Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (19) Անապատների վերացման նշանակությունը
Ողջույն Ձեզ հարգելի ունկդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ զրույցներում խոսել ենք անապատների տարածման վտանգավոր հետևանքների մասին: Նշեցինք, որ գիտակցելով այն իրողությունը, որ անապատների տարածվելով, մարդիկ բնպահպանական բազում խդնիրների առջև են կանգնել, միջազգային հանրությունը որոշել է պայքարել այս երևույթի դեմ: Այդ ուղղությամբ տարածաշրջանային ու միջազգային բազում քայլեր են ձեռնարկվել: Այսօր խոսելու ենք այդ քայլերի մասին: Ընկերակցե
1987 թվականին, Օքսֆորդ համալսարանի կողմից հրապարակված «Մեր համատեղ ապագան» խորագրով հոդվածում գրված էր.«Երկրագունդը մեկն է, սակայն աշխարհը մեկը չէ: Բոլորս մեր կյանքը շարունակելու համար մեկ երկնքից ենք կառչած, այդուհանդերձ յուրաքանչյուր երկիր և հասարակություն ձգտում է իր գոյության ու երջանկության համար, առանց նկատի առնելու թե իր քայլերն ինչ ազդեցություն են թողնում մյուսների կյանքի վրա»: Անցած տասնամյակներում անապատների տարածման արագ ընթացքը հաստատում է Օքսֆորդի կողմից հրապարակված հոդվածը: Առաջին անգամ, 1992 թվականին, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացել է բնապահպանության և զարգացման թեմայով ՄԱԿ-ի համագումարը, որտեղ քննարկվել է անապատների տարածումը կանխելու հարցը: Այդ համագումարի ձեռքբերումների 12-րդ հոդվածը, որը հայտնի է օրակարգ 21 անունով, իրականում միջազգային հանրության համար ճշտված օրակարգ է 21-րդ դարում՝ անապատացման դեմ պայքարի ուղղությամբ:
Այդ հոդվածում ՄԱԿ-ից պահանջվել է որպես միջազգային խնդիրներ՝ լուրջ քայլեր ձեռնարկել երաշտի և անապատացման դեմ: Այդ ուղղությամբ ՄԱԿ-ը պետությունների մասնակցությամբ կոմիտե է կյանքի կոչել անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիա ձևակերպելու համար: Երեք տարվա ընթացքում այդ կոմիտեն վերջնականացրեց անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի տեքստը:
Անապատացման վտանգների մասին ժողովրդին և իրենց պետություններին իրազեկելու համար, 1994 թվականի հունիսի 17-ին, ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ստորագրեցին դաշինք՝ չորային շրջաններում մարդկային ճնշումները սանձելու նպատակով: Այդ դաշինքը հայտնի է «Երաշտի և անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիա» անունով: Այդպիսով 21 տարի առաջ, տարբեր ոլորտների մեծ թվով գիտնականներ համախմբվելով, դաշինք կնքեցին, որպեսզի պետայրերին զգուշացնեն այն մասին, թե նվազագույնը 5169 միլիոն հեկտար կամ աշխարհի 13000 միլիոն հեկտար ցամաքների 39.7 տոկոսն անապատացման վտանգի առջև են գտնվում: Անապատացումը միլիարդներ դոլար վնաս է պատճառում աշխարհի գյուղատնտեսության բաժնին և սննդի անվտանգությանը:
****************
Ներկայումս այդ դաշինքին անդամակցող ավելի քան 190 երկրներ չորային շրջաններում կենսապայմանները բարելավելու, հողի կարողությունները պահպանելու և երաշտի հետևանքները նվազեցնելու համար համագործակցում են միմյանց հետ: ՄԱԿ-ի երաշտի և անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի գրասենյակը հողերի ոչնչացման դեմ պայքարում տեղացիների մասնակցությունը խրախուսելով, զարգացած և զարգացող երկրների միջև համագործակցությունը դյուրացնելով և գիտելիք ու տեխնոլոգիա տրամադրելով, փորձում է բարելավել հողերի կայուն կառավարումը: Այդ կոնվենցիան նպատակ ունի կանխել անապատների շրջակայքում գտնվող ցանքսատարածքների ոչնչացումը, հողի էրոզիան կանխելու համար պահպանել բուսականությունը, որոշակի ժամանակով կանխել անասունների մուտքն արոտավայրեր և հավասարակշռություն ստեղծել բնական միջավայրում: Անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիան կառավարման նոր ձևաչափ ներկայացնելով, նոր էջ բացեց միջազգային օրենքներում:
Այդ կոնվենցիայի փաստաթղթում բազմիցս ընդգծվել է հատկապես կանանց կատարյալ մասնակցությունը: Կոնվենցիան կարևորում է ժողովրդի և տարբեր մարմինների միջև կապող օղակ հանդիսացող հասարակական կազմակերպությունների դերը: Այդ կոնվենցիան վեց առանցքներում ճշտել է 2012-2015 թվականների իր ծրագիրն ու ձեռքբերումները: Այդ ստրատեգիայի իրագործման առանցքներն են՝ բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը, ճշտել քաղաքականության, գիտելիքի ու տեխնոլոգիայի շրջանակը, տարողություններ ստեղծել, ֆինանսավորել ու տեխնոլոգիաներ փոխանցել և կառավարման աջակցություն ցուցաբերել:
Չնայած անապատացման խնդիրը դիմագրավող երկրները ազգային, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով իրագործում են կոնվենցիայի ծրագրերը, սակայն Աֆրիկայում, Ասիայում, Լատինամերիկյան և Կարիբյան երկրներում, Միջերկրական ծովի հյուսիսում և Եվրոպայի կենտրոնական ու արևելյան շրջաններում շարունակվում է անապատացման խնդիրը: Ամեն տարի անապատների տարածման հետևանքով վերանում է 12 միլիոն հեկտար հողատարածք, այսինքն Շվեյցարիայից երեք անգամ ավելի մեծ տարածք, որտեղ կարելի էր աճեցնել 20 միլիոն տոննա հացահատիկ: Այդպիսով նվազում է սննդամթերքի արտադրումը, սրվում է ջրի սակավության հարցը, տարածվում է աղքատությունը և մի խոսքով այդ ճգնաժամն ազդում է աշխարհի երկու միլիարդ բնակչության կյանքի վրա:
Անապատների տարածման հետևանքները միայն բնական էկոհամակարգերի ու տեսակների ոչնչացմամբ չեն սահմանափակվում, այլև ավազահողմերի տարածվելով և հողի արտադրողականությունը նվազելով այդ հետևանքներից զերծ չեն մնում բնակավայրերն ու հիմնաշենային կառույցները, այդ թվում ճանապարհները, հեռահաղորդակցության ու էլկտրականության ցանցերը: Ուստի կարելի է ասել, որ անապատացումը միջազգային խնդիր է լուրջ հետևանքներով, որոնք են՝ կենսաբազմազանության ոչնչացումը, շրջակա միջավայրի անվտանգության նվազումը, աղքատության տարածումը, սոցիալտնտեսական կայունության և կայուն զարգացման խարխլումը:
*************
Փորձագետների կարծիքով, անապատների տարածումը կանխվելու է այն ժամանակ, երբ լուրջ փոփոխություն առաջանա տեղական ու միջազգային քայլերում: Այդ փոփոխությունները քայլ առ քայլ մարդկանց առաջնորդելու են կայուն օգտագործել հողատարածքներն ու ապահովել սննդի անվտանգությունն աշխարհի աճող բնակչության համար: Այդպիսով, անապատների տարածման կանխումը մեծ նպատակի մի մասն է, այն է՝ երաշտ ու անապատացում դիմագրավող երկրների կայուն զարգացումը:
Անապատացումը, կլիմայական փոփոխություններն ու կենսաբազմազանության վերացումը կայուն զարգացման առջև ծառացած մարտահրավերներ են համարվում: Ուստի ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիան (UNCCD) ձգտում է համագործակցության հնարավորություն ստեղծել՝ անապատացումը կանխելու, երաշտի ու հողի էրոզիայի հետևանքները նվազեցնելու և կայուն շրջակա միջավայր ունենալու համար:
Այդ ուղղությամբ Իրանի իսլամական հանրապետությունը երրորդ երկիրն է եղել, որ ստորագրել է անապատացման դեմ պայքարի կոնվենցիան և 1996 թվականին ավարտին է հասցրել դրա վավերացման փուլերը: Բացի այդ, 2004 թվականին Իրանը մշակել է անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ծրագիր, որի գլխավոր առանցքն է կազմել տեղական հասարակությունների մասնակցությունը:
Ազգային քայլ ծրագրի առաջնահերթություններից էր ճշտել մի շրջանակ՝ տնտեսության խոշոր հատվածների հետ համաքայլ գործեղանակներ մշակելու և անապատացման դեմ պայքարի ազգային կոմիտեի վավերացրած կետերն իրագործելու համար:
Ազգային քայլ և տարածաշրջանային քայլ ծրագրերի իրագործմանն աջակցելու նպատակով Ասիայում ստեղծվել են վեց թեմատիկ ցանցեր, որոնք ճշտել են տարածաշրջանի վեց երկրների պարտականությունը: Իրանի իսլամական հանրապետությունն ստանձնել է արոտավայրերի կառավարման և վազող ավազների կայունացման ցանցի պատասխանատվությունը: Այդ ցանցի նպատակն է տարածաշրջանի երկրներում տիրող սոցիալտնտեսական պայմանները նկատի առնելով, տեղեկություններ հավաքել և մեծացնել տարածաշրջանային տարողությունները արոտավայրերի և անասնաբուծության արտադրանքների կառավարման և կայուն համակարգերը վերականգնելու համար:
Անտարակույս նման քայլեր իրագործելով, միջազգային հանրությունը կարող է կանխել հողի էրոզիան: Այդպիսով կարելի է նպաստել սննդի անվտանգությանը, գյուղական շրջաններում աղքատության ու սովի նվազեցմանը և բնապահպանական մեծ մարտահրավերների դիմաց դիմադրության ստեղծմանը:
Ուստի հողի էրոզիայի կանխումը միջազգային կամք է պահանջում: Շրջակա միջավայրի և բնապաշարների պահպանության նպատակով անապատացումը չկանխվելու դեպքում, հնարավոր է եկող տարիներում այդ չարաբաստիկ երևույթը տարածվի աշխարհի մյուս շրջաններում: Այսօր ապացուցված է, որ կլիմայական սպառնալիքները, համաշխարհային տաքացումը և անապատացումը աշխարհի բնակչության ընդհանուր թշնամիներն են: Ուստի քանի դեռ առիթ կա, բոլոր երկրները պետք է քայլեր ձեռնարկեն անապատացումը կանխելու և շրջակա միջավայրը պահպանելու ուղղությամբ, որովհետև երկիրը մեզ վստահված չվերականգնվող աղբյուր է, որը պետք է փոխանցենք գալիք սերունդներին: