Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (21) Ջերմոցային գազեր
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք օդի աղտոտվածության մասին և նշեցինք, որ օդի աղտոտվածության պատճառով փոփոխություն է առաջանում ջերմոցային գազերում: Այսօր կանդրադառնանք այդ թեմային: Ընկերակցեք մեզ:
Վերջին տասնամյակների ընթացքում շրջակա միջավայրի հետ կապված քննարկման թեմա է դարձել ջերմոցային գազերի հարցը: Այդ գազերը ջերմոցային են կոչվում, քանի որ ջերմոցի նման մթնոլորտ են առաջացրել երկրագնդի շրջակայքում: Ջերմոցներում ներթափանցում է արևի լույսը, սակայն ապակեպատ շրջանակների պատճառով լույսը նորից ներթափանցվում է ներս: Այդպիսով ջերմոցի ներքին տարածքն ավելի տաք է լինում դրսից: Նման երևույթ է տեղի ունենում նաև երկրի մթնոլորտում: Երբ արևի ճառագայթները գետին են հասնում մի մասը կլանվում են և տաքացնում են գետինը: Երկիրը չափազանց սառն է արևից, ուստի ավելի երկարալիք ճառագայթներ է արտացոլում: Այդպիսով արևի ճառագաթները երկիր հասնելուց հետո, ավելի երկարալիք են տարածվում: Մյուս կողմից, երկրի մթնոլորտն ավելի հեշտ է կլանում երկարալիք ճառագայթումները: Այդպիսով մթնոլորտը կլանում է երկրից վերադարձված ալիքները, ինչը օդի տաքանալու պատճառ է դառնում:
Իհարկե այս երևույթն ինքնին վնասակար չէ: Նախքան բնության մեջ մարդկանց միջամտելը, երկրի մթնոլորտում էր մնում արևի ճառագայթումների մի մասը, այդպիսով երկիրը բավարար չափով տաքանում էր և ապրելու հնարավորություն էր ստեղծվում: Առանց ջերմոցային գազերի, երկիրը 15-30 աստիճան սառում էր: Սակայն մարդկանց գործողությությունների հետևանքով առաջացած ջերմոցային գազերն ավելացրին արևի ճառագայթումների կլանումը: Արդյունաբերական հեղափոխություն սկսվելով և հանածո վառելիքների օգտագործումն ավելանալով, փոխվեց երկրի մթնոլորտում գոյություն ունեցող գազերի խառնուրդը և ավելացավ արևի ճառագայթների կլանումը:
***********
Ջերմոցային գազերի անվանը ծանոթ մարդկանց մեծամասնությունն ածխածնի երկօքսիդն է ճանաչում որպես այդ խմբի գազերի ներկայացուցիչ: Ջերմոցային գազերի խմբին են պատկանում ջրի գոլորշին, ածխածնի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, մեթանը և ազոտը: Չի լինի հստակ ասել, թե այս գազերից որն ավելի մեծ դեր ունի երկրում ջերմոցային էֆեկտի առաջացման մեջ, սակայն ենթադրվում է, որ գոլորշին 36-70 տոկոս, ածխածնի երկօքսիդը 9-26 տոկոս, մեթանը 4-9 տոկոս և օզոնը 3-7 տոկոս դեր ունեն այդ երևույթի առաջացման մեջ:
Մթնոլորտը կազմող գլխավոր տարրերը՝ թթվածինն ու ազոտը ջերմոցային գազ չեն համարվում, որովհետև միանման միջուկներով նրանց մոլեկուլները ոչ կլանում են ինֆրակարմիր ճառագայթումները և ոչ էլ արտացոլում են: Ուստի ոչ մի փոփոխություն չի առաջանում այդ մոլեկուլներում: Ջերմոցային գազերի միջից այսօր ավելի մտահոգիչ է ածխածնի երկօքսիդը, որն առաջանում է մարդկային գործողությունների հետևանքով: Արդյունաբերական հեղափոխության սկզբում մթնոլորտում ածխածնի երկօքսիդի խտությունը շուրջ 280 միավոր էր, սակայն ներկայումս այն հասել է 350 միավորի և ակնկալվում է մինչև 2050 թվականն այն կկազմի 450 միավոր:
Իհարկե երբ խոսվում է ջերմոցային գազերի մասին՝ խոսքը շրջակա միջավայրում այդ գազերի ազդեցությանն է վերաբերում: 19-րդ դարում Ջին Ֆորիերի կողմից նրկայացված ջերմոցային էֆեկտը մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների խտացման հետևանքով երկրի կլիմայի տաքացում է նշանակում: Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ջերմոցային գազեր են առաջանում: Արդյունաբերական հեղափոխությունից և արդյունաբերական տարբեր սարքեր ստեղծվելուց հետո, մարդու գյուղատնտեսական ու արդյունաբերական գործունեության պատճառով փոխվեց երկրի տեսքն ու կլիման: Փոխվեց նաև մարդկանց ապրելակերպը, աճեց բնակչության թիվը և հանածո վառելանյութերի օգտագործումն ավելանալով, փոխվեց մթնոլորտում գոյություն ունեցող գազերի խառնուրդը: Կատարված ուսումնասիրությունների համաձայն, ամեն տարի հանածո վառելանյութերի այրվելու հետևանքով 25 միլիարդ տոննա ածխածնի երկօքսիդ է ավելանում մթնոլորտում, այսինքն օրական 70 միլիոն տոննա և վայրկյանում 800 տոննա: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ջերմային էլեկտրակայանները, որոնք սպառում են աշխարհի էներգիայի շուրջ 30 տոկոսին, արտադրում են 40-50 տոկոս ծծմբի օքսիդներ, 25 տոկոս ազոտի օքսիդներ և 50 տոկոսից ավելի ջերմոցային գազեր, հատկապես ածխածնի երկօքսիդ: Գյուղատնտեսական մնացորդների այրումը ևս դերակատար է ածխածնի երկօքսիդի առաջացման մեջ, որը և ջերմոցային էֆեկտի մեծանալու, և սննդի շղթայում գոյութուն ունեցող ածխածինի դուրս գալու պատճառ է դառնում, ինչը բացասաբար է ազդում շրջակա միջավայրի և էկոհամակարգի վրա:
***************
Ջերմոցային գազերի հետևանքով տաքանում է երկիրը: Գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ անցած 100 տարիների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 0.18-ից մինչև 0.74 աստիճան: Կլիմայի փոփոխության հարցով միջկառավարական հանձնախումբը (IPCC) հայտարարել է, որ 20-րդ դարի կեսերին օդի տաքանալու գլխավոր պատճառն են եղել մարդու գործունեության հետևանքով առաջացած ջերմոցային գազերը: Կլիմայի փոփոխության մասին IPCC-ի նախագծած ձևաչափերը ցույց են տալիս, որ նման իրավիճակը շարունակվելու դեպքում, 1990-2100 թվականների ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 1.1-6.4 աստիճանով:
Գիտնականները պարզել են, որ ջերմոցային գազերի, հատկապես ածխածնի երկօքսիդի տարածումն այս կերպ շարունակվելու դեպքում, մինչև 2030 թվականը օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա, որի հետևանքով բեևեռային շրջաններում կհալվեն սառույցները, կբարձրանա օվկիանոսների ջրի մակարդակը և ջրի տակ կընկղմվեն ափամերձ շրջաններն ու ցանքսատարածքները: Կանխատեսվում է նաև, որ կվտանգվեն Հնդկաստանի ու Բանգլադեշի մեծ թվով տարածքներ և ափամերձ շրջաններում գտնվող եվրոպական որոշ քաղաքներ: «Euronews» հեռուստաընկերությունն իր հաղորդումներից մեկում անդրադարձել է ջերմոցային գազերի պատճառով օդի տաքանալու վնասներին և զգուշացրել է, որ այս ընթացքը շարունակվելու դեպքում, մինչև 2080 թվականն ավելի քան երկու միլիարդ մարդ ջրի սակավություն կդիմագրավի և ծովերի մակարդակը 60 սանտիմետր կբարձրանա:
Գիտնականներն այն համոզման են, որ թեկուզ մենք այսօր դադարեցնենք ջերմոցային գազերի արտադրումը, առաջիկա 20 տարիների ընթացքում, օդի ջերմաստիճանը մեկ աստիճան կբարձրանա: Չնայած այդ տաքացումը շատ չի թվում, սակայն երկարաժամկետում կարող է կլիմայական մեծ փոփոխությունների պատճառ դառնալ և ավերիչ հետևանքներ ունենալ: Տեղի կունենան բնական աղետներ, այդ թվում հեղեղ ու փոթորիկ: Երկրագունդը տաքանալու դեպքում, կավելանան տարվա շոգ օրերը և կտարածվեն տարբեր հիվանդություններ, այդ թվում մալարիա և արևահարություն, որից ավելի շատ կտուժեն աղքատ երկրներում ապրող երեխաներն ու տարեցները:
Երկրագնդի տաքանալուց ազդվելու են ցանքսատարածքները, որի հետևանքով նվազելու է սննդամթերքի աճը, նաև պակասելու է քաղցր ջուրը: Այս փոփոխությունները բացասաբար են ազդելու նաև բույսերի ու կենդանիների վրա, հատկապես եթե փոփոխությունները շատ արագ տեղի ունենան, լուրջ վտանգների առջև է կանգնելու վայրի բնությունը: Օրինակ հնարավոր է տարբեր եղանակներում տարբեր շրջաններ տեղափոխվող թռչուներն ու կենդաիները հարմար վայր չգտնեն չվելու և տեղափոխվելու համար:
ՄԱԿ-ի կողմից հրապարակված վերջին զեկույցը վկայում է այն մասին, որ աշխարհում ջերմոցային գազերի շուրջ 70 տոկոսն արտադրվում է արդյունաբերական երկրների կողմից: Զեկույցում ասված է, որ մինչև 2050 թվականը 11 միլիարդ տոննայի պետք է նվազի ներկայումս տարեկան 36 միլիարդ տոննա կազմող ածխածնի արտադրումը:
*************
Բարեկամներ սպառվեց այսօրվա հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցում կխոսենք այն մասին, թե աշխարհի երկրները որքանով են դերակատար ջերմոցային գազերի արտադրման հարցում: Մինչ նոր հանդիպում եթերում մնացեք բարյավ: