Հոկտեմբեր 15, 2020 04:34 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Քահֆ սուրայի 83-85-րդ այաներ

وَيَسْـَٔلُونَكَ عَن ذِى ٱلْقَرْنَيْنِ ۖ قُلْ سَأَتْلُوا۟ عَلَيْكُم مِّنْهُ ذِكْرًا

إِنَّا مَكَّنَّا لَهُۥ فِى ٱلْأَرْضِ وَءَاتَيْنَٰهُ مِن كُلِّ شَىْءٍۢ سَبَبًۭا

فَأَتْبَعَ سَبَبًا

Քեզ հարցնելու են Զոլղարնեյնի մասին: Ասա նրանց. «Ձեզ պիտի պատմեմ նրա պատմությունը»:

Մենք նրա իշխանությունը հաստատեցինք երկրի վրա և տվեցինք միջոցներ` իր բոլոր ցանկություններն իրականացնելու համար:

Մինչև, որ շարժվեց ինչ-որ ուղղությամբ :

Այս սուրայում քննարկեցինք քարանձավի մարդկանց և Մովսեսի ու Խեզրի պատմությունները և այժմ հերթը հասել է Զոլղարնեյնին, որին նվիրված է 15 այա: Ինչպես ասացինք նախորդ սուրաներում, Մեքքայի անհավատները, Մադինայի հրեաների հետ քննարկումներից հետո, որոշեցին պատմական նշանակություն ունեցող երեք հարցերի միջոցով փորձել մարգարեին, որպեսզի իմանան նրա կարծիքը: Հարցերից մեկը վերաբերում էր Զոլղարնեյնի ճակատագրին: Ուստի այան, հենց սկզբումն սում է. “Ով մարգարե, քեզանից կհարցնեն Զոլղարնեյնի մասին: Ասա նրանց. «Ձեզ պիտի պատմեմ նրա պատմությունը» Նա այն մարդն է, որին Աստված ամեն տեսակի հնարավորություններ ու գիտություն տվեց, որպեսզի կարողանա լավագույնս օգտվել բնությունից: Իսկ նա այդ ուժն ու աստվածային բարիքները ծառայեցրեց մարդկանց”: Թե ինչու են այդ մարդուն Զոլղարնեյնին ասել, տարբեր կարծիքներ կան: Ոմանք ասում են, որ նրա մազերը հյուսված էին եղջյուրների նման: Մյուսներն ասում են, որ նա կրում էր գլխարկ, որի վրա կային եղջյուրներ: Երրորդների կարծիքով, ղառնեյն նշանակում է  արևելք ու արևմուտք, որովհետև նա ճամփորդել  էր այդ աշխարհամասերում: Որոշ մեկնաբաններ, Հնգամատյանի ու որոշ պատմական աղբյուրների հիման վրա, Զոլղարնեյնին համեմատում են Կյուրոսի հետ: Որոշները նրան համեմատում են Ալեքսանդր Մակեդոնացու հետ, նշելով, որ նրանք երկուսն էլ ապրել են 2500 տարի առաջ

Այս այաներից սովորում ենք

1. Գիտելիք ձեռք բերելու համար պետք է օգտվել բնական հնարավորություններից, որ Աստված նվիրել է իր արարածներին:

2. Անցյալի պատմություններն ուսումնասիրելով, կարելի է դաս քաղել:

3. Բնության համակարգը պատճառահետևանքային է  ու այն պետք է լավ ճանաչել:

 

Քահվ սուրայի 86-88-րդ այաներ

حَتَّىٰٓ إِذَا بَلَغَ مَغْرِبَ ٱلشَّمْسِ وَجَدَهَا تَغْرُبُ فِى عَيْنٍ حَمِئَةٍۢ وَوَجَدَ عِندَهَا قَوْمًۭا ۗ قُلْنَا يَٰذَا ٱلْقَرْنَيْنِ إِمَّآ أَن تُعَذِّبَ وَإِمَّآ أَن تَتَّخِذَ فِيهِمْ حُسْنًۭا

قَالَ أَمَّا مَن ظَلَمَ فَسَوْفَ نُعَذِّبُهُۥ ثُمَّ يُرَدُّ إِلَىٰ رَبِّهِۦ فَيُعَذِّبُهُۥ عَذَابًۭا نُّكْرًۭا

وَأَمَّا مَنْ ءَامَنَ وَعَمِلَ صَٰلِحًۭا فَلَهُۥ جَزَآءً ٱلْحُسْنَىٰ ۖ وَسَنَقُولُ لَهُۥ مِنْ أَمْرِنَا يُسْرًۭا

Նա քայլեց՝ մինչև արևը մայր մտավ: (Իրեն թվաց, որ) արևը ցեխաթաթախ ու սև աղբյուրի մեջ անհետանում է: Այդ կողմերում ապրում էր մի ժողովուրդ: Մենք նրան հրամայեցինք. «Ով Զոլղարնեյն, (կամքը քոնն է). կամ չարչարում ես, կամ բարի ես լինում նրանց նկատմամբ»:

Ասաց. «Իսկ նրան, ով չարիք կգործի, կչարչարենք: Հետո պիտի վերադառնա դեպի Աստված, որ իրեն ենթարկելու է խիստ չարչարանքների»:

Իսկ նրանք, որ հավատացյալ լինելով բարիք գործեն, մենք նրանց կտանք պատվերներ, որ հեշտ լինի կատարել:

 Այս այաների համաձայն, շարունակելով իր ուղևորությունը, Զոլղարնեյնը հասնում  մի տեղի, որը նման էր ծովափի ու թվում էր, թե արևը մայր է մտնում ծովում: Այս վայրը   ճահճուտ էր: Մարդիկ այստեղ ապրում էին և այս մարդը, ով ըստ երևույթին մարգարե էր, նույնպես բնակվում էր այստեղ: Նա Աստծո կողմից ուղարկվել էր, որպեսզի հենց այս աշխարհում վարձատրեր բարի մարդկանց և պատժեր վատերին ու: Չնայած պետք է ասել, որ իսկական պատիժն ու վարձատրությունը մարդիկ ստանալու են հանդերձյալում, սակայն Աստված Զոլղառնեյնին թույլ տվեց հասկանալով մարդկանց ներքին նկրտումները, նրանց վարձատրել հենց այս աշխարհում:

Այս այաներից սոբորում ենք

1 . Եթե ճամփորդությունը նպատակային է, այն օգտակար է:

2. Աստծո մարգարեներին Աստծո կողմից տրված են որոշակի իրավունքներ, որոնք նրանք կարող են կիրառել, եթե անհրաժեշտ է:

3. Ղուրանի համաձայն, եթե մարդն անհավատություն է  ցուցաբերում, նախ չարիք է գործում ինքն իր դեմ:

4. Իշխանավորների վերաբերմունքը մարդկանց նկատմամբ պետք է լինի հաճելի: Պետք է միայն չարամիտների նկատմամբ լինել խիստ:

5. Արդարությունն իրագործելը աստվածային մարդկանց ամենակարևոր պարտավորություններից է:

Աստված Ձեզ պահապան