Ելք դեպի լույս 522
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրահի 18 և 19-րդ այաներ
قَالَتْ إِنِّىٓ أَعُوذُ بِٱلرَّحْمَٰنِ مِنكَ إِن كُنتَ تَقِيًّۭا
قَالَ إِنَّمَآ أَنَا۠ رَسُولُ رَبِّكِ لِأَهَبَ لَكِ غُلَٰمًۭا زَكِيًّۭا
Նա (Մարիամն) ասաց. «Ես քեզանից Ամենաողորմածին եմ ապավինում, եթե Նրանից երկնչում ես»:
(Հրեշտակն) ասաց. «Ես քո Աստծո առաքյալն եմ, եկել եմ քեզ օրհնյալ զավակ նվիրելու»:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Մարիամը աղոթում էր, երբ հրեշտակը գեղեցիկ երիտասարդի տեսքով մոտեցավ նրան: Մարիամը և’ զարմացավ և’ սարսափեց: Մարիամը դիմելով երիտասարդին,ասաց. Ապավինում եմ Աստծուն: Եթե դու մաքուր մարդ ես, հեռացիր ինձանից: Երիտասարդը պատասխանեց. Ես մարդ չեմ, ես հրեշտակ եմ, ուղարկված Աստծո կողմից: Ես քեզ պետք է պատգամեմ, որ ունենալու ես մաքրամաքուր զավակ:
Այս այաներից սովորում ենք․
Ղուրանը հորդորում է չարիքից ապավինել Աստծուն:
Երկու հրեշտակները աստվածային պատվիրանները իրականացնելու համար խոսում են ոչ միայն մարգարների, այլ նաև ուրիշների հետ:
Մարիամ սուրահի 20 և 21-րդ այաներ
قَالَتْ أَنَّىٰ يَكُونُ لِى غُلَٰمٌۭ وَلَمْ يَمْسَسْنِى بَشَرٌۭ وَلَمْ أَكُ بَغِيًّۭا
قَالَ كَذَٰلِكِ قَالَ رَبُّكِ هُوَ عَلَىَّ هَيِّنٌۭ ۖ وَلِنَجْعَلَهُۥٓ ءَايَةًۭ لِّلنَّاسِ وَرَحْمَةًۭ مِّنَّا ۚ وَكَانَ أَمْرًۭا مَّقْضِيًّۭا
(Կույսը) պատասխանեց. «Ինչպե՞ս պիտի ունենամ այդ զավակը: Ոչ մի մահկանացու իմ հետ չի մերձեցել, և մեղքն ինձ անծանոթ է»:
(Հրեշտակն) ասաց. «Այսպես է հրամայել քո Բարձրյալը՝ Դա հեշտ է Ինձ համար: Մեր կողմից նրան հաստատելու ենք որպես նշան մարդկանց համար ու նաև գթության (ապացույց): Այս է երկնային պատգամը»:
Մարիամը, որ սկզբում զարմացավ, հետո հարցրեց, թե ինչպես կարող է զավակ ունենալ, երբ կույս է և մարդկանցից հեռու է մնացել, որպեսզի աղոթի: Սակայն հրեշտակի խոսակցությունից պարզվեց, որ դա Աստծո կամքն է, որպեսզի Հիսուսի ծնունդը Աստծո հրաշքով լինի:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստծո կամքը վեր է ամեն ինչից ու ոիչինչ չի կարող դրա դիմացն առնել:
2. Մարգարեների առկայությունն աստվածային գթության ու բարության նշան է: Այդ թվում` Հիսուսը, որի առկայությունն ավելի է հզորացնում մարդկանց հավատքն առ Աստված ու դառնում ճիշտ ճանապարհով ընթանալու միջոց:
Մարիամ սուրահի 22 և 23-րդ այաներ
فَحَمَلَتْهُ فَٱنتَبَذَتْ بِهِۦ مَكَانًۭا قَصِيًّۭا
فَأَجَآءَهَا ٱلْمَخَاضُ إِلَىٰ جِذْعِ ٱلنَّخْلَةِ قَالَتْ يَٰلَيْتَنِى مِتُّ قَبْلَ هَٰذَا وَكُنتُ نَسْيًۭا مَّنسِيًّۭا
Այսպիսով Մարիամը նրանով հղիացավ և նրա հետ գնաց մի հեռու տեղ:
Երկունքի ցավերը վրա հասան մի արմավենու մոտ, ու նա գոչեց. «Երանի թե հղիանալուց առաջ մեռած լինեի, և բոլոր մարդիկ ինձ լքեին ու մոռանային»:
Աստծո կամոք, երբ հրեշտակը փչեց Մարիամի վրա, նա հղիացավ ու պարտավոր եղավ դուրս գալ իր մեկուսարանից ու անապատ գնալ, որպեսզի չհանդիպի մարդկանց: Սակայն նրա երկունքի ցավերը սկսեցին շատ վաղ և աստվածային մանուկը ծնցվեց 9 ամսից շատ առաջ: Մարիամը մտածում էր, թե ինչ կասեին մարդիկ իր մասին: Նա ասաց Աստծուն. Երանի ես մեռնեի, նման իրավիճակում հայտնվելու փոխարեն: Չնայած ես ոչ մի սխալ բան չեմ արել, սակայն մարդիկ ինձ կմեղադրեն պիղծ արարք գործելու մեջ:
Այս այաներից սովորում ենք․
1. Հաճախ մեծ բարիքները, ինչպես` զավակները, տառապանքի արդյունք են:Ծննդաբերության ցավերից են ծնվում բարեբեր զավակներ:
2. Կյանքի արժեքը մաքուր ապրելու մեջ է: