Ապրիլ 22, 2016 11:26 Asia/Yerevan

Կաթնամթերքը նպաստում է ընտանիքի առողջությանը

Ընտանիքներում սպառվող սննդամթերքի մեջ յուրահատուկ նշանակություն ունեն կաթը և կաթնամթերքը: Կաթնամթերքի օգտագործումը խթանում է անհատի առողջության պահպանումը և մարդը հեռու է մնում տարբեր տեսակի հիվանդություններից: Սննդաբանները առողջարար ընտանեկան պարենային զամբյուղ առաջարկելիս, միշտ հորդորում են իրար հետ օգտագործել միրգը, բանջարեղենը և կաթնամթերքը: Կաթը պարունակում է ամենաանհրաժեշտ սննդանյութերը, որոնք սպիտակուցներից ու ճարպերից բացի, իրենց մեջ պարունակում են մարմին անհրաժեշտ հանքանյութերը հատկապես՝ ֆոսֆոր և կալցիում, տարբեր տեսակի վիտամիններ և մարմին անհրաժեշտ ամինաթթուներ, ինչը մարդու մարմինը անկարող է արտադրել:

Կաթնամթերքը հատկապես կաթը կալցիումի հարուստ պաշար է պարունակում իր մեջ: Կալիցիումը մեծ նշանակություն ունի ոսկորների ձևավորման ու պահպանման մեջ: Կալցիումի հատկությունների մասին կատարված վերջին հետազոտությունները ավելի քան երբևե պարզել են նրա յուրօրինակ նշանակությունը առողջության պահպանման մեջ: Հետազոտությունները պարզել են, որ կաթնամթերքի մեջ եղած կալցիումը մեծ նշանակություն ունի էներգիայի նյութափոխանակության և գիրության նվազեցման մեջ: ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրության ընթացքում կենսակարգի մեջ գտնվող գեր անհատների կալցիումի չափաբաժինը օրական 400 միլիգրամից բարձրացրել են 1000 միլիգրամի՝ առանց ընդունվող կալորիայի մեջ փոփոխություն առաջացնելու: Մեկ տարի հետո նկատվել է ճարպային զանգվածի 4.9 տոկոսանուց նվազում:

Չնայած որ օրգանիզմը կալցիում է ստանում սննդամթերքի այլ տեսակներից ևս, սակայն կաթը մարմնին անհրաժեշտ կալցիումը ապահովելու հիմնական աղբյուրն է համարվում: ԱՄՆ-ի մանկան առողջության ազգային ինստիտուտի տնօրեն Դոկտ. Ալեքսանդր Դոանի բացահայտումների համաձայն, օրական սննդակարգի մեջ կաթնամթերքի բացակայության դեպքում համարյա անհնար է հայթայթել մարմնին անհրաժեշտ կալցիումը: Մասնավորապես ոսկորների առողջության մեջ կաթի ունեցած դերակատարության պատճառով կաթնամթերքի օգտագործման հարցով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մանուկների սննդակարգին: Կաթնամթերքի օգտագործումը չափազանց կարևոր է նաև գլխուղեղի առողջության և հատկապես մեծահասակների մոտ մարմնի այդ կարևոր անդամի ունակությունների նվազելը կանխելու համար: Այս կարևոր սննդանյութը կանխում է գլխուղեղի գործունեության ու նույնպես մի շարք հոգեկան խանգարումները:

Սննդաբանների կարծիքով 4-8 տարեկան երեխաները կարիք ունեն օրական 800 մգ. կալցիում, 13-18 տարեկան պատանիների մոտ այդ չափը 1300մգ. է, 19-50 տարեկանները՝ օրական 1000մգ. և 50-ից բարձր անձինք՝ 1300մգ.: Օստեոպորոզի վտանգի մեծության հավանականության բերումով կանայք ավելի լուրջ պիտի մոտենան կաթնամթերքի օգտագործման խնդրին և անշուշտ պիտի այն ներառեն սննդակարգի մեջ: Մասնագետների կարծիքով պարենային զամբյուղից երկար ժամանակով կաթը զեղչելու բերումով մարմնի մեջ առաջանում է կաթնաշաքարը չհանդուրժելու բարդությունը: Կաթնաշաքար չհանդուրժելու խնդիրը սննդանյութերը չհանդուրժելու տարածված բարդություններից է համարվում: Այն անձինք, որոնց մոտ կա այս բարդությունը լակտազ անզիմի պակասության կամ բացակայության բերումով օրգանիզմը չի կարողանում մարսել և յուրացնել կաթնաշաքարը և կաթ օգտագործելու դեպքում նրանց մոտ առաջանում է փորհարիք, փորացավ և վքնածություն: Հետևաբար նրանց համար կալցիում ընդունելու լավագույն միջոցը կլինի կաթ կամ առանց կաթնաշաքար կաթ խմելու հետ մեկտեղ լակտազ անզիմ պարունակող դեղահատերի ընդունումը:

Քանի որ կաթն իր մեջ բավարար չափով պարունակում է անհրաժեշտ բոլոր տարրերը, համարվում է լավ միջավայր նեխածություն առաջացնող բազմազան միկրոօրգանիզմների այդ թվում՝ բակտերիաների, սնկերի և խմորիչների ապրելու և բազմանալու համար, ուստի դյուրությամբ ենթարկվելու է տարբեր աղտոտումների:

Կաթը աղտերից զտում են երկու եղանակով՝ առաջինը՝ մանրեազերծումն է, որի ընթացքում 60 սանտիգրադ ջերմաստիճանով կաթը 30 րոպե պահում են այդ ջերմաստիճանում: Այս ձևը մանրեները ոչնչանում են, սակայն սպորները կամ բեղմնիկները չեն վերանում: Հետևաբար հարկավոր է մանրեազտված կաթը առավելագույնը 3-4 օր պահել սառնարանում և դրանից երկար պահելու դեպքում կաթը նեխվելու է: Երկրորդ ձևը ստերիլիզացումն է: Այդ մեթոդում կաթի ջերմաստիճանը բարձրացնում են առավել քան 130 սանտիգրադի: Այս ջերմաստիճանում մանրեներից բացի, վերանում են բոլոր սպորներն ու բեղմնիկները: Փաթեթավորվելուց հետո Ստերելիզացված կաթին անհրաժեշտ չեն կոնսերվանտները ու մինչև փաթեթավորման բացվելը անհրաժեշտություն չկա կաթը պահել սառնարանի մեջ, սակայն բացելուց հետո առավելագույնս մինչև 72 ժամ պիտի սպառվի այդ կաթը: