Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում տարածաշրջանային այցերին և Հայաստանի ներքաղաքական կյանքին:
---------------------------
Իրանի իսլամական հանրապետության նախագահը եղբայրական ու դրական է բնութագրել Թեհրան-Բաքու հարաբերությունները: «Իրանի իսլամական հանրապետությունն ունի Ադրբեջանի հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելու մեծ կամք»,- ասել է Իրանի նախագահը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի իսլամական հանրապետության հստակ դիրքորոշմանը, գոհունակություն է հայտնել ղարաբաղյան պատերազմի ավարտվելու և հրադադարի հաստատման կապակցությամբ:
Կարևորելով Իրանի և Ադրբեջանի սահմաններից տնտեսական ու առևտրային համագործակցությունների զարգացման նպատակով օգտվելը, Ռոհանին նշել է.«Ղարաբաղյան պատերազմից տուժած տարածքների վերականգնմանն Իրանի մասնակցությունը բխում է երկու երկրի շահերից»:
Ջեյհուն Բայրամովն ասել է.«Երկու երկրի սահմանները բարեկամության ու զարգացման սահման են և Իրանի հետ 132 կիլոմետր սահմանի վերականգնումը կարող է երկու երկրի համար համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել»:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նույնպես ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը:
Նշելով, որ Կովկասի տարածաշրջանի կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա, Զարիֆն ընդգծել է երկխոսության և քաղաքական լուծումների միջոցով ճգնաժամի մշտական լուծման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, ցավակցելով իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ և դատապարտելով այս ահաբեկչական գործողությունը, շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշման նկատմամբ, հավելելով, որ հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը հավասարակշռված է:
Ադրբեջանի ԱԳ նախարարը Թեհրանում հանդիպում ու զրույց ունեցավ նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի հետ:
-------------------
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած հայտարարություններին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մանե Գևորգյանը, մասնավորապես, նշեց.
«Խստորեն դատապարտում ենք Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց»:
ՀՀ վարչապետի խոսնակը նաև նշել է, որ նման հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին:
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:
--------------------------------
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, վարչապետի հրաժարականի թեմային և իրադարձությունների հնարավոր հանգուցալուծումներին։
------------------------------
Հայաստանում շարունակվում են վարչապետ Նիոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցերն ու հանրահավաքները:
Ընդդիմադիմությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան համաձայնության ստորագրումը դավաճանություն է համարում և նրա հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում է պահանջում:
17 կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացրել է անցումային շրջանում ՀՀ ժամանակավոր վարչապետի պաշտոնը ստանձնելու իր թեկնածուին: Ըննդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը եղել է հետխորհրդային շրջանում Հայաստանի առաջին վարչապետը և ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Այդ շրջանում էլ արձանագրվել են ղարաբաղյան պատերազմում հայկական ուժերի հաղթանակները:
Երևանում ժողովրդական բողոքի ցույցերը կայանում են այն պայմաններում, երբ Հայաստանի ժողովրդի ու կառավարության դաշնակից պետություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Փաշինյանին մեղադրելն անհիմն է և նա նախքան համաձայնության ստորագրումը խոսել էր Ղարաբաղում տիրող ճգնաժամային վիճակի մասին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հրադադարի համաձայնության ստորագրումից բացի այլ ելք չի ունեցել և այդ հարցով խորհրդակցել է ռազմական բարձրաստիճան պաշտոնատարների հետ:
Սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքն անտեղյակ է եղել այդ համաձայնության մասին: Նրա հայտարարությունը բացասաբար է անդրադարձել Հայաստանի հանրային կարծիքի վրա: Հայաստանի ժողովուրդը այդ համաձայնության ստորագրումը պարտություն է համարում և Փաշինյանի հրաժարականն է պահանջում: Հայ ցուցարարներն ասում են, որ Երևանի կառավարությունը նահանջել է և ասպարեզը զիջել է Ադրբեջանին:
Նման պայմաններում, ՀՀ կառավարության պաշտոնատարները, հատկապես Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ այդ համաձայնությունն ստորագրվել է Հայաստանի ազգային շահերի ուղղությամբ: Ցուցարարները սակայն ամեն դեպքում Փաշինայնի կառավարության հրաժարականն են պահանջում: Կառավարության կազմում նոր նախարարներ նշանակելը ևս չի մեղմել ցուցարարների դժգոհությունը:
-----------------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում ունեցած իր ելույթում:
«ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունի հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը 2020թ. վերջին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում իր երախտագիտությունը հայտնեց Բելառուսի նախագահին` տարվա ընթացքում միության արդյունավետ և օգտակար նախագահության համար: