Միջին Ասիայի իրադարձությունները
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթ Միջին Ասիայում և Կովկասում տեղի ունեցած իրադարձություններին։ Ընկերակցեք մեզ։
ՀՀ պաշտպանության նախարարն ու Երևանում Իրանի դեսպանը կարևորել են բազմակողմանի համագործակցությունների ընդլայնումը:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 22-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու գործընթացներին առնչվող հարցերի:
---------------------
Թեհրանն արձագանքել է Հայասանի ներքաղաքական զարգացումներին:
Թեհրանը ուշադիր հետեւում է Երեւանում իրադարձությունների զարգացմանը, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
Նա հավելել է, որ Իրանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունից:
--------------------------
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում առանձին հանդիպել է նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ի դեպ, այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
-----------------------------------------
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՀՀ ԳՇ տարածած հայտարարությունն ու Նիկոլ Փաշինյանի` համակիրներին հրապարակ հրավիրելու կոչը։
-----------------------------------------
Փետրվարի 25-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ բանակը ենթարկվում է ժողովրդին:
Փաշինյանն իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Բռնության ռիսկը միշտ կա, սակայն կողմերը պետք է պայմանավորվեն, որ երկրում նման բան տեղի չի ունենա»:
Նա նշել է, որ հեղաշրջման սպառնալիքը վերահսկվում է, իսկ ԳՇ հայտարարությունը «հուզական արձագանք» է եղել իր որոշմանը:
Հինգշաբթի առավոտյան ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարությունից հետո, որում բանակի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ պահանջել էին վարչապետի հրաժարականը, Նիկոլ Փաշինմյանը հայտարարեց, որ դա ռազմական հեղաշրջման փորձ է և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ բողոքելու ԳՇ պահանջի դեմ:
Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը: Վերջինս նույնպես այն բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների թվում էր, ովքեր պահանջել էին վարչապետի հրաժարականը:
Նույն օրն առավոտյան, ԶՈՒ Գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որում ասված էր . «Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում իր վճռական բողոքն է արտահայտում «անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերը «պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Ղարաբաղը»:
Դրանից մեկ օր առաջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, ստորագրել էր ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելու որոշումը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս կապակցությամբ հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, միևնույն ժամանակ այդ խնդիրը համարելով Հայաստանի ներքին հարցը:
Ընդդիմությունը Փաշինյանին մեղավոր է համարում 2020թ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմում կրած պարտության համար և պահանջում է վերջինիս հրաժարականը:
Հակակառավարական բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին 2020թ նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ղարաբաղյան պատերազմում զինադադարի մասին փաստաթղթի ստորագրումից հետո: Ընդդիմադիրները ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտության մեղավոր են համարում նիկոլ Փաշինյանին և պահանջում են նրա հրաժարականը: Ընդդիմությունը որպես վարչապետի միասնական թեկնածու է ներկայացրել Վազգեն Մանուկյանին:
Ավելի վաղ, Փաշինյանը խորհրդարանական և ոչ խորհրդարանական բոլոր ուժերին հրավիրել էր խորհրդակցություններ անցկացնել 2021թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, սակայն ընդդիմությունը մերժել էր վարչապետի առաջարկը:
----------------------------
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ այսուհետ եւս Երեւանի եւ Իրանի գործընկեր քաղաքների միջեւ հարաբերությունները զարգացման դրական ընթացք կունենան:
Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ համաճարակի հետ կապված իրավիճակը հնարավորություն կտա մոտ ապագայում Երեւանում կրկին ընդունելու բարեկամ Իրանից ժամանող զբոսաշրջիկներին:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նշել է, որ Հայաստանի եւ Իրանի քաղաքների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու նպատակով:
-------------------------------------
Իրանի Առևտրի ընդլայնման կազմակերպության Եվրոպայի ու ԱՄՆ-ի գրասենյակի գլխավոր տնօրենը շեշտել է, որ ԵԱՏՄ-ի հետ Իրանի տնտեսական փոխանակումների կարողությունը կազմում է շուրջ 30 մլրդ. դոլար:
Չորեքշաբթի օրը, ԵԱՏՄ-ի առաջին ցուցահանդեսի մասնագիտական ու համադրման նիստին առնթեր Իրանի Առևտրի ընդլայնման կազմակերպության Եվրոպայի ու ԱՄՆ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Բեհռուզ Հասան Օլֆաթն ասել է.«Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև 2019թ. ազատ առևտրի համաձայնության գործադրումից հետո այս տարածաշրջանի հետ Իրանի բիզնես միտումը դրական է դարձել»:
Իրանի Առևտրի ընդլայնման կազմակերպության Եվրոպայի ու ԱՄՆ-ի գրասենյակի գլխավոր տնօրենը հավեկել է.«Մինչ այժմ Իրանի ու այս երկրների միջև փոխանակվել է 780 անուն ապրանք»:
Բեհրուզ Հասան Օլֆաթի ասելով. «Նախորդ տարի մեկնարկած ազատ առևտրի համաձայնության բանակցությունների շնորհիվ, նախատեսվում է այս ցուցանիշը մեծացնել»:
Իրանի Առևտրի ընդլայնման կազմակերպության Եվրոպայի ու ԱՄՆ-ի գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է.«Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամներից մեկն է, որ Իրանի հետ առևտրի ամենալավ հնարավորությունն ունի»: