Մարտ 07, 2021 07:36 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։

 

Իրանում ՀՀ դեսպանն ասել է. «Բանկային պատժամիջոցները խնդիրներ են առաջացրել այլ երկրների հետ Իրանի առևտրային հարաբերություններում, բայց համագործակցության միջոցով հնարավոր է լուծել պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրները»:

Արտաշես Թումանյանը երեքշաբթի օրը Հյուսիսային Խորասանում տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ  ասել է. «Հայկական ընկերությունների հետ համատեղ  գրանցված իրանական ընկերություններն աշխատում  են  հայկական բանկերի հետ ,և հաշվի առնելով, որ հայկական բանկերն աշխատում են համաշխարհային բանկերի հետ , կարելի է ասել այս առումով խնդիր չկա: Հայաստանում իրանցիների տնտեսական գործունեության և երկու երկրների բանկերի միջև ֆինանսական գործարքների համար որևէ խնդիր չկա»:

ՀՀ դեսպանը նշել է. «Իրանցիները կարող են հաշիվ բացել և տնտեսական գործունեություն ունենալ հայաստանյան բանկերում` իրենց ուզած արտարժույթով, և այս առումով սահմանափակումներ չկան »:

Նա  Հայաստանը կամուրջ է համարել այլ երկրների հետ Իրանի առևտրի համար, հավելելով. «Այս առումով կարևորագույն հարցերից մեկը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն է, որի արդյունքում հասանելի է դարձել 180 միլիոնանոց շուկան: Այդ երկրների հետ ապրանքների փոխանակումը կատարվում է առանց մաքսատուրքերի: Իրանը ևս Հայաստանի միջոցով փոխանակումներ իրականացնելով Եվրասիական միության հետ,  օգտագործում է այս հարթակը»:

ՀՀ դեսպանը Հյուսիսային Խորասան կատարած երկօրյա այցի ընթացքում ծանոթացել է նահանգի ներդրումային հնարավորություններին:

------------------------------

Իրանի Հյուսիսային Խորասանի նահանգապետը կոչ է արել Հյուսիսային Խորասանում առևտրի գրասենյակ հիմնել հայ գործարարների և Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի գործարարների համար: Նա հայտարարել է. «Մենք փորձում ենք այս ուղղությամբ հայաստանի հետ միասին խոշոր քայլեր ձեռնարկել»:

Երեքշաբթի օրը, Թեհրանում ՀՀ դեսպանի հետ Հյուսիսային Խորասան նահանգում  կայացած հանդիպմանը, Մոհամմեդ Ալի Շոջային հայտարարել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր լայն կապեր է ունեցել Իրանի հետ:

Նա ասել է.«Որպես հարևան երկիր, հատկապես վերջին տասնամյակում Հայաստանի բարգավաճման և զարգացման ներուժը մեծացել է: Անկախությունից հետո այդ երկրին հաջողվեց զարգանալ»:

-------------------------------

Իրանի քաղավիացիայի վարչության խոսնակը հերքել է երկրի օդային տարածքում հայկական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի անհետանալու մասին լուրերը:

Մոհամմադ Հասան Զիբախշը հինգշաբթի օրը Fars News գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Հայկական ավիաընկերություններցի մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որն անցնում էր Իրանի օդային տարածքով, տեխնիկական խնդիրների պատճառով և օդաչուի խնդրանքով, վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում»:

Նա հավելել է. «Հայկական ավիաընկերության տեխնիկական խումբը վերականգնում է  ինքնաթիռի տեխնիկական խնդիրները: Նման խնդիրների առկայության պայմաններում  չպլանավորված վայրէջքը սովորական խնդիր է: Տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո, ինքնաթիռները վերադառնում են իրենց նպատակակետը»:

Իրանի քաղավիացիայի վարչության խոսնակը նշել է. «Իինքնաթիռում ուղևորներ չեն եղել»:

Վերջերս որոշ հայկական լրատվամիջոցներ տարածել էին լուրեր, թե Իրանի օդային տարածքում անհետացել է հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը:

--------------------------

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով Զանգեզուրն անվանել է «ադրբեջանական պատմական տարածք» ու հայտարարել, թե լուծել է ԼՂ հակամարտությունը և կյանքի է կոչել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը:

ՀՀ ԱԳ նախարարության մամուկի խոսնակն ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա, հավելել է. «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

«ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են».- նշել է Աննա Նաղդալյանն արձագանքելով ԼՂ-ի հակամարտությունը լուծված լինելու մասին Ալիևի հայտարարությանը:

---------------------------------

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ), Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանում բողոքի ցույցերի կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել և խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները:

Հայաստանի հարևան պետությունների և ՆԱՏՕ-ի կոչը հնչում է այն պայմաններում, երբ Երևանում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ ժողովրդական բողոքները:

Վերջին օրերի ընթացքում որոշ  իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունն ուղարկել էր Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվեց ստորագրել  դիմումը, հայտարարելով, որ դա հակասում է Սահմանադրությանը:

Փետրվարի 25-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնաից ազատելու հրամանագիրը: Սակայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը, չհանդուրժելով այդ քայլը, հայտարարություն է տարածել վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ և վարչապետի հրաժարականն է պահանջել:

Փաշինյանին քննադատողները նրան մեղադրում են Ղարաբաղյան 44-օրյա  պատերազմում պարտության  մեջ և պահանջում են նրա հրաժարականը, սակայն Փաշինյանը հերքում է այդ մեղադրանքները:

Փաշինյանն ասում է, որ մարդիկ են իրեն իշխանության բերել և իրենք էլ պետք է հեռացնեն: Հարկ է նշել , որ ընդդիմության կողմնակիցները պահանջումե ն նրա հրաժարականը:

Հայաստանում հակակառավարական ցույցերը սկսվեցին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Փաստորեն բողոքները սկսվեցին Փաշինյանի կողմից  հրադադարի հայտարարության ստորագրումից հետո, որը Հայաստանի ժողովրդի կարծիքով պարտության հայտարարություն է համարվում:

--------------------------------

Սահմանադրագետ, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մարտի 1–ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու հայտարարությանը։

----------------------------------

Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները ձգտում են ընդլայնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունները:

Այդ շրջանակներում, Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական և արդյունաբերական հանձնաժողովի նախագահահ Թահեր Միրքեշիլին հայտարարել է, որ Բաքվի և Թեհրանի մջև առևտրափոխանակումն աճում է: Նա նշել է. «Ադրբեջանը միայնակ ի վիճակի չէ վերակառուցել Լեռնային Ղարաբաղի  նի քաղաքներն ու գյուղերը և  ունի օտարերկրյա ներդրումների և օժանդակության, ներառյալ իրանական ընկերությունների համագործակցության ու օժանդակության կարիքը»:

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ պատերազմի հետևանքով ազատագրված տարածքների վերակառուցման հարցում Իրանին առաջնահերթություն է տրվելու:

Մոտ երեք տասնամյակ հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցումը մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, քանի որ այդ տարածքներում գտնվում են նաև Իրանի համար կարևոր նշանակություն ունեցող պատմական կոթողներ: Այդ պատճառով, իրանական ընկերությունները մշտապես կարևորել են Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը:

Իլհամ Ալիևի կառավարության համար մեծ նշանակություն ունի նաև  ամբարտակների կառուցման և ինժեներական զարգացման առաջադեմ տեխնոլոգիայի առկայությունն Իրանում: Այդ պատճառով, Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ ազատագրված տարածքների վերականգնման ծրագրում առաջնահերթությունը տրվելու է Իրանին»:

Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանի երկրների համար մշտապես եղել է հուսալի գործընկեր և տնտեսական զարգացման  հնարավորություն, անկախ նրանից, թե որ երկրներն են օգտվել կամ մտադիր են օգտվել այդ հնարավորությունից. Իսկ իրանցի պաշտոնյաները մշտապես ողջունել են տարածաշրջանի երկրների հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների բարելավումը: