Հոկտեմբեր 24, 2020 16:40 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությանը՝ ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում,  Ռոհանին կարևորել է Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների անվտանգության պահպանման անհրաժեշտությունն ասելով. «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է: Մենք համոզված ենք, որ  պատերազմը լուծում չէ և խնդիրը պետք է լուծվի երկխոսության ու բանակցությունների միջոցով»:

Հասան Ռոհնին հավելել է. «Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիքի վերածվել տարածաշրջանի համար»:

------------------------------

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն անդրաղառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողություններին, ասել է. «Իրանն ընդունելի չի համարում ղարաբաղյան հակամարտության ժամանակ մարդկանց գլխատումը՝ թաքֆիրական ահաբեկիչների ոճով»:

Սաիդ Խաթիբզադեն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ղարաբաղյան հակամարտության տարածքից հրապարակվում են ծայրահեղ մտահոգիչ լուսանկարներ և տեսանյութեր: Կողմերը պետք է հաշվի առնեն, որ նպատակը չի կարող արդարացնել միջոցները»:

Նշելով, որ կողմերը պետք է պահպանեն միջազգային նորմերը, Խաթիբզադեն հավելել է. «Իրանն ընդունելի չի համարում թաքֆիրական ահաբեկիչների կողմից  մարդկանց գլխատումը և խաղաղ բնակիչների ու անմեղ մարդկանց թիրախավորումը»:

------------------------------

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը շարունակելու համար, Բաքուն և Երևանը պետք է վերադառնան բանակցային սեղանին:

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Մեհդի Ֆարշադանը Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն  հայտնելով  Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կամապցությամբ, նշել է, որ կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին՝ խնդիրը լուծելու համար:

Ֆարշադանը նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները բարեկամական են և հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Նրա խոսքերով. «Երկու երկրների ժողովրդի միջև կան խորը և երկարատև կապեր, որոնք ճանապարհ են բացում երկու երկրների միջև տնտեսական և սոցիալական հարաբերությունների զարգացման և առկա հնարավորությունների օգտագործման համար»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Երևանի ու Բաքվի միջև հաստատված մարդասիրական զինադադարին,  Թեհրանում ՀՀ դեսպանն ասել է. «Հայաստանը ողջունում է չեզոք երկրների քայլերն ուղղված դրա լուծմանը»:

-----------------------------

Իրանի ԶՈՒ ԳՇ խոսնակը հայտարարել է. «Թեհրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի հետ իր սահմանների դեմ ուղղված որևէ տեսակի սպառնալիք կամ սխալ և կպատասխանի ցանկացած տեսակի հարձակման և սպառնալիքի»:

Բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումներում երրորդ երկրի վերաբերյալ  միջազգային սկզբունքների խախտելու հետևանքով, Իրանի սահմանային տարածքները հայտնվել են արկերի թիրախում:

Իրանի ԶՈՒ ԳՇ խոսնակը հավելել է. «Սահմանային շրջանների և Իրանի ժողովրդի անվտանգությունը մեր կարմիր գիծն է, և այդ կապակցությամբ մենք ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին կոչ ենք անում  զգոն լինել օտար ուժերի հրահրիչ քայլերի ու սադրանքների նկատմամբ, իրենց խնդիրները լուծել բանակցությունների միջոցով և զերծ մնալ ռազմական գործողությունների ժամանակ անուշադիր քայլերի հետևանքով Իրանի տարածքների ու անվտանգության դեմ ուղղված քայլերից և իրանցիների հանգիստը  խաթարելուց»:

--------------------------------

Իրանագետ Գարիկ Միսակյանն անդրադարձել է Իրանի Իսլամական հանրապետությունում մեկնարկած լայնամասշտաբ զորավարժություններին և այն հարցին, թե ինչու են դրանք անցկացվում հենց այս պահին։

---------------------------------

Իրանում լույս տեսնող «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ադրբեջանի բանակը լայնորեն կիրառում է իսրայելական արտադրւթյան ԱԹՍ-ներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ արտաքին ուժերը միջամտում են ղարաբաղյան հակամարտությանը»:

Փաշինյանը ցավ է հայտնել  այն կապակցությամբ, որ ղարբաղյան հակամարտության տարածաշրջանից արկեր են ընկել Իրանի տարածքում, հավելելով, որ հայկական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի այս պատերազմի հետևանքով Իրանն այլևս ոչ մի վնաս չկրի:

Խոսելով Հայաստանի ու Ադրեբջանի միջև բանակցություններում միջնորդ հանդիսանալու Իրանի հայտարարության մասին, Փաշինյանն ասել է. «Իրանը, որպես  կարևոր երկիր, առանձնահատուկ դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Իրանն այսօր կարող է քայլեր ձեռնարկել ռազմական գորոծղությունները դադարեցնելու ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Իրանի յուրաքանչյուր կառուցողական քայլը:

Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության մեջ վարձկան զինյալների ներկայության կապակցությամբ ասել է. «Միջազգային շրջանակների կողմից  ևս փաստվել է, որ զինյալ ահաբեկիչները Սիրիայից  Թուրքիայի միջոցով տեղափոխվել  են ղարաբաղյան հակամարտության տարածք, ինչը լուրջ վտանգ է տարածաշրջանի երկրների համար: Տարածաշրջանի երկրները լուրջ չեն վերաբերվում  այս հարցին, սակայն անկասկած  վարձկան ահաբեկիչների ներկայությունը լուրջ սպառնալիք է և այդ ներկայության հետևանքները հետագայում ավելի զգալի են լինելու տարածաշրջանում: Տարածաշրջանի երկրները պետք է այդ կապակցությամբ լուրջ քայլեր ձեռնարկեն»:

--------------------------------

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին:

Քննարկման առանցքում է եղել ԼՂ-ում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսեւորվում են ԼՂ-ի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով եւ սպանությամբ:

Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունն է հայտնել զոհերի կապակցությամբ:

Երկուստեք վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

--------------------------

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում մարդասիրական հրադադարի հաստատումից և այն խախտելուց հետո, հոկտեմբեր 18-ին կեսգիշերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարդասիարական զինադադար է հաստատվել:

Նախորդ հրադադարը,  որի մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, խախտվել էր հաստատումից 5 րոպե անց:  Պատերազմող կողմերը միմյանց մեղադրում էին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Բաքվի և Երևանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին հայտարարությունից հետո, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ   շփման գծերում  իրավիճակը հանդարտ է: Ադրբեջանը և Հայաստանը առաջին անգամ զինադադարի պայմանագիր ստորագրեցին 1994-ի մայիսին: Հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ի սկզբանե ուներ մի մեծ խնդիր, այն էր, որ հրադադարի ռեժիմի խախտումները չեն վերահսկվում: Ավելի քան 25 տարի շարունակ յուրաքանչյուր կողմ մեղադրում էր մյուս կողմին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

1994-ից հետո հրադադարի մասին բոլոր համաձայնագրերը, ներառյալ 2016-ի ապրիլյան զինադադարի պայմանագիրը, 2020-ի հուլիսի 12-ին կնքված զինադադարի պայմանագիրը և նոր համաձայնագիրը, բոլորը կնքվել են Ռուսաստանի միջնորդությամբ: Սակայն այս բոլոր պայմանավորվածությունները խախտվել են: Այս իրավիճակում կարելի է եզրակացնել, որ որոշ շահագրգիռ կառավարությունների, հատկապես տարածաշրջանից դուրս գտնվող երկրների կառավարությունները շահագրգռված են այս տարածաշրջանում ապակայունության տարածմամբ:

Թուրքիան միջամտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և օժանդակություն է տրամադրել Ադրբեջանի Հանրապետությանը, ինչը մեծացրել է այս երկարատև հակամարտության ռիսկերը:

Սիոնիստական ​​ռեժիմը, որպես Միացյալ Նահանգների դաշնակից, մակաբույծի դեր է խաղում մի տարածաշրջանում, որտեղ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը զբաղվում են դիվանագիտական ​​ճանապարհով տարածաշրջանային  խնդիրների լուծմամբ և Վաշինգտոնի ապակայունացնող նպատակների չեզոքացմամբ:

Եվ այս բոլոր տեղաշարժերի ֆոնին,  Իրանը շարունակումէ կոչ անել դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել: