Ապրիլ 22, 2016 11:22 Asia/Yerevan

Մրգերի ու բանջարեղենի ազդեցությունը

Մրգերն ու բանջարեղենները հանդիսանում են մարդու սննդակարգի գլխավոր ու սննդառատ խմբերը , որոնք պետք է կարևոր տեղ զբաղեցնեն յուրաքանչյուր ընտանիքի սննդային զամբյուղում : Վիտամիններով , հանքանյութերով , հակաօկսիդանտներով ու սննդային թելիկներով , ճարպերով ու կալորիաներով հարուստ այդ սննատեսակները , կարող են կանխարգելել սրտանոթային հիվանդությունները , շաքարային դիաբետը , քաղցկեղը և ճարպակալումը : Օրական սննդակարգում նկատի առնված մրգերի չափաբաժինը պայմանավորված է անհատի տարիքով , սեռով , ակտիվությամբ և այլ գործոններով , սակայն միջին հաշվով չափահասներին խորհուրդ է տրվում օրական 2-4 չափաբաժին միրգ օգտագործել : Մրգերի ամեն չափաբաժինը կազմում է միջին չափով ցանկացած տեսակի միրգ , կես բաժան խաղողի հատիկներ , կամ կես բաժան մրգի հյութ , նաև քառորդ բաժակի չոր միրգ : Թարմ մրգերի համեմատությամբ հյութերն ավելի քիչ սննդային թելիկներ ունեն : Թարմ միրգ օգտագործելուց հետո , առաջանում է հագեցվածություն , ուստի նպատակահարմար է քաշի նվազեցման համար : Մրգերի չարաշահման հետևանքով , օրգանիզմը ստանում է հավելյալ կալորիաներ , ինչն էլ հանգեցնում է գիրության :

Օրական սննդակարգում անհրաժեշտ է հաշվի առնել վարունգի , լոլիկի , կաղամբի , գազարի , բազուկի , սոխի , նեխուրի , սմբուկի , սնկի և այլ տեսակի բանջարեղենների սպառումը : Մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական 3-5 չափաբաժին բանջարեղեն օգտագործել : Մեկ բաժակ հում կամ կես բաժակ եփված բանջարեղենը համարվում է մեկ չափաբաժին :

Մրգերի ու բանջարեղենի անբավարար սպառումը կարող է հանգեցնել խրոնիկ հիվանդությունների առաջացմանը : Հիվանդություններ , որոնք տարեկան ախտահարում են մեծ թվով մարդկանց : Մրգերի ու բանջարեղենի սննդային թելիկներն օգնում են արյան խոլեստերինի մակարդակի իջեցմանը , նպաստելով կաթվածի ու ինսուլտի կանխարգելմանը : Սննդային թելիկներն օգնում են օրգանիզմին ՝ նպաստելով մարսողական տրակտի աշխատանքի բարելավմանը : Սննդային թելիկները նաև հագեցվածության զգացում են առաջացնում , ինչն էլ կանխում է տվյալ անհատի մոտ սննդի չարաշահումը : Արդյունքում , ուտելուց հետո , կանխվում է արյան շաքարի մակարդակի բարձրացումը : Ուստի , սննդային թելիկներն օգտակար են շաքարային և ոչ-շաքարային դիաբետիկ հիվանդների համար: Սննդաբանների համոզմամբ , սննդային թելիկների սպառմանը զուգահեռ , ջրի օգտագործումն օգնում է նրանց գործունեության բարելավմանը :

Մրգերը համարվում են ֆոլաթթվի , տարբեր տեսակի վիտամինների հարուստ պաշարներ : Բանանը , դեղձը , ծիրանը , նարինջը , բազուկը , սոյան , լոլիկը , լոբին և այլ տեսակի մրգերը պարունակում են կալիում , որոնց սպառումն օգնում է արյան ճնշման կարգավորմանը : Մրգերի ու բանջարեղենի մի խումբ պարունակում է բարձր քանակությամբ C վիտամին : Կիտրուսները , բրոկոլի կաղամբը , կանաչ տերևներով բանջարեղենի տեսակները , կիվին , կաղամբը , ելակը և սպինախը համարվում են C վիտամինի հարուստ պաշարներ : C վիտամինն իր հերթին հանդիսանում է հակաօկսիդանտ ՝ այն է օրգանիզմի աճի և վերականգմանն անհրաժեշտ գլխավոր կենսանյութը : C վիտամինն օգնում է վերքերի բուժմանը , անհրաժեշտ նյութ է համարվում ատամների ու լնդերի առողջության համար : C վիտամինն օգնում է օրգանիզմում երկաթի յուրացմանը : Մրգերի ու բանջարեղենի ֆոլաթթուն նպաստում է արյան կարմիր բջիջների գոյացմանը : Ֆոլաթթուն անհրաժեշտ է երիտասարդ կանանց օրգանիզմին : Ֆոլաթթուն կրճատում է պտուղի մոտ նյարդային խնդիրների առաջացման հավանականությունը :

Միրգն ու բանջարեղենը պետք է նախապես լավ լվանալ , որպեզի ամբողջովին վերանան նրանց թունաքիմիկատները : Հակառակ դեպքում , մեծ է լինելու աղիքային հիվանդություններով ախտահարվելու հավանականությունը: Անհրաժեշտ է մրգերը լվանալ վարար ջրով : Պետք չէ օգտագործել լվացման ոչ մի միջոց , քանզի դրանք նույնպես ունեն հետևանքներ ու վնասներ : Իսկ ինչ վերաբերում է կանաչիներին , պետք է ասել , որ այս դեպքում անհրաժեշտ է հականեխիչ նյութեր օգտագործել : Տասը լիտր ջրին պետք է ավելացնել քլորի փոշի: Ստացված հեղուկ կանաչիները թողնել հինգ րոպե :