Արաղչին Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցում. ԱՄՆ գործողությունները չեզոքացրել են հրադադարի ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/iran-i246504-Արաղչին_Կայա_Կալլասի_հետ_հեռախոսազրույցում._ԱՄՆ_գործողությունները_չեզոքացրել_են_հրադադարի_ռեժիմը
Իրանի արտգործնախարարը Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի հետ զրույցում ԱՄՆ-ին համարել է պատերազմների բռնկման պատասխանատու մեջ։
(last modified 2026-06-11T14:12:04+00:00 )
Հունիս 11, 2026 17:40 Asia/Tehran
  • Արաղչին Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցում. ԱՄՆ գործողությունները չեզոքացրել են հրադադարի ռեժիմը

Իրանի արտգործնախարարը Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի հետ զրույցում ԱՄՆ-ին համարել է պատերազմների բռնկման պատասխանատու մեջ։


Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր՝ հինգշաբթի, կեսօրին, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի որոշ հատվածների վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված ագրեսիվ հարձակումներից հետո տեղի ունեցած տարածաշրջանային վերջին զարգացումները։

Այս հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին ագրեսիան՝ այն համարելով ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, և հայտարարել է, որ այս գործողությունները չեզոքացրել եմ հրադադարի ռեժիմը, և որ ԱՄՆ-ն է պատասխանատու դրա վտանգավոր հետևանքների համար։

Արաղչին քննադատել է ՄԱԿ-ի անդամ պետությունների լռությունը այս գործողությունների նկատմամբ և զգուշացրել, որ գլոբալ անգործությունը տարածաշրջանային և համաշխարհային անապահովության պատճառ կդառնա։