Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (17) Աերոզոլները անապատացման և հողի էրոզիայի հետևանք
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Եթերում է «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդումը: Այսօր խոսելու ենք անապատացման վտանգավոր հետևանքներից համարվող աերոզոլների մասին: Ընկերակցեք մեզ:
Անապատացման և հողի էրոզիայի վտանգավոր հետևանքներից է աերոզոլների առաջացումը: Աերոզոլները օդում լողացող փոշեհատիկներ են, որոնք երկնքի մթագնման պատճառ են դառնում: Այդ երևույթը սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ չոր օդում ավելանում են ծուխը և փոշեհատիկները: Ճգնաժամային դեպքերում աերոզոլները կանխելով արևի լույսի ներթափանցումը, ձմեռային մթնոլորտի առաջացման պատճառ են դառնում: Այդ իսկ պատճառով գիտնականները գտնում են, որ պատմության ընթացքում մեծ ոչնչացումները, այդ թվում դինոզավրերի ոչնչացումը տեղի է ունեցել աերոզոլների պատճառով: Նման երևույթ է տեղի ունեցել 1816 թվականին, երբ Ինդոնեզիայում գտնվող Թամբուրա հրաբխային լեռը ժայթքեց: Այդ լեռան ժայթքման պատճառով մինչև 36 մղոն տարածվեցին ածուխ, հող ու փոշեհատիկներ և հասան մինչև Լոնդոն: Նման հսկայական ծավալով փոշեհատիկները կանխեցին արևի լույսի ներթափանցումը երկիր և երկիրը չափազանց սառեց: Այդ տարի մարդիկ ամառ չունեցան:
Աերոզոլները տիղմի, կավի,ավազի ու մանրախճի չափազանց մանր փոշեհատիկներ են, որոնք առաջանում են անապատացման հետևանքով և քամու միջոցով տարածվում են շատ հեռու: Այդ նյութերը թեթև լինելով, օդ են բարձրանում և երկար ճանապարհ անցնելուց հետո, իջնում ու նստում են: Աերոզոլները մակերևութային ծագում ունեն և տեղի են ունենում հատկապես տարվա շոգ եղանակներին Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Քուվեյթի և Իրանի հարավային շրջանների անապատներում: Այդպես առաջացած փոշեհատիկները երկարատև են լինում և տարվա մեջ 20-50 օր շարունակվում են: Ավազահողմը ավազի նման խոշոր փոշեհատիկները բարձրացնում է մինչև 15 մետր և տեղափոխում ժամում 16 կիլոմետր արագությամբ: Իսկ աերոզոլներ առաջացնող քամին չափազանց մանր նյութերը երկար տևողությամբ բարձրացնում է և տեղափոխում ժամում 40-80 կիլոմետր արագությամբ:
**************
Միջազգային չափանիշների համաձայն, քաղաքներում աերոզոլների թուլատրելի սահմանը յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց կազում է 240-260 միկրոգրամ:Սակայն լինում է ժամանակ, որ օդում լողացող փոշեհատիկների ծավալը երբեմն 15 ամգամ գերազանցում է ստանդարդ սահմանը: Մարդու և շրջակա միջավայրի համար աերոզոլների ներկայացրած վտանգը մեծանում է կախված դրանց քիմիական կառուցվածքից: Փոշեհատիկները միախառնվելով քաղաքի աղտոտիչ նյութերի հետ աերոզոլի են վերածվում, որոնք օրգանական նյութերի հետ խառնված լինելով, կպչուն են դառնում և դիպչում են բնության տարբեր տարրերին, այդ թվում բուսականությանը, հողին կամ իրերին: Այդպիսով աղտոտվածություն է առաջանում, ալերգիաներ ու հիվանդություններ են տարածվում և որոշ դեպքերում էլ անսարքություն է առաջանում արդյունաբերական ու էլեկտրոնային սարքերում:
Իրաքում և Սաուդյան Արաբիայում փոշեհատիկների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանց ավելի քան 56 տոկոսը 250 միկրոնից ավելի փոքր են և շնչառության ժամանակ կարող են անցնել թոքերի մեջ: Փոշեհատիկները թուլացնում են մարմնի պաշտպանական կարողությունը և անգամ հազալով ու փռշտալով դուրս չեն գալիս թոքերից: Այդ նյութերը շատ արագ անցնում են արյան մեջ և հիվանդության պատճառ են դառնում:
Վերջին երկու տասնամյակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տարեկան շուրջ 500 հազար մարդ վաղաժամ մահ է ունենում փոշեհատիկներ շնչելու պատճառով:
Աերոզոլները բացասաբար են ազդում նաև բույսերի վրա: Աերոզոլները նստելով բույսերի վրա, նվազեցնում են ֆոտոսինթեզը, որի հետևանքով նվազում է նաև նյութափոխանակումը: Աերոզոլները խափանում են նաև բույսերի փոշոտման գործընթացը: Այդպիսով նվազում է նաև բերքատվությունը:
Այդ նյութերն անփոխարինելի տնտեսական վնասներ են պատճառում և բարձրացնում են սոցիալական ծախսերը:
Գիտնականների կարծիքով, այն տարածքներում, որտեղ բավականաչափ տեղումներ են լինում, հողի էրոզիան հազվադեպ է աերոզոլների առաջացման պատճառ դառնում: Սակայն չորային շրջաններում, ինչպես Միջին Արևելքում, հատկապես երբ հյուսիսային քամին է փչում աերոզոլներ են առաջանում: Հյուսիսային քամին փչում է հունիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում և անցնելով Թուրքիայի և Իրաքի հյուսիսային շրջանների լեռներից, հասնում է Իրաքի ու Սիրիայի անապատներ և այնտեղից Պարսից Ծոց ու ազատ ջրեր: Այդ քամին շարժում է անապատների տարածման հետևանքով էրոզիայի ենթարկված հողը և փոշեհատիկների տեսքով հասցնում է տարածաշրջանի արդյունաբերական քաղաքներ: Քամին դինամիկական հզորությամբ, կարող է 2400-3000 մետր բարձրացնել հսկայական ծավալով փոշեհատիկներ: Օդի խոնավությունը ցածր լինելով, վնասակար այդ փոշեհատիկները կարող են մինչև 10 օր օդի մեջ մնալ:
***************
ԱՄՆ-ի մթնոլորտի հարցերով զբաղվող գործակալություն՝ NOAA-ի կողմից Իրաքում անցկացված ուսումնասիրության համաձայն, Միջին Արևելքում, հատկապես Իրանում ավազահողմերի ուժգնանալու գլխավոր պատճառն է Իրաքի արևելյան շրջաններում, այդ թվում Ալ Ջեզիրայի բնակավայրում անապատների տարածվելը: Ալ Ջեզիրան գտնվում է Բաղդադի մոտակայքում, Տիգրիս և Եփրատ գետերի միջև: Անցյալում այնտեղ կային բազում լճեր ու ջրաճահճային տարածքներ: 80-ական և 90-ական թվականներին, Իրանի դեմ Իրաքի պարտադրած պատերազմի տարիներին, միտումնավոր կերպով չորացրին եղեգնուտները և վնաս պատճառեցին այդ տարածքի էկոհամակարգին: Այդ տարիներին Իրաքի բռնապետ՝ Սադդամ Հուսեյնը հրահանգեց Իրաքի կենտրոնական և Միջագետքի հարավային շրջաններում վառել բնապաշարները: Ռազմական սխալ քաղաքականությունների շրջանակում, նա այնպես արեց, որ Սաուդյան Արաբիայի ավազներն Իրաքի հարավային ու հարավ-արևմտյան շրջաններից հասնեն մինչև Նաջաֆ, Քերբելա և Սամերա քաղաքներ: Սադդամի հրամանով Իրաքի բանակի ճարտարագիտական կազմակերպությունն այնպես է վառում Հուր ոլ-Ազիմի շրջանը, որ անգամ եղեգնուտները չկարողացան աճել: Իրաքի հարավային ու կենտրոնական ջրաճահճային տարածքներում դադարեց թռչունների չուն: Իրանի դիմաց պաշտպանական պատնեշ կառուցելու համար Իրաքի հարավային նահանգներում ոչնչացրեց ավելի քան 15 միլիոն արմավենի: Ոչնչացրեց անգամ արոտավայրեր ու ցանքսատարածքներ:
Իրաքի բանակն առաքելություն ուներ հարավային վտակները փակելով, արագացնել իրաքցիների ցանքսատարածքների էրոզիան: Հատկապես Իրանի հետ սահմանամերձ Բասրա նահանգում, Շալամչե, Թանումա, Սալեհիե, Աբուլխասիբ, Օմ ոլ-Ռասաս շրջաններում մինչև Ֆավի թերակղզին արմատախիլ դարձան արմավի այգիները և փոխարենը տեղադրվեցին ականներ ու պայթուցիկ թակարդներ:
Այդ քայլերն ուղղակիորեն ազդեցին իրաքցիներիի կյանքի վրա, նաև ունեցան երկարաժամկետ հետևանքներ, աղտոտելով օդը և Իրաքի երկինքը լցնելով աերոզոլներով:
Այդ խնդրի հետ բախվեցին Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների մեծ թվով քաղաքներ և այսօր էլ տառապում են բնապահպանական այդ ճգնաժամից:
*************
Չնայած անհերքելի է 90-ական թվականներին, Սադդամի վարչակազմի դերը Հուր-ոլ-Ազիմի և Միջագետքի ջրաճահճային տարածքների ոչնչացման մեջ, սակայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցները վկայում են, որ վերջին տասնամյակներում, Թուրքիայի կառավարությունը ևս ջրամբարտակներ կառուցելով և Տիգրիս ու Եփրատ գետերի հոսքը փակելով, մեծ դեր է ունեցել Իրաքի և Սիրիայի լճերի ու ջրաճահճային տարածքների ցամաքելու և Միջին Արևելքում աերոզոլների տարածման հարցում: Բարեկամներ ավարտին է մոտենում հաղորդմանը հատկացված եթերաժամը: Զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: Մինչ այդ ամենայն բարիք ենք Ձեզ մաղթում: