Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (9) Ծովերի ու օվկիանոսների նշանակությունը շրջակա միջավայրում
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորադաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք շրջակա միջավայրում ծովերի ու օվկիանոսների նշանակության մասին: Ընկերակցեք մեզ:
Ծովերն ու օվկիանոսները աղի ջրի ահռելի զանգված են և ջրոլորտի հիմնական բաղադրիչն են հանդիսանում: Օվկիանոսների բաժանման հիմք են հանդիսանում մայրցամաքները: Երբեմն ծով կամ օվկիանոս բառերը փոխարինում են միմյանց: Սակայն ծովերն օվկիանոսների մի մասն են կազմում և ավելի մոտ են ցամաքին: Երկրագնդի մակերևույթի մոտ 71 տոկոսն` այսինքն շուրջ 361 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ծածկված է աղի ջրի զանգվածով` օվկիանոսներով ու ծովերով: Ծովերի թիվն ավելի մեծ է: Աշխարհի ամենամեծ ծովերն են`Միջերկրականը, Բերինգը, Կարիբյանը և Օխոտսկը: Օվկիանոսների միջին խորությունը կազմում է 3.7 կիլոմետր և պարունակում է շուրջ 1340 միլիոն քառակուսի կիլոմետր ջուր: Տարեկան գոլորշիանում է երեք միլիոն երեք հարյուր հազար խորանարդ կիլոմետր ջուր, որը տեղում է անձրևի ու ձյան տեսքով: Տեղումների արդյունքում մայրցամաքների տակ կուտակվում է շուրջ 8 միլիոն 250 հազար խորանարդ կիլոմետր քաղցր ջուր, իսկ լճերի ու գետերի մեջ շուրջ 1 միլիոն 250 հազար խորանարդ կիլոմետր քաղցր ջուր:
Օվկիանոսներն ու ծովերը կլանելով օդի ավելորդ ածխածնի երկօքսիդը օդի հավասարակշռության պահպանման են հանգեցնում: Օրինակ անցած 200 տարիների ընթացքում ծովերն ու օվկիանոսները կլանել են մարդկանց կողմից շրջակա միջավայրին պարտադրված ածխածնի երկօքսիդի շուրջ 50 տոկոսը: Ծովերն ու օվկիանոսները բարեխառն են դարձնում կլիման և միգուցե դրանց կարևորագույն ֆունկցիան է երկրագնդի կլիմայի և օդի ջերմաստիճանի վրա ազդելը: Եթե օվկիանոսները չլինեին և երկրագնդում միայն ցամաք լիներ ջերմոցային գազերի և արեգակնային ճառագայթումների պատճառով օդի ջերմաստիճանը կբարձրանար 67 աստիճանի: Օվկիանոսները շարժման մեջ լինելով տարածում են ջերմային էներգիան և դա պատճառ է դառնում, որ օդի ջերմաստիճանը ձմռանը տաք, իսկ ամռանը զով լինի: Մի խոսքով`օվկիանոսները բարեխառն են դարձնում երկրագնդի կլիման:
*************
Ծովերն ու օվկիանոսները կարևոր դեր ունեն ջրի և ազոտի ցիկլում: Ջերմաստիճանի և աղի ծավալի պատճառով հոսանքներ են առաջանում ծովերի խորքում: Մակընթացության և տեղատվության, ինչպես նաև քամու պատճառով առաջացած ալիքների հպվելու արդյունքում գոյանում են մակերեսային հոսանքներ: Ծովի ջրի մակերեսային փոփոխություններն արեգակի ու լուսնի ձգողական ուժի հետևանք են: Ծովերի ջրի թանձրության տարբերությունը շարժում է առաջացնում և ստեղծվում են օվկիանոսային հոսանքները:
Օվկիանոսներում հոսանքներ կան, որոնք ծովային հոսանք են կոչվում: Տարբեր գործոններ են դերակատար այդ հոսանքների առաջացման հարցում, բայց ամենամեծ դերակատարությունն ունեն քամիները: Որտեղ միմյանցից հեռանում են երկու օվկիանոսային հոսանքներ, այնտեղ բարձրանում և մակերես են գալիս խորքային ջրերը: Միջերկրական ծովում գոլորշիացումն ավելի շատ է քան գետերի ու անձրևների միջոցով ծով հասած ջուրը: Ուստի այդ սակավությունը լրացնելու համար դեպի Միջերկրական ծով է ընթանում Ատլանտյան օվկիանոսը և առաջանում է օվկիանոսային հոսանք: Առանց օվկիանոսային հոսանքների կյանքը կդադարի երկրագնդում:
Մինչև վերջին տարիները օվկիանոսների մասին մարդկանց տեղեկությունները չէր գերազանցում մոլորակների մասին տեղեկություններին: Այսօր աստղագետները լուսնի մակերեսի մասին ավելի շատ բան գիտեն քան երկրաբանները օվկիանոսների խորքի մասին:
Միգուցե անհավատալի լինի այն փաստը, որ մինչ այսօր 12 հոգի ոտք են դրել լուսին, իսկ միայն երկու սուզորդի է հաջողվել հասնել օվկիանոսի ամենախոր մասը և վերադառնալ: Արդեն 50 տարի է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օվկիանոսագիտության միջպետական հանձնաժողովը փորձում է տարածել ծովային գիտություններն ու դրանց հետ առնչվող ուսումնասիրությունները: Սակայն այսօր էլ դեռ չեն բացահայտվել որոշ օվկիանոսներ և դա անհերքելի փաստ է:
Իհարկե հետազոտողներին հայտնի է դարձել, որ ծովի խորքում կյանք գոյություն ունի: Գրեթե մինչև մեկ դար առաջ ենթադրվում էր, որ օվկիանոսներում կյանքը սահմանափակվում է միայն մակերևութային ջրերում: 1840-ականներին անգլիացի բնագետ` Ֆորբերին հաջողվեց կենդանի ծովային աստղ որսալ 2100 մետր խորությունից: 1860 թվականին բացահայտվեց, որ Միջերկրականի խորքից 1600 մետր խորությունից անցնող հեռագրական լարը պատված էր կորալներով և այլ տեսակներով: Վերջին տարիների ընթացքում հիդրոֆոնի միջոցով ապացուցվել է, որ օվկիանոսների խորքերում ծովային կենդանիների առաջացրած աղմուկն ավելի շատ է քան ցամաքների ամենաբազմաբնակիչ վայրերում:
**************
Գիտնականներն այն կարծիքի են, որ ծովերն ու օվկիանոսները հատուկ նշանակություն ունեն կյանքի համար: Պարզ է, որ կյանքի առաջին նշաններն առաջացել են օվկիանոսներում և այսօր էլ կյանքի մեծ մասն օվկիանոսներում է: Օվկիանոսներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այնտեղ գոյություն ունի շուրջ 230 հազար կենդանական տեսակ: Չնայած օվկիանոսների խորքերի մեծ մասը դեռ չի բացահայտվել, բայց ենթադրվում է, որ ավելի շատ ջրակենցաղ կենդանական տեսակներ են ապրում այնտեղ: Ուստի օվկիանոսներն ու ծովերը կյանքի աղբյուր են և կենսական դեր ունեն 7 միլիարդ մարդու գոյության հարցում: Միլիոնավոր մարդիկ իրենց սնունդը, տրանսպորտը և աշխատանքն ապահովելու համար ուղղակի կախված են օվկիանոսներից: Յուրաքանչյուր չորս հոգուց մեկն իր սպիտակուցն ապահովում է ծովային ուտեստների միջոցով: Աշխարհի բնակչության կեսն ապրում է ափամերձ շրջաններից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում: Համաշխարհային առևտրի 90 տոկոսն իրականացվում է նավորդության միջոցով: Տեխնոլոգիայի զարգացմամբ, ծովերում և ափամերձ շրջաններում զարգանում են նաև տնտեսական աշխատանքները: Սակայն մարդկանց գործունեությունը բազում բացասական հետևանքներ է ունեցել օվկիանոսների ու ծովերի համար: Օրինակ ձկնորսության սխալ եղանակների և ապօրինի ու անխնա որսի պատճառով խիստ տուժել են ծովային էկոհամակարգերը, այդ թվում կորալային խութերը:
Անխնա ձկնորսությունը սպառնում է օվկիանոսներին ու ծովերին: Տարեկան հարյուր միլիոն տոննա ձկան որս է տեղի ունենում և որոշ ձկների դեպքում անցնում է թուլատրելի սահմանը: Այս ընթացքը շարունակվելու դեպքում, մինչև 2050 թվականը կոչնչանան ձկների որոշ տեսակներ:
***************
Անցյալում ենթադրվում էր, որ ծովերն ու օվկիանոսներն այնքան մեծ են, որ մարդն անկարող է վնասել դրանց: Սակայն ցավոք, այսօր մարդկային գործողությունների, այդ թվում հանածո վառելիքի օգտագործման, անտառների ոչնչացման և գյուղատնտեսական աշխատանքների պատճառով օդում ավելանում է ածխածնի երկօքսիդը: Քանի որ օվկիանոսները կլանում են այդ գազի մեծ մասը, հագեցած են այդ գազով: Այդ պատճառով բարձրացել է օվկիանոսների ջրի ջերմաստիճանը և թթվային հատկություն է ձեռք բերել: Ջրի ջերմաստիճանի և քիմիական փոփոխությունները վտանգել են մեծ թվով ջրակենցաղ կենդանիների կյանքը: Օրինակ օվկիանոսների թթվային մթնոլորտում, բարակում է որոշ կենդանիների խեցին, որը կալցիումի կարբոնատից է ստեղծված: Ծովային կաթնասունները, այդ թվում կետը թթվային ջրերում սննդի սակավության առջև են կանգնում: Երկրագնդի ջերմաստիճանը բարձրանալով, հալվում են բևեռների սառույցները և այլևս չեն կարողանում համբերել բևեռային արջերի ծանրությունը: Պատմական տարածքում, որտեղ միշտ ապրել են, խիստ նվազել է սաղմոն ձկների թիվը: Որովհետև այդ ձկները սառը ջրերում են ապրում, իսկ օվկիանոսների ջերմաստիճանը բարձրանալով նրանք ստիպված դեպի ավելի սառը ջրեր են լողացել:
Կենդանիներից բացի, մարդիկ էլ տուժել են ծովերի ու օվկիանոսների ջրերի աղտոտվածությունից: Օդի ջերմաստիճանի բարձրանալու և սառույցների հալվելու պատճառով, որոշ շրջաններում բարձրանում է օվկիանոսների ջրի մակարդակը և դրա հետևանքով սաստիկ ու անկանխատեսելի փոթորիկներ են տեղի ունեցել ափամերձ շրջաններում: Բացի սրանց, այսօր ծովեր ու օվկիանոսներ են թափվում մարդկային գործողությունների հետևանքով առաջացած աղբեր ու թափոններ: Բրիտանիայում Հյուսիսային ծովի աղտոտվածության 45 տոկոսը վերաբերում է եվրոպական երկրներին, որոնցից անցնում է Ռայն գետը և թափվում է այդ ծով: Նման պայմաններում խիստ տուժում են ծովային էկոհամակարգերը, կղզիներն ու ափամերձ տարածքները և նրանց տնտեսական գործունեությունը:
*************
Հարգելի ունկնդիրներ սպառվեց հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցում ավելի ընդգրկուն կանդրադառնանք ծովերի ու օվկիանոսների աղտոտվածությանը: Մինչ այդ հաջողություն ենք մաղթում բոլորիդ: