Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (20) Օդի նշանակությունը շրջակա միջավայրում
Ողջույն Ձեզ հարգելի ունկդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք շրջակա միջավայրը կազմող տարրերից մեկի մասին, որը մեծ նշանակություն ունի կենդանի օրգանիզմների կյանքում: Ընկերակցեք մեզ:
Օդը, ինչպես ջուրը, սնունդը, լույսն ու ջերմությունը մարդու կյանքի համար անհրաժեշտ հինգ կարևոր տարրերից են համարվում: Յուրաքանչյուր մարդ օրական շնչում է 22000 անգամ և մոտավորապես 15 կիլոգրամ օդի կարիք ունի: Մարդը կարող է հինգ շաբաթ առանց սննդի և հինգ օր առանց ջրի ապրել, իսկ առանց օդի անգամ հինգ րոպէ չի կարող ապրել: Օդը, որը շնչում ենք պարունակում է 78 տոկոս ազոտ, 21 տոկոս թթվածին, 0.9 տոկոս արգոն և 0.03 տոկոս ածխածնի երկօքսիդ: Օդն անհրաժեշտ է շնչավոր օրգանիզմների , այդ թվում կենդանիների, բույսերի և անգամ մանրեների համար: Պահպանելով երկիր հասնող ջերմությունը, օդը նաև երկիրը պաշտպանում է արևի վնասակար ճառագայթներից: Սակայն արդյունաբերական հեղափոխությունից և վերջին տասնամյակներում գիտության ու արդյունաբերության ոլորտներում առաջացած զարգացումներից հետո, մարդը օդի աղտոտման պատճառ է դարձել: Հանածո վառելիքի օգտագործման պատճառով գործարանների և ավտոմեքենաների առաջացրած կամ նավթահորերի ու անտառների վառվելու հետևանքով գոյացած ածխածինը օդի աղտոտման պատճառ են դարձել և սպառնում են կենդանի օրգանիզմների գոյությանը:
Առողջապահության միջազգային կազմակերպության 2014 թվականի զեկույցի համաձայն, 2012 թվականին օդի աղտոտվածության պատճառով աշխարհում մահացել է շուրջ 7 միլիոն մարդ: Այդ թիվը երկու անգամ գերազանցում է կանխատեսվածին: Այդ 7 միլիոնից ավելի քան չորս միլիոնը մահացել է տնում գազօջախների և օգտագործված վառելիքի առաջացրած ծուխը շնչելու հետևանքով: Այս տվյալների համաձայն, ավելի քան 3 միլիոն 700 հազար մարդ մահանում է գյուղերի ու քաղաքների բաց տարածքներում օդի աղտոտվածության հետևանքով: Որոշ երկրներում օդի աղտոտվածության հետևանքով մահացությունների թիվը գերազանցում է ավտովթարների զոհերին: Մահացության դեպքերը հիմնականում վերաբերում են աստմա, բրոնխիտ, շնչարգելություն և ինֆարկտ հիվանդություններին, ինչպես նաև շնչառական տարբեր ալերգիաներին: Իհարկե ոմանք ավելի են տուժում օդի աղտոտվածությունից, այդ թվում են երեխաներն ու տարեցները:
*************
Առողջապահության միջազգային կազմակերպության հաղորդման համաձայն, օդի աղտոտվածության պատճառով 9 ամսից երկու տարով նվազում է եվրոպական քաղաքների բնակիչների կյանքը: Աթենքում խիստ աղտոտված օրերի ընթացքում մահացությունների թիվը մի քանի անգամ գերազանցում է սովորական օրերին: Հունգարիայում մահվան 17 դեպքերից մեկն առաջանում է օդի աղտոտվածության պատճառով: ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում 45 տարեկանից վեր անձանց մոտ 13 տոկոսով ավելի շատ են աղտոտված օդի հետևանքով մահվան դեպքերը: Աղտոտված օդ շնչող մարդկանց մոտ 50 տոկոսով ավելի տարածված է քաղցկեղ հիվանդությունը:
Օդի աղտոտվածությունն ավելի շատ ազդում է վերարտադրողական համակարգի, հղի կանանց, պտղի և նորածինների վրա: Տղամարդկանց մոտ կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կապարի, ծծմբի երկօքսիդի և աերոզոլների նման աղոտիչները մեծ դեր ունեն տղամարդկանց անպտղության վրա:
Նաև պարզ է դարձել, որ աղտոտիչների ազդեցության տակ ծնվում են ցածր քաշով երեխաներ: Լինում են նաև ներարգանդային աճի դանդաղեցման և արգանդում պտղի մահացության դեպքեր: Հղիության 8-րդ ամսում աերոզոլները և ածխաջրածիններն ուղղակի ազդում են պտղի աճի վրա: Դա հիմնականում տեղի է ունենում խոշոր և արդյունաբերական քաղաքներում, հատկապես ձմռանը:
Բույսերը ևս վնասվում են օդի աղտոտվածությունից: Շրջակա միջավայրի փորձագետների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օդի աղտոտվածության ժամանակ, բույսերի տերևների ծակոտկենները պաշտպանական դիրքում են հայտնվում և փակվում են աղտոտիչների դիմաց: Աղտոտվածության հետևանքով ոչնչանում է բույսի քլորոֆիլը և տերևներն սկսում են դեղնել: Այդպիսով սննդարար նյութեր չեն հասնում ծառերին ու բույսերին: Օդի աղտոտվածության հետևանքով թառամում են բույսերը, իսկ երկարաժամկետում թափվում են տերևները և հիվանդությունների դիմաց ավելի զգայուն են դառնում բույսերը: Այդպիսով օդի աղտոտվածության պատճառով նվազում է ֆոտոսինթեզը, փոքրանում են տերևները, նվազում է ջրի արդյունավետությունը և պակասում է բույսի պտուղն ու ծաղիկը:
***********
Փորձագետների կարծիքով, օդի աղտոտվածության ժամանակ, որոշակի ժամանակով ու չափով օդում հայտնվում են մեկ կամ մի քանի տեսակի աղտոտիչ նյութեր, որոնք փոխում են օդի որակը և վնասակար են մարդու և այլ կենդանի էակների առողջության համար: Ինչպես նշեցինք, քաղաքային շրջաններում օդի աղտոտվածությունը արդյունաբերական հեղափոխության հետևանքներից է, որն սկսվել է 300 տարի առաջ և արդյունաբերության զարգացմամբ ու քաղաքների տարածվելով օրըստօրե մեծանում է աղտոտվածությունը:
Հանածո վառելիքների, այդ թվում նավթի, գազի ու ածուխի օգտագործման հետևանքով վնասակար նյութեր են առաջանում, որոնք սպառնում են կենդանի օրգանիզմների, հատկապես մարդկանց կյանքին: 20-րդ դարի առաջին տասնամյակներից սկսյալ մեծ թվով զարգացած արդյունաբերական երկրներ գիտական ծրագրեր կազմակերպեցին ու հետազոտություն անցկացրին օդի աղտոտիչները վերահսկելու համար: Սակայն ցավոք, մեծ թվով զարգացող երկրներ դեռ լուրջ չեն վերաբերվում այդ հարցին և խոշոր քաղաքներում ավելի է տարածվում օդի աղտոտվածությունը, որի մակարդակը բարձրանում է չորս գործոնների ազդեցության տակ, որոնք են՝ քաղաքների թվի ավելանալը, քաղաքային երթևեկության ընդլայնվելը, տնտեսական արագ աճը և էներգիայի սպառման ավելացումը:
Մարդկային գործողությունների հետևանքով օդում աղտոտիչներ են հայտնվում, որոնք են ածխածի օքսիդը, ծծմբի օքսիդները, ազոտը և մեթանը, որոնք հայտնի են նաև ջերմոցային գազեր անունով: Աղտոտիչ գազերից բացի, աերոզոլները ևս օդի աղտոտման պատճառ են դառնում: Աերոզոլները գազային միջավայրում լողացող հեղուկ կամ պինդ չափազանց մանր մասնիկներ են: Որքան փոքր են լինում այդ մասնիկները, ավելի վտանգավոր են դառնում, որովհետև անցնում են թոքերի և անգամ արյան մեջ և շնչառական ու սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում:Այդ նյութերն անգամ աղտոտում են ջրային ռեսուրսներն ու հողը:
Խոշոր քաղաքներում օդի աղտոտման հիմնական պատճառներից է ազոտը: Ազոտը փոխազդվում է արևի լույսից, որի պատճառով թունավոր գազ է առաջանում: Այդ գազը հիմնականում առաջանում է տաք կլիմայով շրջաններում և որտեղ օդը կայուն է: Երկրի մոտ գտնվող ազոտը չպետք է շփոթել երկրից կիլոմետրներ հեռու գտնվող լավ ազոտի հետ, որը կլանում է արևի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթները:
Մեր օրերին օդի որակը չափում են մթնոլորտային օդի որակի՝ AQI ցուցանիշով, որն աստիճանավորվում է 0-500 միավորներով: Այդ ցուցանիշը հիմնականում ցույց է տալիս օդում ազոտի և աերոզոլի չափը, հնարավոր է նաև ցուցանիշում նկատի առնվի նաև ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի չափը: Օդի որակի ցուցանիշը 100-ից բարձր լինելու դեպքում, օդն աղտոտված է և պետք է զգուշացնել ժողովուրդներին:
Վերջին տասնամյակներում օդի աղտոտվածության ամենավտանգավոր հետևանքներից են ջերմոցային գազերի առաջացումը, որին կանդրադառնանք հաջորդ հաղորդման ընթացքում: