Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (82)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի աշխարհահռչակ դեմքերի մասին զրուցաշարի հերթական թողարկումը: Այսօր շարունակելու ենք նախորդ թողարկումներում սկսած մեր զրույցը,որը նվիրված է լուսնային 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի իրանցի անվանի փիլիսոփա, հեքիմ ու միստիկ, Շեյխ-էլ-Էշրաղ անունով հայտնի Շեյխ Շահաբեդդին Աբոլֆոթուհ Յահյա Իբն Հաբաշ Սոհրեվարդիի կյանքին, ստեղծագործություններին ու ծառայություններին։ Նա անհերքելի դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության, միստիցիզմի ու իմաստ
Ասացինք, որ փիլիսոփա, միստիկ և իսլամական փիլիսոփայության մեջ լուսավորության կամ Էշրաղի իմաստասիրության հիմնադիր Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին ծնվել է լուսնային հիջրեթի 549 թվականին՝ Զանջանի մերձակա Սոհրեվարդ գյուղում և լուսնային հիջրեթի 587 թվականին՝ 38 տարեկանում, Հալեպի մի խումբ կրոնագետների դավադիր քայլի հետևանքով սպանվել է Սալահեդդին Այուբիի հրամանով: Նրա կարճատև կյանքի արդյունքը նրանից հիշատակ մնացած ստեղծագործություններն են: Իրանցի փիլիսոփայի ստեղծագործությունների մի բաժինը առակներ ու առեղծվածային բովանդակությամբ պատումներ են, որոնք բանասերների համոզմամբ Սոհրեվարդիի իրական ու առանց քողի դիմագիծն են ցույց տալիս: Այս կարգի ստեղծագործությունները, որոնք գրված են ակնարկների ու սիմվոլների գեղեցիկ ու նուրբ լեզվով պարունակում են Սոհրեվարդիի հոգևոր ու ներքին ապրումները:Նախորդ երկու հաղորդման ժամանակ անդրադարձանք ակնարկների ու առակների միջոցով արտահայտվելու պատճառներին ու նաև պարսից գրականության մեծությունների, այդ թվում Մոլավիի, Աթթարի ու Հաֆեզի վրա Շեյխ Էշրաղի թողած ազդեցությանը և ներկայացրեցինք նրա «Գաբրիելի փետուրի երգը», «Մրջյունների զրույցը», «Ֆի Հաղիղաթ-ալ-էշղ» և «Սիմորղի կանչ» աշխատությունները, որոնք համարվում, են Սոհրեվարդիի սիմվոլիկ ու առեղծվածային աշխատությունները: Այսօր զրուցելու ենք իրանցի այս փիլիսոփայի պարսկերեն լեզվով գրված «Կարմիր բանականությունը» աշխատության մասին:
---
Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդիի ստեղծագործություններն ու գաղափարներն ուսումնասիրողների համոզմամբ «Կարմիր բանականությունը» համարվում է Շեյխ Շահաբեդդինի ամենասիմվոլիկ ու հայտնի ստեղծագործություններից մեկը: Այս գիրքը դասվում է նրա այն աշխատությունների շարքը, որտեղ ներկայացված են Սոհրեվարդիի անձնական ու իրական տեսակետները: Ֆրանսիացի արևելագետ Հանրի Քորբինը ֆրանսերենի է թարգմանել Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդիի ստեղծագործություններից շատերը, այդ թվում նաև «Կարմիր բանականությունը»: Ֆրանսիացի հայտնի գրող ու թատերագիր Օժեն Յունեսկոն Սոհրեվարդիի «Կարմիր բանականությունը» ընթերցելուց հետո, Հանրի Քորբինին ուղղած նամակում գրում է. «Ես հիացմունքով կարդացի «Կարմիր բանականությունը»: Դուք արևմուտքին եք ծանոթացրել իմաստասիրական ամենամեծ ու հրաշալի ստեղծագործություններից մեկը: Անկասկած դուք այդ աշխատության հիշատակը թարմացրած պիտի լինեք նաև իրանցիների մոտ: Բնագիրը բարդ է ու չի կարելի դա ամեն ժամանակ ընթերցել: Պիտի սպասել այն պահին, երբ ձեզ օգնության կգա սիրտը: Երբ կորցնում եմ իմ ճանապարհը, ձեր գրություններն ու բացատրություններն ինձ առաջնորդում եմ դեպի ճիշտ ուղղություն: Իրականության մեջ կարող է պատահել, որ մինչև կյանքիս վերջն ուրիշ ստեղծագործություն ընթերցելու կարիք չզգամ:Կընթերցեմայս ստեղծագործություններն ու կրկին կընթերցեմ»:
Դոկտ. Դինանին Սոհրեվարդիի «Կարմիր բանականությունը» գրքի խորագիրը մեկնաբանելով համոզված է.-«Մեր նախնիների համոզմամբ կարմիր գույնը համարվում էր սևի ու սպիտակի բաղադրությունը: Սոհրեվարդին երբ քննարկում է կարմիր բանականությունը նրա նպատակը մարդու մոտ գոյություն ունեցող բանականությունն է: Մարդու բանականությունը բնական կերպով սպիտակ ու լուսավոր է, իսկ նրա մարմինը՝ մութ ու խավար: Հետևաբար երբ սպիտակ ու թափանցիկ և բնական կերպով լուսավոր բանականությունը տեղավորվում է այս խավարի մեջ, կարմրում է:Այսինքն կարմիր բանականությունը՝ մարդկային բանականությունն է»:
Դոկտ. Էբրահիմ Դինանիի ընդգծմամբ Սոհրեվարդին իր գաղափարների հստակեցման հարցում խիստ ազդված է Ֆերդոսուց ու նրա գաղափարներից: Դինանիի համոզմամբ. «Սոհրեվարդին ազդված է Շահնամեից ու գուցե կարելի լինի ասել, որ անգամներ դա կարդացել է: Բայց քանի որ Սոհրեվարդիի յուրահատկություններից մեկը սիմվոլների միջոցով արտահայտվելն է, երբ ներկայացնում է իրեն յուրահատուկ լուսարարական հարցերը, որևէ տեղ հղում չի կատարում այն անձանց կամ աղբյուրներին, որոնցից օգտվել է: Իհարկե դա կատարում է մտածված կերպով: Այդ պատճառով էլ նույնիսկ Ֆերդոսու անունը չի նշում և դա կարող է ունենալ քաղաքական ու հասարակական պատճառներ»:
«Կարմիր բանականության» մեջ Սոհրեվարդին խորապես ազդված է պատմական Իրանի մշակույթից: Ժամանակակից դիցաբանագետ և Թեհրանի «Շահիդ Բեհեշթի» համալսարանի դասախոս դոկտ, Աբոլղասեմ Էսմայիլ Փուրն ասում է. «Սոհրեվարդին իր պարսկերեն լեզվով 13 համառոտ աշխատություններից հինգում՝ «Ալվահ-ե Էմադի»-ում, «Կարմիր բանականության», «Սիմորղի կանչ»-ում, «Գաբրիելի փետուրի երգ»-ում և «Ռեսալաթ-ալ-Թայր»-ում ուղղակի կերպով անդրադարձել է պատմական Իրանի դիցաբանական թեմաներին»:
Դոկտ. Էսմայիլ Փուրի և շատ այլ բանասերների համոզմամբ Սոհրեվարդին իր սիմվոլիկ ստեղծագործություններում բազմիցս օգտվել է «Ավեստա»-ի թեմաներից ու նաև «Ավեստա»-ում ու «Շահնամե»-ում ներկայացված դիցաբանական կերպարներից: Իհարկե դա չի նշանակում, որ Սոհրեվարդին դյուցազներգություն է գրել, սակայն իր փիլիսոփայական գաղափարներն ապացուցելու համար օգտվել է սիմվոլիկ ու առեղծվածային պատմություններից: Այդ պատճառով էլ նրա ստեղծագործությունները նաև կարելի է քննարկել գեղարվեստական արձակի դիտանկյունից: Այնտեղ ուր Սոհրեվարդին լույսի ու խավարի հետ կապված սիմվոլների է ակնարկում հիմնականում օգտվում է իրանական ավանդական հիմնաթեմաներից:
Սոհրեվարդին երբ հարկ է նկատել դիմել է դիցաբանության օգնությանն ու երբեմն էլ դյուցազներգություն է հորինել: Դյուցազներգություն հորինել ասելով հասկանում ենք դիցաբանական կերպարների օգտագործումը , որոնց օգնությամբ բացատրվում են միստիկական ու փիլիսոփայական թեմաներ: Օրինակ Սոհրեվարդին իր «Ալվահ-ե Էմադի»-ում, որը հատկացված է մեռելների հարությանը, օգտվել է նաև «Ավեստա»-ում հիշատակված «Շահնամե»-ի Ֆերեյդունի ու Աժդահակի պատմությունից: Նա լույսն ու խավարն օգտագործել է սիմվոլիկ կերպով և Ֆերեյդունին համարել է լույսի, իսկ Աժդահակին՝ խավարի խորհրդանիշը:
Դյուցազներգություն հորինելն այն իմաստով է, որ հեղինակն ինքը փորձի միֆեր հորինել: Սոհրեվարդին այս բնագավառում չափազանց ստեղծագործ միտք ունի:
Դոկտ. Էսմայիլ Փուրի համոզմամբ. «Այն սիմվոլները որոնք օգտագործվել են «Կարմիր բանականության» մեջ Սոհրեվարդիի ստեղծագործ մտքի արտադրությունն են: «Կարմիր բանականությունը» բացարձակ ճշմարտության ու ամենագետ մտքի խորհրդանիշն է և նրա կարմրահեր ծերունու տեսքով ներկայացվելը Սոհրեվարդիի վառ երևակայության արդյունքն է: Նա «Կարմիր բանականության» մեջ օգտվել է Սիմորղից, Թուբա ծառից ու մի շարք այլ թեմաներից և ստեղծել է գեղեցիկ սիմվոլներ: Նա «Կարմիր բանականության» մեջ նույնիսկ օգտվել է «Շահնամե»-ում հիշատակած Զալի պատմությունից: Ավեստայի լեզվում «Զալ»-ը նշանակում է «Ժամանակ» և քանի որ սպիտակահեր է, նրան միևնույն ժամանակ համարում են լույսի ու ժամանակի խորհրդանիշ ու նաև լքված, քանի որ համաձայն դիցաբանության Զալը մերժվում է հոր կողմից և լքվում է անապատում, որտեղ նրան փրկում է Սիմորղը: Սիմորղը, որ Սոհրեվարդիի ներկայացմամբ բույն է դրել Թուբա ծառի վրա, կարծես թե Սոհրվարդիի այս պատմությամբ ցանկանում է խորհրդանշել լույսի իջնելը»:
--------------------------
Նկատի առնելով գերիրապաշտական պատմությունների հանդեպ տարբեր հասարակություններում նկատվող հակումը, որոշ բանասերների համոզմամբ Սոհրեվարդիի սիմվոլիկ պատմությունները, այդ թվում «Կարմիր բանականությունը» կարող են գերիրապաշտական ու փոստմոդեռն պատմվածքների ներշնչման աղբյուր համարվել: Ընթերցելով «Կարմիր բանականություն»-ը ծանոթանում ենք գերիրապաշտական ու մոդեռն մի պատմության հետ: Կարմրահեր ծերունի պատմիչը, որ ճակատագրի որսորդների ձեռքին գտնվող բազեի դերն է կատարում, այնպիսի վառ սիմվոլներ են, որոնք կարող են ուշագրավ դերակատարություն ունենալ ժամանակակից արձակում: Այս պատմություններն ընթերցելով կարելի է ըմբռնել, որ պարսից գրականությունն ինչքան հարուստ է սիմվոլներով ու ստեղծարարությամբ: