Իրանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավորման գործընթացում, հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, ով ողջունել է հրադադարի ձեռքբերումը եւ կոչ է արել դադարեցնել պատերազմը տարածաշրջանում:
«Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ Մոսկվայում կայացած բանակցությունները տարածաշրջանային տերությունների ներուժի լավ նշան են, եւ Իրանը լիովին պատրաստ է համագործակցության եւ օժանդակության՝ միջազգային իրավունքի համաձայն խաղաղ կարգավորման եւ կայունության վերականգնման գործընթացում»,- ասել է նա:
--------------------------------
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։
Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։
--------------------------------
Ադրբեջանում Իրանի դեսպանը, դատապարտելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում խաղաղ բնակիչների և բնակելի տարածքների վրա հարձակումները, հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդել Երևան-Բաքու բանակցությունները:
Սեյեդ Աբբաս Մուսավին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին գրել է.«Իրանը ցավում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման համար և դատապարտում խաղաղ բնակիչների և բնակելի տարածքների վրա հարձակումները»:
Մուսավին հավելել է. «Իրանը հայտարարում է իր պատրաստակամությունը` նպաստելու պատերազմի կողմերի միջև բանակցությունների կայացմանը՝ միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականությունը հարգելով և գրավյալ տարածքների տարհանմամբ»:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նույնպես երկուշաբթի օրը հայտարարեց. «Իրաննը, ափսոսանք է հայտնում հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ և կողմերին կոչ է անում ինքնազսպվածություն ցուցաբերել և խուսափել կենսական նշանակության ենթակառուցվածքների, բնակավայրերի և խաղաղ բնակիչների դեմ հրթիռային հարվածներ իրականացնելուց:
------------------------------
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքների կանխման նպատակով»։
«Համանախագահները կրկնում են, որ ցանկացած իրադրության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անթույլատրելի են։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ ապահովել մարդասիրական հրադադարը, որ թույլ տան մասունքների, ռազմագերիների եւ ձերբակալվածների վերադարձը, եւ կողմերին կոչ են անում շտապ կարգով համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը»,-նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։
----------------------------------
Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանն անդրադարձել է Հադրութում մղվող ծանր մարտերին, ադրբեջանաթուրքական ուժերի ծրագրերին և այդ քաղաքի ռազմավարական նշանակությանը։
-------------------------------------
Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո հաստատված հրադադարը տևեց հինգ րոպե:
Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մանացկանյանը ուրբաթ երեկոյան Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ 12-ժամ տևած բանակցությունների ավարտին հայտարարեց. «Երկու երկրները համաձայնության եկան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատման շուրջ»:
Այդուհանդերձ ԼՂ հակամարտության տարածքում զինված բախումները շարունակվեցին:
Փաստորեն, մոսկովյան բանակցությունների մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոսկովյան բանակցությունները որակել է որպես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության վերջին կաթիլ, իսկ համաձայնագիրը ողջունվել է տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական գործիչների կողմից: Շատ կառավարություններ և միջազգային կազմակերպություններ ողջունեցին մոսկովյան համաձայնագիրը և հայտարարեցին, որ պատրաստ են աջակցել պատերազմի մեջ գտնվող մարդկանց շփման գծերում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր ավելի քան 28 տարի խորհրդակցում էին պատերազմող կողմերի հետ, ոչ միայն չկարողացան լուծում գտնել հակամարտության համար, այլև սրել են հակամարտությունը:
Ինչպես և սպասվում էր, և ինչպես նախկինում կանխատեսվել էր շատ անկախ քաղաքական շրջանակների կողմից, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախման ընթացքում որոշ օտարերկրյա կառավարությունների միջամտությունները ի վնաս պատերազմող կողմերի էին: Օրինակ ՝ Թուրքիայի պաշտոնյաների և լրատվամիջոցների աջակցությունն Ադրբեջանին, ի վնաս այս երկրի էր:
Անցած մի քանի օրերի ընթացքում Իրանի նախագահն ու արտգործնախարարը հեռախոսազրույցներ են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ կոչ անելով հրադադար հաստատել և սկսել բանակցությունները՝ լուծելու իրենց տարաձայնությունները: Փորձը ցույց է տալիս, որ շարունակվող հակամարտությունները ոչ միայն չեն օգնի կարգավորել տարաձայնությունները, այլև ավելի կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում:
Իրանի դիտանկյունից՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների դադարեցումը խաղաղության համար լուրջ և արդյունավետ երկխոսություն սկսելու առաջին քայլն է: Անցած մի քանի օրերի ընթացքում տարածաշրջանային ջանքերով Բաքուն և Երևանը եկել են այն եզրակացության ,որ տարաձայնությունները լուծելու համար նախ պետք է հրադադարի ռեժիմ հաստատել, ապա նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նման պայմաններում տարածաշրջանի երկրների կողմից այս հակամարտության կարգավորման համար մեխանիզմի ակտիվացման կարիքն առավել քան երբևէ զգացվում է:
ԻԻՀ նախագահն կարևորելով հրադադարի ռեժիմի հարգումն ու հարատևումը, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել այս ոլորտում ցանկացած օգնություն ու համագործակցություն ցուցաբերելու համար:
Կասկած չկա, որ երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական բախումը դառն ու մտահոգիչ է, և հակամարտության շարունակումն անշուշտ, կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում: Փորձը ցույց է տվել, որ այս ճգնաժամերի հետևանքով կձևավորվեն այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին է ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը, ինչը, եթե չկանգնեցվի, ճգնաժամ կստեղծվի ողջ տարածաշրջանի համար:Սա հենց այն կարևոր կետն է, որ ընդգծվել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցում: