Ելք դեպի լույս 515
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 89-91-րդ այաներ
ثُمَّ أَتْبَعَ سَبَبًا
حَتَّىٰٓ إِذَا بَلَغَ مَطْلِعَ ٱلشَّمْسِ وَجَدَهَا تَطْلُعُ عَلَىٰ قَوْمٍۢ لَّمْ نَجْعَل لَّهُم مِّن دُونِهَا سِتْرًۭا
كَذَٰلِكَ وَقَدْ أَحَطْنَا بِمَا لَدَيْهِ خُبْرًۭا
Նա շարունակեց իր ճանապարհը (այլ ուղղությամբ):
Մինչև հասավ այն երկիրը, ուր ծագում է արևը: Այնտեղ բնակվում էր մի ժողովուրդ, որին չէինք տվել ոչ մի շոր` տաքությունից պաշտպանվելու համար:
Այսպիսին էր (Զոլղարնեյնի պատմությունը):Մենք գիտեինք թե ինչպիսի հնարավորություններ ուներ նա:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ աստվածային մարգարեներից մեկը, որն Աստծո կողմից օժտվել էր որոշակի գիտությամբ, ու հնարավորություններով, գնում էր աշխարհի տարբեր շրջաններ ու փորձում լուծել մարդանց խնդիրները: Արևմուտքում մարդկանց օգնելուց հետո, նա գնում է արևելք, որի մասին էլ խոսվում է այս այաներում: Այն շրջանի մարդիկ, ուր հասնում է Զոլղարնեյնը, մարդիկ չունեին ապրելու լավ պայմաններ: Նրանք չունեին տուն, հագուստ և արևը վառում էր նրանց մաշկը: Ղուրանը չի խոսում այն ամսին, թե Զոլղարնեյնն այնտեղ ինչ է անում: Ղուրանը խոսում է այդ մարդկանց մասին, որպեսզի ներկայացնի այդ ժամանակի աշխարհագրական ու պատմական վիճակը:
Այս այաներից սովորում ենք
1.Աստծո մարդիկ զրկվածներին ու կարիքավորներին օգնելու համար և արդարությունը տարածելու նպատակով են ջանք թափում:
2. Հասարակության իշխանավորները, այցելելով երկրի տարբեր շրջանները, պետք է ծանոթանան մարդկացն խնդիրներին ու փորձեն լուծել դրանք:
Քահֆ սուրայի 92-94-րդ այաներ
ثُمَّ أَتْبَعَ سَبَبًا
حَتَّىٰٓ إِذَا بَلَغَ بَيْنَ ٱلسَّدَّيْنِ وَجَدَ مِن دُونِهِمَا قَوْمًۭا لَّا يَكَادُونَ يَفْقَهُونَ قَوْلًۭا
قَالُوا۟ يَٰذَا ٱلْقَرْنَيْنِ إِنَّ يَأْجُوجَ وَمَأْجُوجَ مُفْسِدُونَ فِى ٱلْأَرْضِ فَهَلْ نَجْعَلُ لَكَ خَرْجًا عَلَىٰٓ أَن تَجْعَلَ بَيْنَنَا وَبَيْنَهُمْ سَدًّۭا
Նա կրկին շարունակեց իր ճանապարհը:
Ու հասավ երկու լեռների միջև, որոնց ստորոտին բնակվում էր մի ժողովուրդ, որ դժվար էր խոսք հասկանում:
Այդ ժողովուրդն ասաց. «Ով Զոլղարնեյն, Գոգը և Մագոգը ապականելու են մեր երկիրը: Մեզանից տուրք վերցրու և մեր ու մեր թշնամիների միջև պատվար բարձրացրու»:
Այս այաները խոսում են երրորդ շրջանի մասին, որտեղ գնում է Զոլղարնեյնը: Ղուրանն ասում է , որ այդ մարդիկ այնքան հետամնաց էին, որ նույնիսկ խոսել չգիտեին: Քաղաքակրթությունից հեռո մարդիկ, ովքեր ապրում էին լեռներում: Այս մարդիկ, տեսնելով Զոլղարնեյնին, ով ուներ մեծ հնարավորթյուններ, նրանից խնդրեցին, որ երկու լեռների միջև կառուցի պատնեշ, որպեսզի վայրի ցեղերը` Գոգն ու Մագոգը, չկարողանան այնցնել այնտեղից ու վնասել իրենց: Նրանք Զոլղարնեյնին ասացին, որ ամեն կերպ կօգնեն նրան ու իրենց բոլոր հնարավորությունները կդնեն նրա տրամադրության տակ: Ղուրանն ասում է, որ այդ մարդիկ խոսել չգիտեին, հետևաբար հասկանալի է, որ նրանք հաղորդակցվում էին տարբեր նշաններով, իսկ Զոլղարնեյնն աստվածային իմաստության շնորհիվ հասկանում էր նրանց: Հետաքրքիր է, որ Զոլղարնեյնը դրական պատասխան տվեց այդ մարդկանց խնդրանքին: Նա կառուցեց մի մեծ ջրամբարտակ, որն ըստ Ղուրանի, մինչև օրս կայուն է: Սա ապացուցում է, թե որքան կարևոր է հասարակության անվտանգությունն ապահովելը: Եթե նույնիսկ որևէ աշխատանք շատ ծախսատար է ու դժվար, իշխանավորներն անպայման պետք է անեն դա: Իհարկե Զոլղարնեյնն առանց մարդկանց օգնության չէր կարող նման գործ անել: Մարդկանց աջակցություննն անհրաժեշտ էր, որպեսզի նրանք հասականային այդ աշխատանքի կարևորությունը: Որոշ աշխարհագրական հետազոտությունների միջոցով պարզվել է, որ այդ ջրամբարտակը գտնվում է Կովկասում, լեռների միջև և հյուսիսը բաժանում է հարավից: Իսկ թե ով է եղել Զոլղարնեյնը, կան տարբեր կարծիքներ: Որոշ մարդիկ նրան նույնացնում են Աքեմենյան դինաստիայի հիմնադիր Կյուրոսի հետ, որի գլխարկին եղել է երկու եղջյուր և ով ճամփորդել է արևելքից արևմուտք: Մյուսները նրան նույնացնում են Ալեքսանդր Մակեդոնացու հետ, ով բազմաթիվ նվաճումներ է ունեցել արևելքից- արևմուտք: Սակայն պատմությունը չի խոսում այն մասին, որ նա նման ջրամբարտակ է կառուցել:
Այս այաներցրից սովորում ենք
1. Այնտեղ, որտեղ մարդիկ կարիք ունենան, նրանք պատրաստ են համագործակցել և իշխանավորները պետք է օգտվեն մարդկանց ներուժից:
2. Անվտանգության կարիքն ավելի կարևոր է նույնիսկ հագուստից ու բնակավայրից: Դա առաջնահերթություն է: Մարդիկ, ովքեր չունեին նույնիսկ հագուստ ու տուն, զգում էին անվտանգության կարիք:
Աստված Ձեզ պահապան