Փետրվար 14, 2021 08:40 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթա կարևոր իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրության։Ընկերակցեք մեզ։

 

Չեղարկվել են Հայաստանից Իրան օդային ճանապարհորդության սահմանափակումները:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիներն այժմ կարող են օդային ճանապարհով մեկնել Իրան պայմանով, որ ունենան առողջության վկայական, որը հաստատում է, որ նրանք չեն վարակվել կորոնավիրուսով, ինչը հաստատվում է ուղևորությունից մինչև 96 ժամ առաջ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հավելել է. «Ցամաքային երթևեկության սահմանափակումները` կապված երկու երկրների միջև կորոնավիրուսի համաճարակի հետ դեռ շարունակվում են»:

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժաների ընթացքում եւս 196 մարդ վարակվել է կորոնավիրուսով՝ այսպես դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 168 հազար 496ի: Հայաստանում կորոնավիրուսիի զոհերի ընդհանուր թիվը հասել է 3130-ի:

--------------------------

Իրան-Հայաստան տնտեսական և առևտրային համագործակցությունն աճում է աննախադեպ տեմպերով:

Անկասկած, երկկողմ համագործակցության աճը խոստանում է ապագայում երկկողմ հարաբերությունների ընդլայնում: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտարարելով Իրանի և Հայաստանի միջև առևտրի ավելացման մասին նշել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև առևտուրը կավելանա 2,5 անգամ:

Նա ասել է, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է նպաստել իրանական ապրանքների տեղափոխմանը և վերացնել գոյություն ունեցող խոչընդոտներն ու սահմանափակումները: Իրանը և Հայաստանը, որպես հարևան երկու երկրներ, ունեն  երկկողմ հարաբերությունների ընդլայնման բազմաթիվ հնարավորոևթյուններ: Որպես  օրինակ տնտեսական ոլորտում կա փոխադարձ հարաբերությունների ընդլայնման հսկայական ներուժ: Հատկապես հաշվի առնելով, որ Թեհրանի ու Երևանի հարաբերությունները կենտրոնացած են Իրանի տնտեսության ու առևտրի վրա, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի առաջնահերթությունը հարևան երկրների հետ համագործակցությունն է:

Այնուամենայնիվ, Իրանը և Հայաստանը մինչ այժմ չեն կարողացել լիարժեք օգտվել այդ ներուժից: Փորձագետներն ընդգծում են, որ Իրանը և Հայաստանը, տարածաշրջանում պայծառ ապագա ունենալով, պետք է բոլոր ջանքերը գործադրեն տնտեսական, քաղաքական և մշակութային նշանակալի նվաճումների հասնելու համար:

Քաղաքական փորձագետ և վերլուծաբան, Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Դոկտոր Վարդան Ոսկանյանը,  կարծում է.« Տնտեսական ոլորտում երկու երկրների պաշտոնյաների հնարավոր օրակարգը կարելի է դիտարկել ուսումնասիրելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Պարսից ծոց-Սև ծով միջանցքը և երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը, որոնք կարևոր են ոչ միայն տնտեսապես, այլև աշխարհաքաղաքական տեսակետից»:

Հայաստանը դիտարկվում է որպես Իրանի համար անվտանգ երթուղի` այլ երկրների, հատկապես Եվրոպայի հետ շփվելու համար և այդ եզակի հնարավորությունը պետք է լավագույնս օգտագործել: Տնտեսական համագործակցության ոլորտում Թեհրան-Երևան համագործակցության ձեռքբերումների թվում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը, ապրանքների տարանցումը և երկու երկրների միջև զբոսաշրջային հարաբերությունների ընդլայնումը:

Չնայած երկկողմ առևտրային համագործակցությունն ընդլայնելու երկու երկրների պաշտոնյաների անկարողությանը, ներկայումս իրանական ապրանքների արտահանումը Հայաստան ներառում է քիմիական նյութեր, լվացող միջոցներ, սննդամթերք, միրգ և բանջարեղեն, հագուստ և տարբեր շինանյութեր: Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը կազմում է տարեկան մոտ 400-ից 500 մլն դոլար:

Բացի այդ, Իրանի և Հայաստանի միջև կա լայնածավալ համագործակցության հնարավորություն, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու հարևան երկրի հողերի մշակումը, հատկապես, որ Հայաստանի հողերի մեծ մասն անմշակ է:

Իրանն ու Հայաստանն ունենալով պատմամշակութային ընդհանրություններ, կարող են ընդլայնել փոխհարաբերությունները տնտեսական և առևտրի  ոլորտներում և  երկու երկրների միջև առևտուրը կարող է հասնել մինչև տարեկան երեք միլիարդ դոլարի:

---------------------------

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը։

----------------------------

44-օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գերակայության և արձանագրած հաջողությունից հետո, Հայաստանը մտադրվել է ԱԹՍ կառուցել և հիմնել անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցներ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հայաստանում ԱԹՍ-ների կառուցման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասել է. «Երկրի տարածքում հիմնվելու են ԱԹՍ-ների կրթական աշխատանոցներ»:

Նա նշել է, որ վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն այդ ոլորտում զարգանալու կարիք ունի:

ՀՀ պաշտոնյաներից մեկն ասել է, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի պաշտոնատարներին սպառնացել է  թուրքական արտադրության Բայրաքթարներով հարձակում իրականացնել այդ երկրի դեմ:

Հարկ է նշել, որ վերջերս ԶԼՄ-երը հաղորդել են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 72 պաշտոնյաներ ԱԹՍ-ների կիրառման համար, վերապատրաստվել են Թուրքիայում:

Վերջին պատերազմում Ադրբեջանն օգտագործել է թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ներ:

Հաղորդումները վկայում են, որ այդ թռչող սարքերի արտադրման տեխնոլոգիան Սիոնիստական ռեժիմն է փոխանցել Թուրքիային:

------------------------------

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:

-----------------------------

ԼՂ-ում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցման հարցում Իրանն ու Ադրբեջանը համագործակցելու են:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է. «Հիշյալ տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներում առաջնահերթությունը պատկանում է Իրանին կապող ճանապարհներին»:

«Այս տարածքներում գտնվող քաղաքները վերակառուցվելու են քաղաքաշինության արդիական չափանիշներով»,-հավելել է Հաջիևը:

Ադրբեջանի հիշյալ պաշտոնատարը Բաքվում հավատարմագրված արտասահմանցի դիվանագետների վերջին պատերազմի ընթացքում ԼՂ-ում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելան ու Կուբադլի կատարած այցի ժամանակ անդրադառնալով Իրանին ու Ադրբեջանին իրար կապող ճանապարհներին նշել է. «Իրանի ու Ադրբեջանի միջև  բարեկամական ու բարի դրացիական հարաբերություններն ընդլայնվում են»:

----------------------

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Այս մասին նշել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը:

«Այդ միությունը համախմբել է տարածաշրջանի երկրներին և ստեղծել ազատ առևտրի գոտի: Իրանը սկսել է բանակցությունները ԵԱՏՄ-ին անդամակցության ուղղությամբ և մեկնարկել է անդամակցությանը պատրաստվելու գործընթացը»,- Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո հայտնել է խորհրդարանի խոսնակը:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է  2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին: